07-09-2026 / 17:01
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ամերիկյան բանկն արգելափակել է ՌԴ-ից խոշոր տրանսֆերը, որը նախատեսված էր Թուրքիայում ատոմակայանի կառուցման համար

2025/02/04 13:12
Թուրքիա, Քաղաքականություն

ԱՄՆ-ի որոշմամբ՝ ամերիկյան «JPMorgan» բանկում արգելափակվել է Ռուսաստանից 2 մլրդ դոլարի փոխանցումը, որը նախատեսված էր Թուրքիայում կառուցվող «Akkuyu» ատոմակայանի համար: Այդ մասին հայտնում է Ermenihaber.am-ը:

Այդ մասին հայտնել է «The Wall Street Journal»-ը։ Նշվել է, որ այդ գումարները նախատեսված են Թուրքիայում առաջին «Akkuyu» ատոմակայանի կառուցման համար՝ «Ռոսատոմ»-ի նախագծով։

Ըստ տեղեկության՝ Ռուսաստանն ու Թուրքիան պայմանավորվել են, որ «Գազպրոմբանկ»-ը շուրջ 9 մլրդ դոլարի վարկ կտրամադրի ատոմակայանի կառուցման համար։ Նշվել է, որ հաշիվներից ստացված գումարը կարող էր ուղղվել ռուսական ընկերություններին, որոնք հաշիվներ ունեն թուրքական «Ziraat» բանկում։ Համաձայնագրի ստորագրման պահին ռուսական բանկը չի գտնվել ԱՄՆ պատժամիջոցների տակ։ Դրանք բանկի դեմ կիրառվել են 2024 թվականի նոյեմբերին։

Ըստ աղբյուրի՝ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմն ի սկզբանե ակնկալում էր առգրավել այդ գումարը, սակայն միայն արգելափակել է՝ Թուրքիային «չբարկացնելու» համար։ ԱՄՆ-ում մտավախություն կար, որ գումարի առգրավումը կարող է վատացնել Թուրքիայի հետ համագործակցությունը տարբեր ոլորտներում: 

Ուշագրավ է, որ ամերիկյան թերթը նյութին կից հրապարակել է Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալընի ու ատոմակայանի   լուսանկարը, ինչն էլ թուրքական ԶԼՄլրատվամիջոցներին թույլ է տվել կարծել, որ թուրք պաշտոնյան թիրախարվել է WSJ-ի կողմից:

Նախորդ Լուրը

ՌԴ-ում դեսպան. Ռուսաստանի և Իրանի հարաբերությունները ռազմատեխնիկական ոլորտում ակտիվորեն զարգանում են

Հաջորդ Lուրը

Սիրիայի նախագահն առաջին անգամ ներկայացել է կնոջ հետ

Այլ Լուրեր

Անվտանգություն

Պուտինն ու Փաշինյանը հնարավորություն կունենան քննարկել Հայաստանում հանրաքվեի հարցը․ Պեսկով

07/09/2026
ԱՄՆ

Տարածքային հարցերը կարող են լուծվել միայն ղեկավարության մակարդակով․ Զելենսկի

07/09/2026
Ադրբեջան

Հեռախոսազրույց են ունեցել Պուտինը և Ալիևը

07/09/2026
Հաջորդ Lուրը

Սիրիայի նախագահն առաջին անգամ ներկայացել է կնոջ հետ

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Պուտինն ու Փաշինյանը հնարավորություն կունենան քննարկել Հայաստանում հանրաքվեի հարցը․ Պեսկով

07/09/2026

«Վրացական երկաթուղիներում» աշխատակիցների պակաս է գրանցվում

07/09/2026

Տարածքային հարցերը կարող են լուծվել միայն ղեկավարության մակարդակով․ Զելենսկի

07/09/2026

Հարավային Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով 11 մարդ է զոհվել

07/09/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)