12-10-2026 / 00:20
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ISSA-ը պարզել է Վրաստանի գլխավոր խնդիրները և քաղաքական գործիչների վարկանիշը

2025/02/10 12:19
Հասարակություն, Վրաստան

Վրաստանի Սոցիալական հետազոտությունների և վերլուծությունների ինստիտուտը հարցում է իրականացրել` պարզելու, թե որոնք են, ըստ քաղաքացիների, երկրի գլխավոր խնդիրները և քաղաքական գործիչներն ինչ վարկանիշ ունեն։

Հետազոտության արդյունքում ստեղծվել է 3 խումբ։ «Վրացական երազանքի» կողմ են հարցվածների 34,1%-ը, ընդդիմությանը՝ 59,7%-ը, իսկ անորոշ պատասխան են տվել հարցվածներից 6,2%-ը։

Ըստ հետազոտության Վրաստանի գլխավոր խնդիրներն են՝

•բարձր գներ 46․5%
•գործազրկություն 42․1%
•երկրից բնակչության արտահոսք 21%
•թմրամիջոցներ 18%
•աղքատություն 16․4%
•անարդար ընտրություններ 15․5%
•հանցագործություն, անապահովություն 15․4%
•Ռուսաստանի հետ պատերազմին ներգրավվելու սպառնալիք՝ 8,3%

Քաղաքական ճգնաժամ

Հարցվածների գերակշիռ մասը՝ 82,1%, վստահ է, որ երկրում քաղաքական ճգնաժամ է: Այդ ճգնաժամի համար 78%-ը պատասխանատու է համարում «Վրացական երազանքին», անձամբ Բիձինա Իվանիշվիլիին՝ 23,6%-ը։ «Միացյալ ազգային շարժմանն» էլ պատասխանատու է համարում 16%-ը։

Մինչև 60%-ը հավատարիմ է ցույցերին, 45%-ը ակտիվորեն աջակցում է նրանց։ 23.7%-ն էլ բացասական վերաբերմունք ունի ցույցերի նկատմամբ։ Հարցվածների 96%-ը տեղյակ է ցուցարարների պահանջներից, 62%-ը համաձայն է նոր ընտրությունների պահանջի հետ, 34,2%-ը՝ չի ցանկանում, իսկ 23,8%-ը կտրականապես դեմ է։

2024թ․ հոկտեմբերի ընտրություններ

Հարցվածների 43%-ը համարում է, որ ընտրություններն արդար չեն եղել, 51.3%-ը նշել է, որ քվեարկել է ընդդիմադիր ուժի օգտին, իսկ 32-ը՝ իշխող թիմի։ «Վրացական երազանքին» կողմ քվեարկածների գլխավոր շարժառիթը Ռուսաստանի հետ պատերազմից խուսափելն է։

քաղաքական գործիչների վարկանիշային ցուցակն այսպիսին է՝

Ընդդիմադիր հայացքներով մասնակիցների պատասխաններով առաջին հորիզոնականներում են նախկին Սալոմե Զուրաբիշվիլին, «Ժողովրդի համար» կուսակցության առաջնորդ Աննա Դոլիձեն, նախկին նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, «Հանուն փոփոխությունների կոալիցիայի» առաջնորդներից Նիկա Մելիան և «Գախարիան Վրաստանի համար» կուսակցության հիմանդիր, նախկին վարչապետ Գիորգի Գախարիան։

Իշխանամետ մասնակիցների պատասխաններով առաջին 5-յակում են՝ վարչապետ Իրակլի Կոբախիձեն, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին, նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և ներկայիս նախագահ Միխեիլ Կղավելաշվիլին։

Չկողմնորոշված ընտրողների պատասխանների պատկերը հետևյալն է՝ Սալոմե Զուրաբիշվիլի, Կախա Կալաձե, Իրակլի Ղարիբաշվիլի, Բիձինա Իվանիշվիլի, Իրակլի Կոբախիձե, Գիորգի Մարգվելաշվիլի։

Արտաքին քաղաքականություն

Վրաստանի եվրաինտեգրացիային կողմ է հարցվածների 86,3%-ը, ՆԱՏՕ-ին անդամակցությանը՝ 74,2%-ը։ Հարցվածների 80%-ը դեմ է Վրաստանի ՀԱՊԿ անդամակցությանը, իսկ 14%-ը՝ կողմ։

Հարցմանը մասնակցածների 80%-ը տեղյակ է, որ ԱՄՆ-ն դադարեցրել է Վրաստանի հետ ռազմավարական գործընկերությունը, 67%-ը այդ դադարեցումը բացասական են համարում, իսկ 8-ը՝ հավանում են։

Հարցվածների 67,1%-ի համար անընդունելի է եղել Իրակլի Կոբախիձեի հայտարարությունը ԵՄ անդամակցության բանակցությունների դադարեցման մասին, իսկ 24,7%-ի համար՝ ընդունելի։

Հարցումն իրականացվել է հունվարի 18-30-ը հարցազրույցների միջոցով։ Մասնակցել է 2000 մարդ։ Հարցումն իրականացրել է Քաղաքացիական հասարակության հիմնադրամի և Վրաստանի ՄԱԿ-ի ասոցիացիայի ֆինանսավորմամբ։

Նախորդ Լուրը

Թրամփը մտադիր է գնել Գազան

Հաջորդ Lուրը

Անհրաժեշտ է փակել «Ազատություն ռադիոկայանը» և «Ամերիկայի ձայնը». Իլոն Մասկ

Այլ Լուրեր

Վրաստան

Եվրախորհրդարանը կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչների նկատմամբ

09/10/2026
Կարևոր

Թբիլիսիում ձերբակալվել է Ինտերպոլով հետախուզվող ՀՀ քաղաքացի

09/10/2026
Ադրբեջան

Վրաստանը 20 տարով երկարաձգել է Ադրբեջանից գազի մատակարարման համաձայնագիրը

09/10/2026
Հաջորդ Lուրը

Անհրաժեշտ է փակել «Ազատություն ռադիոկայանը» և «Ամերիկայի ձայնը». Իլոն Մասկ

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան լայնածավալ գործողություններ է սկսել Եմենի հութիների դեմ

10/10/2026

Պուտինը Թրամփին է փոխանցել հակամարտության կարգավորման վերաբերյալ Իրանի դիրքորոշումը

10/10/2026

Մայամիում ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Եվրոպայի ներկայացուցիչները քննարկել են պատերազմի ավարտին ուղղված առաջարկը

10/10/2026

Թրամփը հայտարարել է Ռուսաստանից դիզել գնելու համաձայնության մասին

10/10/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)