26-05-2026 / 23:03
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Հորդանանի թագավորը՝ Թրամփին. «Ես պետք է հաշվի առնեմ իմ երկրի շահերը»

2025/02/12 17:57
Անվտանգություն, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Միջազգային լրատվամիջոցները կարծում են, որ Հորդանանի թագավոր Աբդուլլահ Երկրորդը լարված պահվածք է ցուցաբերել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ:

ԶԼՄ-ները գրել են, թե Աբդուլլահ Երկրորդը նյարդայնացած, անհանգստացած և շփոթված էր թվում, լարվածությանից արագորեն թարթում էր աչքերը, երբ Թրամփը ներկայացնում էր Գազայի վերակառուցման մասին իր ծրագրերը:

CNN-ը գրում է, որ թեև Թրամփի կողքին նստած Աբդուլլահն ուղղակիորեն չի մերժել նախագահի առաջարկը, նրա անհանգստությունն ակնհայտ էր։ Նա ակնարկել է, որ շուտով Գազայի համար այլընտրանքային առաջարկներ ևս կներկայացվեն։

Հանդիպման ժամանակ Թրամփը համոզմունք է հայտնել, թե երբ ԱՄՆ-ը վերահսկողություն սահմանի Գազայի նկատմամբ, Մերձավոր Արևելքում առաջին անգամ կայունություն կզգան:

Աբդուլլահն արձագանքել է ԱՄՆ նախագահին՝ ասելով. «Կարծում եմ՝ պետք է հիշել, որ կա Եգիպտոսի և արաբական պետությունների ծրագիրը»:

«Կարծում եմ՝ խնդիրն այն է, թե ինչպե՞ս կարող ենք այս աշխատանքը այնպես անել, որ բոլորի համար լավ լինի… Եկեք մենք ինքներս մեզանից առաջ չընկնենք»,- հավելել է Հորդանանի թագավորը:

Իր հերթին Aljazeera-ն գրել է, որ Աբդուլլահը նրբանկատորեն հիշեցրել է, որ ցանկացած որոշում պետք է կայացվի Եգիպտոսի այլընտրանքային առաջարկի հրապարակվելուց հետո:

«Ես պետք է հաշվի առնեմ իմ երկրի լավագույն շահերը»,- հայտարարել է Հորդանանի թագավորը:

Նշենք, որ Հորդանան ու Եգիպտոսը դեմ են արտահայտվել Գազայից պաղեստինցիներին տեղահանելու և այն վերակառուցելու ԱՄՆ-ի նախագահի ծրագրին:

Նախորդ Լուրը

Հայաստանի ՊՆ տեղակալը հանդիպել է Հնդկաստանի պաշտպանության հարցերով պետնախարարին

Հաջորդ Lուրը

Իրանն Արևմուտքի պատժամիջոցներին դիմակայելու շատ հնարավորություններ ունի․ նախագահ

Այլ Լուրեր

Ադրբեջան

Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացը կշարունակի առաջ շարժվել․ Թուրքիայի խորհրդարանի նախագահ

26/05/2026
ԱՄՆ

Լիբանանում Իսրայելի հարվածներից վերջին 24 ժամում զոհվել է առնվազն 34 մարդ

26/05/2026
ԱՄՆ

Իրանն ԱՄՆ-ին սպառնում է նավթի գնի կտրուկ աճով

26/05/2026
Հաջորդ Lուրը

Իրանն Արևմուտքի պատժամիջոցներին դիմակայելու շատ հնարավորություններ ունի․ նախագահ

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ՀՀ-ն ու ԱՄՆ-ն «ԹՐԻՓՓ»-ի վերաբերյալ շրջանակային համաձայնագիր են նախաստորագրել

26/05/2026

Վրաստանը նշում է Անկախության օրը

26/05/2026

Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացը կշարունակի առաջ շարժվել․ Թուրքիայի խորհրդարանի նախագահ

26/05/2026

Կայացել է Արարատ Միրզոյանի և Մարկո Ռուբիոյի հանդիպումը

26/05/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)