03-04-2026 / 03:07
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Էրդողանն Անկարայում ընդունել է Զելենսկուն

2025/02/19 10:59
Uncategorized @hy

Փետրվարի 18-ին Անկարայում տեղի է ունեցել Թուրքիայի և Ուկրաինայի նախագահների հանդիպումը։ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վոլոդիմիր Զելենսկու համատեղ մամուլի ասուլիս են տվել։

Էրդողանն ասուլիսի ընթացքում ընդգծել է, որ Թուրքիան աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և անկախությունը։ Նա խոստացել է աջակցել ցանկացած նախաձեռնության, որը կարող է հանգեցնել կայուն խաղաղության։

Ասուլիսի ընթացքում Էրդողանի շեշտադրումներն են․

Ուկրաինա-Ռուսաստան պատերազմի վերաբերյալ՝

  • Թուրքիան «պատերազմը չունի հաղթող, խաղաղությունը՝ պարտվող» կարգախոսով ջանքեր է գործադրել 4-րդ տարին ընթացող հակամարտության խաղաղ հանգուցալուծման համար։ Մասնավորապես՝ 2022 թվականի մարտին Ստամբուլում կազմակերպել է ռուս-ուկրաինական բանակցություններ, միջնորդել է Սև ծովի հացահատիկային նախաձեռնության իրականացման համար, կողմերի հետ ակտիվ դիվանագիտության շնորհիվ դարձել է հուսալի միջնորդ և դրական արդյունքներ է գրանցել։
  • Թրամփը պատերազմի խաղաղ ճանապարհով և տևական լուծման ուղղված դիվանագիտական նախաձեռնություն է սկսել, որը համընկնում է վերջին 3 տարիների ընթացքում հարցի վերաբերյալ Թուրքիա դիրքորոշմանը։
  • Հաշվի առնելով այս հարցում վերջին երեք տարիների ընթացքում Թուրքիայի դիվանագիտական ակտիվությունը՝ Թուրքիան կարող է իդեալական հարթակ դառնալ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև հնարավոր բանակցությունների համար։
  • Մեծ թվով անմեղ մարդկանց մահվան և հսկայական ավերածության պատճառ դարձած պատերազմն արդեն պետք է ավարտվի։
    Թուրքիան շարունակելու է աշխատել Սև ծովում առևտրային նավարկության անվտանգությանն ուղղված կարգավորման կյանքի կոչման համար։
  • Թուրքիան շարունակում է դիվանագիտական ջանքերը՝ բանակցությունների համար հիմքեր ստեղծելու նպատակով։
    Թուրք-ուկրաինական հարաբերությունների վերաբերյալ՝
  • Քննարկվել են տնտեսական համագործակցության և առևտրային հարաբերությունների խորացման ուղղված քայլերը։
  • Թուրքական ընկերությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել Ուկրաինային պատերազմի պատճառած վնասը վերականգնելու և վերակառուցման գործում։
  • Գնահատել է Զելենսկու քայլերը Ղրիմի թաթարների իրավունքների պաշտպանության ուղղությամբ։
Նախորդ Լուրը

ԵՄ-ն Հայաստանում իր առաքելությունն օգտակար գործիք է համարում Հարավային Կովկասի կայունության առումով. Մարկուս Ռիտերի հարցազրույցը

Հաջորդ Lուրը

ՊՆ N զորամասի ճաշարանի խոհանոցային հատվածում բռնկված հրդեհը մարվել է․ՊՆ

Այլ Լուրեր

Uncategorized @hy

Հրթիռային հարվածների հետևանքով վնասվել է Թեհրանի Սուրբ Նիկողայոս ուղղափառ տաճարը

01/04/2026
Uncategorized @hy

Նյու Յորքի օդանավակայանում ինքնաթիռը թռիչքուղու վրա բախվել է հրշեջ մեքենային, կան տուժածներ

23/03/2026
Uncategorized @hy

Թուրքիայի ՊՆ․ Ադանայում ևս մեկ «Patriot» ՀՕՊ համակարգ կտեղակայվի

18/03/2026
Հաջորդ Lուրը

ՊՆ N զորամասի ճաշարանի խոհանոցային հատվածում բռնկված հրդեհը մարվել է․ՊՆ

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Փետրվարի 28-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում Իրանից Հայաստանի տարածքով տեղափոխվել են 60 երկրների քաղաքացիներ․ ԱԳՆ

02/04/2026

Վերաբացվել է «Նաիրի» կինոթատրոնը. «Այն ոչ մի միջազգային կինոթատրոնի չի զիջում» (Ֆոտո)

02/04/2026

Ղարաբաղի շուրջ իրավիճակը մնում է զգայուն. Պուտին

02/04/2026

Ռուսաստանի հետ խնդիր չունենք ու չենք ուզում որևէ կերպ վնաս հասցնել Ռուսաստանի շահերին. Նիկոլ Փաշինյան

02/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)