04-12-2025 / 20:09
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Նախկին նախարարը «Վրացական երազանքին» մեղադրել է Ֆրանսիայի հետ ՀՕՊ համաձայնագիրը տապալելու մեջ

2025/02/24 12:14
Անվտանգություն, Վրաստան

Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Ալասանիան հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությանը, որում «Վրացական երազանքին» և Բիձինա Իվանիշվիլիին մեղադրել է Ֆրանսիայի հետ ՀՕՊ համաձայնագրի տապալելու մեջ։

Ալասանիան, ով պաշտպանական գերատեսչությունը ղեկավարել է 2012-2014թ-ին, հայտնել է, որ Ֆրանսիայի շնորհիվ մինչև 2021թ․ Վրաստանը կարող էր ամբողջովին զարգացած ՀՕՊ համակարգ ունենալ։ Ըստ պաշտպանության նախկին նախարարի՝ 2013-ին ինքը հանդիպել է այդ ժամանակ Ֆրանսիայի ՊՆ Ժան-Իվ Լը Դրիանին, ով առաջարկել է Վրաստանին զորախումբ ուղարկել Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն։ Փոխարենը, Ալասանիայի հավաստմամբ, Ֆրանսիան համաձայնել է Վրաստանին վարկային համաձայնագրի շրջանակներում ՀՕՊ համակարգ տրամադրել։

Համաձայնագիրը պետք է ստորագրվեր 2014-ի հոկտեմբերին, սակայն, ըստ Ալասանիայի, իրեն զանգել է բարձրաստիճան քաղաքական գործիչ և ասել չստորագրել այն։ Ալասանիան մեղադրում է, որ այդ ժամանակ ճնշումներ էր գործադրում Բիձինա Իվանիշվիլին, ով արդեն չէր զբաղեցնում վարչապետի պաշտոնը։

Իրակլի Ալասանիան հարցազրույցում շեշտել է, որ իր և իր թիմակիցների վրա ճնշումներ գործադրելու համար օպտիկամանրաթելային մալուխներ գնելու վերաբերյալ գործ հարուցվեց, որի շրջանակներում ձերբակալվեց ՊՆ 5 աշխատակից։ Նրանք դատապարտվեցին 7 տարվա ազատազրկման, 2017-ին ազատ արձակվեցին նախագահի համաներմամբ։ Իսկ 2025թ․ փետրվարին ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել այդ գործի վերաբերյալ և հայտնաբերել արդար դատաքննության իրավունքի խախտումներ։

Դատական գործընթացների ֆոնին Իրակլի Ալասանիան Ֆրանսիայի հետ համաձայնագրի փոխարեն կնքել է հուշագիր, որն այսօր էլ ուժի մեջ է։ Ալասանիան «աններելի սխալ» է համարել «Վրացական երազանքի»՝ համաձայնագիրը արգելափակելու որոշումը։Նշենք, որ հուշագրի ստորագրումից 1 ամիս անց Ալասանիան հրաժարական տվեց, որն էլ «մալուխների գործի» հետ միասին հանգեցրեց «Վրացական երազանքի» պառակտման։

Նախորդ Լուրը

Ալ-Շարաան ԱՊԼ խորհրդի արտահերթ նիստին մասնակցելու հրավեր է ստացել

Հաջորդ Lուրը

Անկարայում կհանդիպե՞ն ՌԴ և Սիրիայի ԱԳ նախարարները

Այլ Լուրեր

Կարևոր

Հայաստանն ու Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/12/2025
Ադրբեջան

ԵԱՀԿ նախագահ. Մինսկի խմբի լուծարումը կենսական անհրաժեշտություն էր

04/12/2025
Անվտանգություն

Գերմանիան կնքել է իր պատմության ամենամեծ պաշտպանական գործարքը Իսրայելի հետ

04/12/2025
Հաջորդ Lուրը

Անկարայում կհանդիպե՞ն ՌԴ և Սիրիայի ԱԳ նախարարները

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025

Հայաստանն ու Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)