13-05-2026 / 21:33
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Փողերի լվացու՞մ, թե՞ ցուցադրում. քաղաքագետն՝ Ադրբեջանում «կառուցված» շքեղ հյուրանոցների մասին

2025/02/24 19:18
Ադրբեջան, Անվտանգություն, Արցախ, Կարևոր, Հայաստան, Տեսակետ, Քաղաքականություն

Վերջին օրերին ադրբեջանական ընդդիմադիր ԶԼՄ-ները գրում են, թե Ստեփանակերտում հյուրանոցների կառուցման քողի տակ Ադրբեջանի պետբյուջեից հսկայական գումարներ են դուրս հանվել, իսկ բիզնես-նախագծերը վերահսկում է հենց Ալիևի աշխատակազմը: Մասնավորապես «Արցախբանկ»-ի շենքը, «Վալեքս գարդեն» ու «Եվրոպա» հյուրանոցներն Ադրբեջանի իշխանությունը ներդրումային նոր ծրագիր է ներկայացնում՝ պնդելով, թե դրանք նոր են կառուցվել՝ բյուջեի հատկացումների արդյունքում:

Թեմայի վերաբերյալ «Region Monitor»-ը զրուցել է քաղաքագետ, Ադրբեջանի հարցերով փորձագետ Դավիթ Սարգսյանի հետ:

Քաղաքագետի խոսքով՝ նման գործողություններով ադրբեջանական իշխանությունները խնդիր ունեն ցուցադրել, որ վերաբնակեցնում և վերակառուցում են Ստեփանակերտն՝ ամեն կերպ այն ադրբեջանական քաղաք ներկայացնելով: Սարգսյանի խոսքով դա է պատճառը, որ գոյություն ունեցող շենքերի և կառույցների արտաքին տեսքը փոխելով՝ ներկայացնում են որպես նոր ծրագրեր: Իսկ նման ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ են մեծ ֆինանսներ, որոնք էլ, փաստացի, յուրացվում են:

Որպես երկրորդ նպատակ Սարգսյանն առանձնացրել է Ադրբեջանի իշխանությունների կողմից փողերի լվացում: Նման խոշորամասշտաբ ծրագրերի իրականացման կամ արդեն գոյություն ունեցող շենքերի ձևափոխման համար մեծ գումարներ են դուրս գրվում պետբյուջեից:

Քաղաքագետը նաև նշել է, որ դեռևս 44-օրյա պատերազմից հետո, երբ Ստեփանակերտն Ադրբեջանի վերահսկողության տակ չէր, Բաքվի իշխանությունները հայտարարել էին «Մեծ վերադարձ» ծրագրի իրականացման մասին: Սրան զուգահեռ սկսվեցին նաև շինարարական շատ աշխատանքներ՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում: Քաղաքագետի խոսքով՝ այս ծրագրերի և աշխատանքների արդյունավետության շուրջ շատ կասկածներ և բացեր կան:

Քաղաքագետը հիշեցրել է, որ այս ծրագրերի շրջանակում է, որ Ադրբեջանը կառուցել է 2 օդանավակայան և ևս մեկը կառուցում է Բերձորում (Լաչինում): Այս օդանավակայանները տարին մի քանի անգամ են գործում: Իսկ թե ո՞րն է նման խոշորամասշտաբ ֆինանսներ պահանջող ծրագրերի իրականացումը, փորձագետի խոսքով, բաց հարց է մնում:

Սարգսյանը շեշտել է, որ այս ծրագրերի ոչ բոլորի վերաբերյալ են առկա բաց տվյալներ, և դրանք առանձնապես աչքի չեն ընկնում իրենց արդյունավետությամբ: Քաղաքագետը որպես օրինակ ներկայացրել է Ստեփանակերտի այսպես կոչված «վերաբնակեցումը»՝ հավելելով, որ չկան հստակ և ճշգրիտ թվեր, թե քանի մարդ է տեղափոխվել քաղաքում բնակվելու համար: Սարգսյանը նշել է, թե ըստ առկա տեղեկատվության՝ Ստեփանակերտում բացված «համալսարանում» իբրև սովորում են հազարավոր ուսանողներ, բայց դարձյալ նրանք երևում են միայն որոշ բլոգերների կամ համացանցի օգտատերերի տեսանյութերում:

Փորձագետը համոզված է, որ Ստեփանակերտում քաղաքացիական բնակչությունը շատ փոքրաթիվ է:

Սարգսյանը նաև հավելել է, որ Ադրբեջանն ակտիվ իրականացնում է վանդալիզմ և մշակութային ժառանգության ոչնչացում: Ընդ որում՝ թիրախում ոչ միայն արցախյան ու հայկական թեմատիկան է, այլև, հայկականություն հիշեցնող ցանկացած իրողություն՝ օրինակ Երկրորդ Համաշխարհային պատերազմի զոհերին ոգեկոչման որևէ հուշակոթող: Ըստ նրա՝ նման գործողությունները ոչ միայն չեն սանձվում, այլև պետական մակարդակով քաջալերվում են:

Նախորդ Լուրը

Միջազգային հանրության արձագանքը համարժեք չէր, այլապես ԼՂ բնակչությունը դեռ ԼՂ–ում կլիներ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

Հաջորդ Lուրը

Միրզոյանը ԿԽՄԿ նախագահի հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների ազատ արձակման խնդրին

Այլ Լուրեր

Իրան

Իրանի արտգործնախարարը մեկնում է Հնդկաստան

13/05/2026
Իրան

Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ. Պապոյան

13/05/2026
Թուրքիա

ԵՄ-ն աջակցում է հայ-թուրքական սահմանի բացմանը․ ԵՄ հատուկ ներկայացուցիչ

13/05/2026
Հաջորդ Lուրը

Միրզոյանը ԿԽՄԿ նախագահի հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների ազատ արձակման խնդրին

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Իրանի արտգործնախարարը մեկնում է Հնդկաստան

13/05/2026

Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ. Պապոյան

13/05/2026

ԵՄ-ն աջակցում է հայ-թուրքական սահմանի բացմանը․ ԵՄ հատուկ ներկայացուցիչ

13/05/2026

Վիեննայում ավարտվել է «Եվրատեսիլ»-ի առաջին կիսաեզրափակիչը․ հայտնի են եզրափակիչ անցած երկրները

13/05/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)