21-10-2026 / 11:01
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Քուվեյթի Պետության էմիրին և գահաժառանգին

2025/02/25 11:21
Հայաստան, Հասարակություն, Մերձավոր Արևելք

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Քուվեյթի Պետության էմիր շեյխ Միշալ Ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ Սաբահին և գահաժառանգ Շեյխ  Սաբահ Խալեդ Ալ-Համադ Ալ-Մուբարաք Ալ  Սաբահին՝ Ազգային տոների առթիվ:

«Ջերմորեն շնորհավորում և անկեղծ բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ՝ Քուվեյթի Պետության Ազգային տոների  կապակցությամբ:Հայաստանը մեծապես կարևորում է Քուվեյթի հետ փոխադարձ վստահության և հարգանքի վրա խարսխված հարաբերությունները և պատրաստակամ է ընդլայնելու Հայաստան-Քուվեյթ օրակարգն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում` ի շահ մեր երկու երկրների և ժողովուրդների։ Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ քուվեյթցի բարեկամ ժողովրդին՝ հարատև կայունություն և բարօրություն»,-ասված է Քուվեյթի Պետության էմիրին ուղղված ուղերձում:

Քուվեյթի Պետության գահաժառանգին  ուղղված ուղերձում ասված է.

« Ջերմորեն շնորհավորում և լավագույն բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ՝ Քուվեյթի Պետության Ազգային տոների առթիվ: Հայաստանը մեծապես կարևորում է Քուվեյթի հետ բարեկամական կապերի ու փոխշահավետ համագործակցության հետևողական ընդլայնմանն ու խորացմանն ուղղված երկուստեք պատրաստակամությունը։

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կհաջողվի կյանքի կոչել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի ընթացքում ձեռք բերված պայմանավոր­վածու­թյունները և մոտ ապագայում նոր թափ հաղորդել Հայաստան-Քուվեյթ բարեկա­մական հարաբերություններին:

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ քուվեյթցի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»։

Նախորդ Լուրը

Ցավոք, ԼՂ-ում միջազգային մարդասիրական իրավունքը պարտվեց. Ալեն Սիմոնյանը՝ Եվրախորհրդարանի պատգամավորներին

Հաջորդ Lուրը

Լավրովն աշխատանքային այց կկատարի Իրան

Այլ Լուրեր

Թուրքիա

Թուրքիան Վրաստանի խոշորագույն առևտրային գործընկերն է․ Հայաստանը 7-րդ տեղում է

21/10/2026
ԱՄՆ

Իրանը հրաժարվում է հարստացված ուրանը երկրից դուրս հանել

21/10/2026
Հայաստան

Զեկույց. ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՀՆԱ-ն կարող է նվազել 15,6%-ով.

20/10/2026
Հաջորդ Lուրը

Լավրովն աշխատանքային այց կկատարի Իրան

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թուրքիան Վրաստանի խոշորագույն առևտրային գործընկերն է․ Հայաստանը 7-րդ տեղում է

21/10/2026

Իրանը հրաժարվում է հարստացված ուրանը երկրից դուրս հանել

21/10/2026

Կալասը կոչ է արել դադարեցնել Սև ծովում նավերի վրա հարձակումները

21/10/2026

Թուրքիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 10-ի

21/10/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)