04-12-2025 / 18:27
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Հալեպի փոխնահանգապետը շնորհակալություն է հայտնել Հայաստանի ժողովրդին մարդասիրական օգնության համար

2025/03/24 15:26
Անվտանգություն, Կարևոր, Հայաստան, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Սիրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Խարազյանը Հալեպի Արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրանքի համալիրում Հալեպի փոխնահանգապետ Ֆաուազ Հիլալին պաշտոնապես հանձնել է ՀՀ-ից ուղարկված մարդասիրական օգնությունը։ Այս մասին հայտնել է Հալեպում գործող հայկական «Գանձասար» շաբաթաթերթը։

Հանձնման պաշտոնական արարողությանը ներկա են գտնվել նաև Հալեպում ՀՀ Գլխավոր հյուպատոս Արա Ավետիսյանը և Հալեպի նահանգապետարանի արտաքին հարաբերությունների պատասխանատու Ղասսան Ֆարուհը։

Աջակցությունը, որը ներառում է սնունդ և դեղորայք, պետք է բաժանվի Հալեպում և Դամասկոսում։

Այս առիթով ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Խարազյանը նշել է․ «Պատմականորեն սիրիացի և հայ ժողովուրդները բարեկամական կապեր են ունեցել և փոխադարձ աջակցություն են տրամադրել։ Հուսով եմ, որ սիրիացի ժողովուրդը շուտով հաղթահարի այս մարտահրավերները, և Սիրիան կրկին կդառնա բարգավաճ երկիր»։

Իր հերթին, Հալեպի փոխնահանգապետ Ֆաուազ Հիլալն իր շնորհակալությունն ու երախագիտությունն է հայտնել Հայաստանի ժողովրդին և կառավարությանը տրամադրված մարդասիրական օգնության համար՝ ավելացնելով, որ Հայաստան-Սիրիա բարեկամական հարաբերություններն ամուր պատմական կապեր ունեն։

Ավելի վաղ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ Սիրիա ուղարկված մարդասիրական բեռը ներառում է սնունդ և բժշկական պարագաներ, որոնք կօգնեն մեղմել պատերազմի և ճգնաժամի հետևանքները բարեկամ սիրիացի ժողովրդի համար: 

Մարդասիրական օգնությունը Սիրիա ուղարկելու համար ժամանակավորապես բացվել է հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետը։ Հայաստանի ԱԳՆ-ն համագործակցության համար շնորհակալություն էր հայտնել թուրքական կողմին։ 

Նախորդ Լուրը

Լիբանանում ՀՀ դեսպանը ՅՈՒՆԻՖԻԼ-ի կենտրոնակայանում մասնակցել է հայկական զորախմբի հերթափոխի արարողությանը

Հաջորդ Lուրը

Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն անընդունելի է համարում վրացի երկրպագուների պահվածքը հայ ֆուտբոլասերների նկատմամբ

Այլ Լուրեր

Քաղաքականություն

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025
Հայաստան

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025
Հայաստան

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025
Հաջորդ Lուրը

Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն անընդունելի է համարում վրացի երկրպագուների պահվածքը հայ ֆուտբոլասերների նկատմամբ

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025

Հայաստանն ու Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)