17-09-2026 / 00:04
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքիան և Վրաստանը ծրագրում են 2025-ին ապրանքաշրջանառությունը հասցնել 5 միլիարդ դոլարի

2025/04/14 15:43
Թուրքիա, Վրաստան, Տնտեսություն

Թուրքիան և Վրաստանն ակնկալում են, որ ընթացիկ տարում երկկողմ ապրանքաշրջանառությունը կավելանա ավելի քան 55%-ով։ Այս մասին ասվել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպմանը, որը տեղի է ունեցել ապրիլի 12-ին Անթալիայում դիվանագիտական ​​ֆորումի շրջանակներում։

«Նշվել է, որ Թուրքիան Վրաստանի խոշորագույն առևտրային գործընկերն է: Կողմերը հույս են հայտնել, որ 2025 թվականին երկկողմ ապրանքաշրջանառությունը կկազմի 5 միլիարդ դոլար», – ասվում է Վրաստանի կառավարության տարածած հայտարարության մեջ։

Հանդիպման արդյունքներով կողմերը պայմանավորվել են վերսկսել տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը։ Այն վերջին անգամ անցկացվել է 2019 թվականին՝ 14 տարվա ընդմիջումից հետո, սակայն համավարակի պատճառով կրկին դադարեցվել է։

Վրաստանի և Թուրքիայի միջև առևտուրն իրականացվում է ներմուծման նվազագույն մաքսատուրքերով և պարզեցված մաքսային ընթացակարգերով։ 2008 թվականին ազատ առևտրի համաձայնագրի կնքումից հետո երկրները հետևողականորեն քայլեր են ձեռնարկում երկկողմ արտահանման և ներմուծման խթանման ուղղությամբ։

2024 թվականին Վրաստանի և Թուրքիայի միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմել է մոտ 3.1 միլիարդ դոլար։ Միևնույն ժամանակ, Թուրքիան Վրաստանին մատակարարում է գրեթե հինգ անգամ ավելի շատ ապրանք:

Սակայն 2025 թվականի սկիզբը նշանավորվել է անկմամբ. հունվար-փետրվարին ապրանքաշրջանառությունը կրճատվել է մինչև 384 միլիոն դոլար՝ 2024 թվականի նույն ժամանակահատվածի 472.8 միլիոն դոլարի դիմաց։

Նախորդ Լուրը

«Կովկասում նոր դարաշրջան բացելու նախադրյալներ կան»․ ՀՀ արտգործնախարար

Հաջորդ Lուրը

«Իրանը պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը». Ռավանչի

Այլ Լուրեր

Թուրքիա

Ֆորմուլա 1-ի Գրան Պրին կանցկացվի նաև Ստամբուլում

16/09/2026
Հայաստան

Հայաստանն ու Վրաստանը քննարկել են միջխորհրդարանական կապերի ընդլայնումը

16/09/2026
Ադրբեջան

Թուրքիայի ՊՆ ղեկավար. Հույս ունենք, որ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև հնարավորինս շուտ մնայուն խաղաղություն կհաստատվի

16/09/2026
Հաջորդ Lուրը

«Իրանը պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը». Ռավանչի

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ֆորմուլա 1-ի Գրան Պրին կանցկացվի նաև Ստամբուլում

16/09/2026

Գերմանիայում հիվանդանոցները պատրաստում են հնարավոր պատերազմի սցենարին

16/09/2026

Հայաստանն ու Վրաստանը քննարկել են միջխորհրդարանական կապերի ընդլայնումը

16/09/2026

Ալեն Սիմոնյան. Գանձասարի վերաբերյալ խոսել եմ Հաջիևի հետ

16/09/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)