18-07-2026 / 17:30
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանի ԱԳՆ խոսնակը հերքել է ԱՄՆ-Իրան բանակցությունների մանրամասների վերաբերյալ մամուլում շրջանառվող լուրերը

2025/04/21 12:54
Անվտանգություն, Իրան, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղաեին մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Իրան-ԱՄՆ բանակցություններին, նշել է, որ բանակցությունների գլխավոր թեման միջուկային հարցի քննարկումն ու պատժամիջոցների վերացումն է։ Նա շեշտել է, որ պետք է լինի նաև երաշխիք, որ կողմերը կկատարեն ստանձնած պարտավորությունները։

Բաղաեին հերքել է բանակցությունների մանրամասների վերաբերյալ մամուլում շրջանառվող լուրերը՝ ընդգծելով, որ նման բանակցությունների մանրամասները լրատվամիջոցներում քննարկման ենթակա չեն։

Խոսնակը հայտնել է, որ բանակցությունների հաջորդ փուլը, ինչպես նաև տեխնիկական քննարկումները անցկացվելու են Մասկատում։ Բաղաեին նաև հայտնել է,որ Իրանի արտգործնախարարը վաղը մեկնելու է Չինաստան։

Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին Հռոմում Օմանի դեսպանատանը մեկնարկել է Իրան-ԱՄՆ ոչ ուղիղ բանակցությունների երկրորդ փուլը։ Դրանք անցկացվել են նույն եղանակով, ինչ առաջին փուլում. ամերիկյան ու իրանական պատվիրակությունները գտնվում են առանձին սրահներում և միմյանց ուղերձներ են փոխանցում Օմանի արտգործնախարարի միջոցով։ Բանակցությունների առաջին փուլը կայացել էր Օմանի մայրաքաղաք Մասկատում ապրիլի 12-ին:

Նախորդ Լուրը

Մահացել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը

Հաջորդ Lուրը

Թուրքիայի բանակն իր թվով աշխարհում16-րդ տեղում է

Այլ Լուրեր

Ադրբեջան

Հայաստանի և Ադրբեջանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Բայրամով

17/07/2026
Իրան

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյուն

17/07/2026
ԱՄՆ

ԱՄՆ հետախուզությունը Թուրքիայի կողմից ամերիկյան ընտրությունների վրա ազդելու փորձեր է արձանագրել

17/07/2026
Հաջորդ Lուրը

Թուրքիայի բանակն իր թվով աշխարհում16-րդ տեղում է

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թուրքիայի մաքսային համակարգում արդեն ներդրվել է Հայաստանի պաշտոնական կոդը

17/07/2026

Հայաստանի և Ադրբեջանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Բայրամով

17/07/2026

Թբիլիսիում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման ընդլայնման հնարավորությունները

17/07/2026

Վրաստանը Եվրոպայում 2-րդն է համաշխարհային մարտահրավերներին դիմակայելու տնտեսական պատրաստվածությամբ

17/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)