03-02-2026 / 02:07
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄՆ-ն Թուրքիային համարում է Սիրիայում կայունության պահպանման հիմնական գործոն. արաբագետ

2025/04/22 09:53
Անվտանգություն, Թուրքիա, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Արաբագետ Հայկ Քոչարյանը կարծում է, որ Դոնալդ Թրամփի իշխանության գալուց հետո Միացյալ Նահանգները Սիրիայի հարցում ընդհանուր առմամբ փորձում է Թուրքիայի հետ համաձայնեցնել գործողությունները՝ Անկարային համարելով կայունության պահպանման հիմնական գործոն։   

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայկ Քոչարյանն անդրադարձավ Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին և արաբական այդ երկրի շուրջ ընթացող զարգացումներին, որոնցում ընդգրկված են ինչպես գերտերությունները, այնպես էլ տարածաշրջանային ազդեցիկ պետությունները։  

«Իսկ թե ինչու է ԱՄՆ-ն մասնակիորեն կրճատում իր զինվորականների թվաքանակը Սիրիայում, դա պայմանավորված է քրդական գործոնով, որովհետև միասնական Սիրիա ստեղծելու ճանապարհին ամենամեծ խնդիրը հենց քրդական գործոնն է։ Եթե այն լինի ուժեղ և Սիրիայի արևելյան շրջաններում շարունակեն գերիշխել քրդերը, ապա դա կթուլացնի Դամասկոսի դիրքերը բանակցային սեղանի շուրջ, հետևաբար ԱՄՆ-ն, որն աջակցում է քրդերին, փորձում է այդ քայլով նրանց ստիպել, որպեսզի նստեն բանակցությունների սեղանի շուրջ և խոսեն Սիրիայի գործող իշխանությունների հետ։ Փաստորեն ԱՄՆ-ն իր նպատակին հասնելու համար փորձում է այդ կերպ թուլացնել իր աջակցությունը քրդերին»,- ասաց Քոչարյանը։ 

Արաբագետի դիտարկմամբ՝ Թրամփն առհասարակ ելնում է ֆինանսատնտեսական նկատառումներից և ձգտում է այլ տարածաշրջաններից նույնպես դուրս բերել ամերիկյան զինուժը կամ կրճատել զինվորականների քանակը։ Այսինքն՝ տարբեր տարածաշրջաններում գլոբալ խաղացողը փորձում է հեռանալ՝ խնդիրների լուծումները թողնելով տարածաշրջանային տերություններին։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ն ուշադիր հետևում է, թե ինչպես իրենց կդրսևորեն Իրանը, Ռուսաստանը, Թուրքիան։  

«Ինքնին հասկանալի է, որ հաշվի առնելով ՆԱՏՕ-ում ունեցած կշիռը՝ Թուրքիային հատկացվում է բավականին մեծ տեղ ընդհանուր քաղաքականության մեջ։ Այստեղ կա նաև անձնական հանգամանքը, քանզի Թրամփն արդեն իսկ հայտարարել է, որ Էրդողանն ուժեղ գործիչ է և իրենք միմյանց լավ են հասկանում»,- նշեց արաբագետը։  

Անդրադառնալով Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարությանը, թե Անկարան ոչ մի դեպքում թույլ չի տա Սիրիայի մասնատում՝ Քոչարյանն ընդգծեց, որ թուրք առաջնորդի դիրքորոշումը պետք է դիտարկել վերն ասվածի համատեքստում։

«Էրդողանը հստակ տեսնում է, որ սիրիական խնդրով շահագրգռված մյուս խաղացողն Իսրայելն է, որն իր հերթին վիճարկում է հարցը՝ պնդելով, որ Թել-Ավիվը նույնպես պետք է մասնակցի բանակցություններին։ Այստեղ խոսքն ավելի շուտ առնչվում է Թուրքիա-Իսրայել առճակատմանը Սիրիայի տարածքում։ Էրդողանի հայտարարությունն ուղղված է հենց Իսրայելին, որը տարբեր ճանապարհներով աջակցում է տեղի տրուզական համայնքներին և Սիրիայի արևելյան շրջաններում տեղի ունեցող իրադարձություններին։ Ակնհայտ է, որ բացի դրանից, Իսրայելը, որպես դաշնակից զինակիցներ օգտագործելով քրդերին, ցանկանում է բացել այսպես կոչված «Դավթի միջանցքը», այսինքն՝ ապավինելով քրդաբնակ շրջանների աջակցությանը, դրանք միավորել և խրվել շիաների և սուննիների միջև։ Էրդողանը նկատի ունի հենց այդ հեռանկարը՝ պնդելով, որ Թուրքիան թույլ չի տա Սիրիայի մասնատում»,- պարզաբանեց մեր զրուցակիցը։

Պարզ է, որ Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների հանդեպ անտարբեր չեն նաև Իրանն ու Ռուսաստանը։ Ռուսական կողմն, օրինակ, բանակցում է Դամասկոսում «Ռուսական տունը» վերաբացելու համար, իսկ իրանական կողմը փոխադարձ հարաբերությունները լավացնելու համար Սիրիայի իշխանություններից պահանջել է անվտանգության երաշխիքներ։ Խոսելով Սիրիայում Իրանի և Ռուսաստանի երբեմնի ազդեցության վերականգնման մասին՝ Քոչարյանն ասաց, որ այդ հեռանկարը կախված է մի շարք գործոններից։ 

«Այս փուլում ակնհայտ է, որ նման բան տեղի չի ունենա, բայց դա չի նշանակում, որ Դամասկոսը չի փորձելու հարթել խնդիրներն ու լավացնել հարաբերություններն այդ երկրների հետ։ Առհասարակ Սիրիայի գործող իշխանություններին պետք չէ կախված լինել միայն Թուրքիայից»,- եզրափակեց արաբագետը։  

Նախորդ Լուրը

Էրդողանի որդին չի ցանկանում նախագահ դառնալ

Հաջորդ Lուրը

Զելենսկի. Ուկրաինան, ԱՄՆ-ը և Եվրոպան հրադադարի վերաբերյալ բանակցություններ կվարեն ապրիլի 23-ին

Այլ Լուրեր

Իրան

3 հնարավոր սցենար ԱՄՆ-Իրան հակամարտության ներկա շրջափուլի համատեքստում

02/02/2026
Թուրքիա

Թուրքիայում կարծում են, որ Իգդիրը կարող է դառնալ միջազգային լոգիստիկ կենտրոն

02/02/2026
Անվտանգություն

Հայ-իրանական սահմանը ապօրինի հատելու փորձի ընթացքում ձերբակալվել է 7 անձ

02/02/2026
Հաջորդ Lուրը

Զելենսկի. Ուկրաինան, ԱՄՆ-ը և Եվրոպան հրադադարի վերաբերյալ բանակցություններ կվարեն ապրիլի 23-ին

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

3 հնարավոր սցենար ԱՄՆ-Իրան հակամարտության ներկա շրջափուլի համատեքստում

02/02/2026

Թուրքիայում կարծում են, որ Իգդիրը կարող է դառնալ միջազգային լոգիստիկ կենտրոն

02/02/2026

Ալեն Սիմոնյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային հարցերին

02/02/2026

Հրապարակվել է Ադրբեջանում հայ պատանդների և մշակութային ոչնչացման վերաբերյալ թարմացված զեկույց

02/02/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)