14-11-2025 / 23:11
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

«Արդարությունը կհաղթի, այլապես ցեղասպանության անեծքն այս հողերի վրայից չի վերանա»․ թուրքական ՀԿ

2025/04/24 13:43
Թուրքիա, Կարևոր, Հասարակություն

Թուրքիայում «Մարդու իրավունքների կազմակերպության» ռասիզմի և խտրականության դեմ հանձնաժողովը հայտարարություն է տարածել ապրիլի 24-ի առիթով։ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հայտարարության մեջ նշվել է՝ անպատիժ մնացած հանցագործությունը դառնում է շարունակական, ժխտողականությունը ցեղասպանությունը դարձնում է անվերջանալի, դահիճն արդարացվում է, զոհը՝ դառնում մեղադրյալ։ Ըստ կազմակերպության հայտարարության՝ ցեղասպանությունից և դրա ժխտումից սկսած Թուրքիայում արյունը, արցունքները, ողբը չեն դադարում, քանի որ անպատժելիությունը շարունակվել է նոր հանցագործություններով, որոնք նույնպես անպատիժ են մնացել։

«Բազմիցս ասել ենք, որ ցեղասպանության ժխտումը միայն «մենք չենք արել» նախադասությունը չէ։ Դրանից հազար անգամ ավելի վատ է։ Այն ստպիում է զոհերի թոռներին իրենց առօրյայում վերապրել ցեղասպանությունը։ Ցեղասպանության ժխտումը նշանակում է հայերի նկատմամբ թշնամաբար տրամադրված ռասիստ սերունդներ դաստիարակել, զոհերի հիշատակն անվերջ վիրավորել և ստիպել, որ նրանց սերունդների վերքերը անընդհատ արյունահոսեն։ Որպես ժխտման մեղավոր սերունդներ, մենք նույնպես պատասխանատու ենք և ապրում ենք դրա ծանր ամոթով։

Վերջին տարիներին գնալով աճում է ցեղասպանության ճարտարապետներ Էնվեր, Թալեաթ, Ջեմալ փաշաների և իթթիհադականության հասցեին գովեստները, ինչը սնում է խտրականությունը, հանրայնացվում/հանրահրռչակվում է, և նոր սերունդները շարունակում են այդպես դաստիարակվել։ Մինչ Թուրքիայի հայերը կյանքի բոլոր ոլորտներում ժխտման կրողների և խոսնակների հետ են ստիպված ապրել, աշխարհի տարբեր ծայրերում՝ իրենց նախնիների հողերից հեռու ապրող հայերը ստիպված են անընդհատ կրել իրենց նախնիների հիշողության հանդեպտ վիրավորանքը», – նշված է հայտարարության մեջ։

Ընդգծվել է, որ ցեղասպանությունը միայն սարսափազդու կոտորածնները, աննկարագրելի բռնությունները չեն, այլ նաև կողոպուտ, թալան, ավար և հսկայածավալ գողություն է։ «Այդ թալանը չի սահմանափակվում ցեղասպանության զոհերի անհաշվելի առգրավված անշարժ գույքով, արհեստանոցներով, այգիներով, արտերով, առանձնատներով, տներով, հիվանդանոցներով, վանական համալիրներով և եկեղեցապատկան տարածքներով։ Թալանը նաև առնչվում է մի թեմայի, որի մասին քիչ են խոսում, որի մասի քիչ գիտեն։ Այն վերաբերում է սպանված հայերի բանկային հաշիվների, արժեքավոր իրերի սեյֆերի առգրավմանը։ Այս կողոպուտի արժեքի 1915թ․ փողով 22 միլիոն դոլար է հաշվվում», – նշված է հայտարարության մեջ։

Նշվել է, որ 2005թ․-ից ի վեր ամեն ապրիլի 24-ին կազմակերպությունը նույն պահանջն է հնչեցնում՝ վերջ դնել ժխտողականությանը, ընդունել մեղքն ամբողջ իրավական հետևանքներով, քանի որ միայն «այդ ժամանակ գետերով հոսող, հովիտներում իրար վրա դիզված, ժայռերից նետված, ծովերում խեղդված, արժանապատվորեն չթաղված անգերեզման մեռելների հոգիները հանգիստ կգտնեն։ Արդարությունը կհաղթի։ Հակառակ պարագայում ցեղասպանության անեծքն այս հողերի վրայից չի վերանա, Թուրքիան լավ օր չի տեսնի։ Ինչպես ամեն ապրիլի 24-ին, այս անգամ էլ կրկնում ենք՝ ճանաչի՛ր, ներողություն խնդրի՛ր, փոխհատուցի՛ր»։

Նախորդ Լուրը

ՌԴ-ն Հայաստանի հետ սգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ. դեսպանություն

Հաջորդ Lուրը

Էրդողանը ցավակցական ուղերձ է հղել Թուրքիայի հայ համայնքին

Այլ Լուրեր

Հասարակություն

Հայաստանում տարեկան մեկ անձի հաշվարկով որքա՞ն սուրճ է սպառվում

14/11/2025
Ադրբեջան

Պապուաշվիլի. Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ձեռքբերումից հետո պետք է առաջ նայենք

14/11/2025
Թուրքիա

Ի՞նչ հարցեր են քննարել Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները

14/11/2025
Հաջորդ Lուրը

Էրդողանը ցավակցական ուղերձ է հղել Թուրքիայի հայ համայնքին

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ

14/11/2025

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին

14/11/2025

Ալիևը և Զելենսկին դատապարտել են Կիևում Ադրբեջանի դեսպանատանը հարվածը

14/11/2025

ՀՀ ԱԳ նախարարի հայտարարությունը` Վրաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպման արդյունքներով

14/11/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)