07-04-2026 / 16:08
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Էրդողանը ցավակցական ուղերձ է հղել Թուրքիայի հայ համայնքին

2025/04/24 15:41
Հայաստան, Քաղաքականություն


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին հանդես է եկել ցավակցական ուղերձով՝ ուղղված Թուրքիայի հայ համայնքին։ Ուղերձը կարդացվել է Ֆերիքյոյի Սուրբ Վարդանանց հայկական եկեղեցում՝ «Սուրբ Նահատակների հիշատակի արարողության» ժամանակ։ Էրդողանը նման ուղերձներ սկսյալ 2012 թվականից հղում է ամեն տարի ապրիլի 24-ին։

Իր ուղերձում Թուրքիայի նախագահը հիշատակել Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին կյանքից զրկված օսմանցի հայերին և ցավակցություն հայտնել նրանց սերունդներին։

Նա նշել է, որ Օսմանյան կայսրության վերջին շրջանում տեղի ունեցած «ապստամբությունների, հրոսակախմբերի գործողությունների և համաճարակների» հետևանքով զոհվածների կորստի ցավը մինչ օրս զգալի է։

Էրդողանի ուղերձում տեղ են գտել հետևյալ ձևակերպումները․

«Մենք երբեք թույլ չենք տվել և երբեք թույլ չենք տա, որ մեր քաղաքացիներից որևէ մեկն ինչ-որ պատճառով խտրականության, օտարման կամ մարգինալացման ենթարկվի:

Մեր հայ քաղաքացիների խաղաղությունը, անվտանգությունն ու բարեկեցությունը, ովքեր արժեքավոր ներդրում են ունենում մեր երկրի մշակույթի, արվեստի, քաղաքականության, տնտեսության, կրթության և հասարակական կյանքի մեջ, կշարունակեն մնալ մեր առաջնահերթությունը։

Ճիշտ այնպես, ինչպես միասին ենք հասել այս օրվան, մենք միասին, ուս ուսի կկառուցենք Թուրքիայի դարաշրջանը:

Մեր կիսալուսնով և աստղով դրոշի հանգստություն պարգևող հովանու ներքո, մենք հավերժ ազատ կապրենք որպես Թուրքիայի Հանրապետության հպարտ քաղաքացիներ:

Այս մտքերով ևս մեկ անգամ ես անկեղծորեն կիսում եմ հայ համայնքի կրած ցավը անցյալում, և հարգանքով հիշատակում կյանքը կորցրած օսմանյան քաղաքացիներին»:

Ermenihaber.am

Նախորդ Լուրը

«Արդարությունը կհաղթի, այլապես ցեղասպանության անեծքն այս հողերի վրայից չի վերանա»․ թուրքական ՀԿ

Հաջորդ Lուրը

Թուրք կուսակցապետ․Առանց պատմության ծանր բեռների հետ առերեսվելու խաղաղ ապագան հնարավոր չէ

Այլ Լուրեր

Ժամանց

Հայաստան են այցելել ռեկորդային թվով զբոսաշրջիկներ

07/04/2026
Ադրբեջան

Կոբախիձե. Վրաստանը պատրաստ է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

07/04/2026
Իրան

Իրանի պատերազմը երկարատև բացասական հետևանքներ կթողնի. ԱՄՀ

07/04/2026
Հաջորդ Lուրը

Թուրք կուսակցապետ․Առանց պատմության ծանր բեռների հետ առերեսվելու խաղաղ ապագան հնարավոր չէ

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Սաուդյան Արաբիայի և Բահրեյնի միջև կամուրջը փակվել է

07/04/2026

Կախա Կալձե. Կովկասում բարեկամությունն ու խաղաղությունը այլընտրանք չունեն

07/04/2026

Հայաստան են այցելել ռեկորդային թվով զբոսաշրջիկներ

07/04/2026

Կրակոցներ Ստամբուլում՝ Իսրայելի հյուպատոսության շենքի տարածքում

07/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)