15-05-2025 / 19:18
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանն առաջարկել է եվրոպական երկրների հետ հանդիպում անցկացնել ԱՄՆ-ի հետ բանակցություններից առաջ. Reuters

2025/04/29 13:02
Իրան, Քաղաքականություն

Իրանը «եվրաեռյակի» երկրներին (Գերմանիա, Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա) առաջարկել է Հռոմում մայիսի 2-ին հանդիպում անցկացնել միջուկային ծրագրի վերաբերյալ, նախքան ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ չորս դիվանագետի։ 

Օմանցի պաշտոնյաները հայտարարել են, որ ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլը, հնարավոր է, տեղի ունենա մայիսի 3-ին Եվրոպայում: Պաշտոնական որոշում, սակայն, դեռևս չի կայացվել։

Միևնույն ժամանակ, Axios-ի թղթակից Բարաք Ռավիդը X-ի իր էջում նշել է, որ ըստ իրազեկ աղբյուրների՝ ԱՄՆ-Իրան բանակցությունների չորրորդ փուլը մայիսի 3-ին տեղի կունենա Իտալիայի մայրաքաղաքում։ 

Եվրոպացի և արևմտյան դիվանագետները Reuters-ին հայտնել են, որ իրանական կողմը «եվրաեռյակին» հանդիպման առաջարկ է ներկայացրել ապրիլի 26-ին Հռոմում ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ կայացած բանակցություններից հետո։ Ըստ աղբյուրների, եթե դա հնարավոր չլինի, իրանցիները նաև առաջարկել են քննարկումներ անցկացնել Թեհրանում մինչև ԱՄՆ-Իրան հաջորդ հանդիպումը։ 

Իրանցի պաշտոնյաներից մեկը հաստատել է, որ նման առաջարկ եղել է, սակայն նշել է, որ եվրոպական երկրները մինչ այժմ չեն արձագանքել։

«Կարևոր է նույն տեսակետներն ունենալ 2015 թվականի համաձայնագրի բոլոր կողմերի հետ։ Հետևաբար, օգտակար կլինի այս շաբաթ հանդիպել «եվրաեռյակի» երկրների հետ՝ ամերիկացիների հետ բանակցությունների հաջորդ փուլից առաջ», – ասել է Reuters-ին իրանցի պաշտոնյան։

Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ն և Իրանն արդեն անցկացրել են անուղղակի բանակցությունների երեք փուլ։ Առաջինը տեղի է ունեցել ապրիլի 12-ին Մասկատում, երկրորդը՝ ապրիլի 19-ին Հռոմում, որտեղ Իրանը հայտարարել է, որ լուրջ տարաձայնություններ են մնացել։ Ապրիլի 26-ին Մասկատում Օմանի միջնորդությամբ տեղի է ունեցել ԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը կարգավորելու անուղղակի բանակցությունների երրորդ փուլը։ 

Սեպտեմբերից ի վեր Թեհրանը և երեք եվրոպական տերությունները մի քանի անգամ հանդիպել են՝ քննարկելու իրենց կապերը և միջուկային ծրագրի հարցը։ Վերջին հանդիպումը տեղի է ունեցել մարտին տեխնիկական մակարդակով. քննարկվել են ապագա համաձայնագրի պարամետրերը՝ ապահովելու Իրանի միջուկային ծրագրի դադարեցումը պատժամիջոցների վերացման դիմաց։

Նախորդ Լուրը

Թուրքիայի ռազմական ծախսերը 2024-ին

Հաջորդ Lուրը

Մենք վճռական ենք Ադրբեջանի հետ կնքված համաձայնագրերը կյանքի կոչելու հարցում. Փեզեշքիան

Այլ Լուրեր

Թուրքիա

Ավարտվել է Էրդողան-Զելենսկի հանդիպումը

15/05/2025
Թուրքիա

Պուտինը չի մեկնի Ստամբուլ. Պեսկով

15/05/2025
Թուրքիա

Անկարայում մեկնարկել է Էրդողան-Զելենսկի հանդիպումը

15/05/2025
Հաջորդ Lուրը

Մենք վճռական ենք Ադրբեջանի հետ կնքված համաձայնագրերը կյանքի կոչելու հարցում. Փեզեշքիան

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ավարտվել է Էրդողան-Զելենսկի հանդիպումը

15/05/2025

Պուտինը չի մեկնի Ստամբուլ. Պեսկով

15/05/2025

Անկարայում մեկնարկել է Էրդողան-Զելենսկի հանդիպումը

15/05/2025

Կառավարությունը կկարողանա ռազմական նշանակության արտադրանքն օգտագործել ռազմարդյունաբերության զարգացման նպատակով

15/05/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)