21-05-2026 / 21:02
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ԱԳ նախարարի տեղակալը Ժնևում ներկայացրել է ԼՂ-ից տեղահանվածների, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդիրները

2025/05/02 09:53
Ադրբեջան, Արցախ, Հայաստան, Հասարակություն

Մայիսի 1-ին Ժնևում՝ ՄԱԿ Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) աշխատանքային խմբի 49-րդ նստաշրջանի շրջանակներում, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված 4-րդ շրջանի ազգային զեկույցի քննարկումը: Հայտնում է Արտաքին գործերի նախարարությունը։

«Զեկույցն անդրադառնում է վերջին 4.5 տարիների ընթացքում Հայաստանում մարդու իրավունքերին առնչվող զարգացումներին, խնդիրներին և հեռանկարներին: Զեկույցի նախապատրաստման աշխատանքներն իրականացվել են ՀՀ ԱԳ նախարարության համակարգմամբ՝ բոլոր շահագրգիռ գերատեսչությունների ներգրավմամբ, տեղի են ունեցել զեկույցի հանրային քննարկումներ:

ՀՊԴ 49-րդ նստաշրջանին ՀՀ պատվիրակությունը ղեկավարում էր ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը: Պատվիրակության կազմում էին նաև Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը, Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, ԱԳՆ և ՆԳՆ ներկայացուցիչներ:

ՀՊԴ նստաշրջանի ընթացքում ՀՀ պատվիրակությունը ներկայացրել է մանրամասն հաշվետվություն նախորդ շրջանի դիտարկման ընթացքում Հայաստանին տրված հանձնարարականների իրականացման վերաբերյալ:

ՀՀ պատվիրակության ղեկավար Ռոբերտ Աբիսողոմոնյանն իր բացման խոսքում ներկայացրել է վերջին տարիների ընթացքում տնտեսական, սոցիալական, մշակութային, քաղաքական և քաղաքացիական իրավունքների իրականացման վերաբերյալ Հայաստանում գրանցված առաջընթացը: ԱԳ նախարարի տեղակալը ներկաների ուշադրությունն է հրավիրել հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից 115.000 բռնի տեղահանվածների խնդիրներին, Ադրբեջանում ապօրինաբար պահվող  հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց  ազատ արձակման, անհետ կորածների և բռնի անհետացածների ճակատագրերի պարզման խնդիրներին:

Հայաստանի Հանրապետության 4-րդ շրջանի Համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցի քննարկումը մեծ հետաքրքրության է արժանացել միջազգային հանրության կողմից: Ելույթներով հանդես են եկել շուրջ 100 անդամ-պետությունների ներկայացուցիչներ՝ հիմնականում ընդգծելով վերջին տարիների ընթացքում մարդու իարվունքների ոլորտում Հայաստանի կողմից արձանագրված առաջընթացը, այդ թվում՝ իրականացված օրենսդրական և համակարգային բնույթի բարեփոխումները: 

ՀՀ պատվիրակությունը հավաստիացրել է, որ Կառավարությունը վճռական է շարունակել բարեփոխումների գործընթացը՝ առաջնորդվելով թափանցիկության, հաշվետվողականության, մասնակցության, ներառականության ապահովման սկզբունքներով»,- նշվում է հաղորդագրությունում։

Նախորդ Լուրը

ԱՄՆ-ն չի պլանավորում ներկայում կարգավորել դիվանագիտական ​​հարաբերությունները Սիրիայի հետ

Հաջորդ Lուրը

Վրաստանը հետ է ուղարկել Թուրքիայից ներմուծված լոլիկի 2 խմբաքանակ

Այլ Լուրեր

Հայաստան

Եվրամիությանը չի հաջողվի պառակտում մտցնել Վրաստանի և Հայաստանի հարաբերություններում․ Կոբախիձե

21/05/2026
Հայաստան

Հանրային հեռուստաընկերությունը ենթարկվել է լայնածավալ կիբեռհարձակման

21/05/2026
Կարևոր

Վատիկանի Սուրբ Պետրոս հրապարակում հնչել է «Կիլիկիա» շարականը (տեսանյութ)

21/05/2026
Հաջորդ Lուրը

Վրաստանը հետ է ուղարկել Թուրքիայից ներմուծված լոլիկի 2 խմբաքանակ

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Եվրամիությանը չի հաջողվի պառակտում մտցնել Վրաստանի և Հայաստանի հարաբերություններում․ Կոբախիձե

21/05/2026

Մակրոնը վերահաստատել է աջակցությունը Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին

21/05/2026

Իսրայելը քննարկում է Ստամբուլում հյուպատոսությունը փակելու հարցը

21/05/2026

Ռուսաստանն ու Չինաստանն իրականացնում են ավելի քան 200 մլրդ դոլար արժողությամբ նախագծեր

21/05/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)