12-07-2026 / 15:41
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանն առաջարկում է ստեղծել Իրան–Ադրբեջան–Վրաստան տարանցիկ միջանցք

2025/05/05 11:09
Ադրբեջան, Թուրքիա, Իրան, Տնտեսություն

Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարության միջազգային հարցերով կենտրոնի ղեկավար, նախարարի խորհրդական Ամին Թարաֆոն նախարարության լրատվական կայքին տված հարցազրույցում նշել է, որ վերջին շրջանում լուրջ քայլեր են իրականացվել Իրանի և հարևան երկրների միջև միջազգային տրանսպորտային կապերի վերականգնման և ամրապնդման ուղղությամբ։

Նա, որպես օրինակ, նշել է Իրանի և Թուրքիայի միջև տրանսպորտային հարաբերությունները, որոնք նախկինում լարված են եղել՝ հավելելով, որ մի քանի փուլով նախարարական մակարդակով հանդիպումների և բանակցությունների արդյունքում հաջողվել է վերագործարկել Թեհրան-Վան ուղևորատար գնացքը, կարգավորել ճանապարհային փոխադրումների ոլորտի խնդիրները և նախաձեռնել երկաթուղային կապի ստեղծման գործընթաց Մարանդ-Չեշմե Սորայա-Դիլեջո-Կարս ուղղությամբ։

Թարաֆոն ընդգծել է, որ երեք տարվա լճացումից հետո Ադրբեջանի հետ տնտեսական կապերը վերագործարկվել են՝ շնորհիվ նաև Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարի նախաձեռնությունների։

Նախարարի խորհրդականը նաև հայտնել է, որ Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադեղը Բաքվում հանդես է եկել նախաձեռնությամբ՝ ստեղծելու Իրան–Ադրբեջան–Վրաստան տարանցիկ միջանցք, որը ողջունվել է ադրբեջանական պաշտոնյաների կողմից։ Թարաֆոն նշել է, որ այս նախաձեռնությունն առանձնահատուկ կարևորություն ունի, քանի որ Սադեղը 2025 թվականին կգլխավորի ՏՐԱՍԵԿԱ-ի (Տրանսպորտային միջանցք Եվրոպա–Կովկաս–Ասիա) միջկառավարական հանձնաժողովը, որի անդամներ են նաև նշված երեք պետությունները։

Նախորդ Լուրը

Նեթանյահուն դժգոհ է Թրամփի մերձավորարևելյան քաղաքականությունից

Հաջորդ Lուրը

Ադրբեջանցի պատգամավոր Ազեր Բադամովին թույլ չեն տվել մուտք գործել Ռուսաստան

Այլ Լուրեր

ԱՄՆ

Վաշինգտոնը չի ցանկանում, որ Իսրայելը ներգրավվի Իրանի դեմ հարվածներին

10/07/2026
ԱՄՆ

Կատարը, Պակիստանն ու տարածաշրջանային այլ երկրներ փորձում են կանխել ԱՄՆ-Իրան լայնամասշտաբ պատերազմը

10/07/2026
Թուրքիա

Պեսկովը մեկնաբանել է Թուրքիայի կողմից С-400-ների վաճառքի մասին հայտարարությունները

10/07/2026
Հաջորդ Lուրը

Ադրբեջանցի պատգամավոր Ազեր Բադամովին թույլ չեն տվել մուտք գործել Ռուսաստան

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Բունդեսթագը մերժել է Ուկրաինային լրացուցիչ ռազմական օգնություն տրամադրելու նախագիծը

10/07/2026

Վաշինգտոնը չի ցանկանում, որ Իսրայելը ներգրավվի Իրանի դեմ հարվածներին

10/07/2026

Amnesty International-ը պահանջում է հետաքննել Լիբանանում իսրայելական հարվածները, որոնց հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել

10/07/2026

Կատարը, Պակիստանն ու տարածաշրջանային այլ երկրներ փորձում են կանխել ԱՄՆ-Իրան լայնամասշտաբ պատերազմը

10/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)