ԱՄՆ-ի հրեական ազգային անվտանգության ինստիտուտը (JINSA) զեկույց է հրապարակել Թուրքիային F-35 կործանիչներ տրամադրելու վերաբերյալ:
Զեկույցում, որում նշվել է, թե ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը դրական է վերաբերում Թուրքիային կործանիչներ տրամադրելու հարցին, ԱՄՆ նախագահ Թրամփին կոչ է արվել հրաժարվել Թուրքիային կործանիչներ տրամադրելու մտքից:
«Թրամփի վարչակազմն այժմ աշխատում է Թուրքիային կործանիչներ վաճառելու համաձայնագրի վրա»,-ընդգծվել է զեկույցում:
Բացի այդ դրանում նշվել է, որ ԱՄՆ-ն նման քայլի դիմելուց առաջ պետք է Թուրքիայի դիտարկի որպես տարածաշրջանային ուժ, ապա հասկանա, թե արդյոք Թուրքիան վստահելի է այդ կործանիչներն ձեռքբերման տեսանկյունից:
«Մենք կարծում ենք որ վստահելի չէ: Թուրքիայի և ԱՄՆ-ի շահերը բազմիցս հակառակ են եղել միմյանց»:







