23-06-2026 / 10:26
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանը շարունակում է պղծել Ստեփանակերտի եղբայրական գերեզմանnցը

2025/05/06 14:34
Ադրբեջան, Քաղաքականություն

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է.

«2025 թվականի ապրիլի 21-ին տարածված տեսանյութում կարելի է տեսնել, որ ադրբեջանցիները կրկին պղծել են օկուպացված Ստեփանակերտի հուշահամալիրի շիրմաքարերը:

Մասնավորապես միտումնավոր կերպով փորագրել, ջնջել են որոշ տապանաքարերի վրա պատկերված ազատամարտիկների դեմքերը՝ աչքերը, բերանը: Որոշ տապանաքարեր էլ կոտրված են:

Նկատենք, որ Ստեփանակերտի հուշահամալիրը Արցախի ամբողջական օկուպացիայից հետո հայտնվել է ոչնչացման վտանգի տակ: Բազմաթիվ տեսանյութերում օկուպացված Ստեփանակերտ այցելող ադրբեջանցիները կոչ են անում վերացնել այս հուշահամալիրը: 

Մեր արձագանքը

Հայկական հուշարձանների, այդ թվում գերեզմանոցների պղծումն արգելված է Հաագայի Արդարադատության միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշմամբ։ Համաձայն վերջինիս, Ադրբեջանը պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի ու պղծման գործողությունները հայկական մշակութային ժառանգության դեմ՝ ներառելով, բայցև չսահմանափակվելով եկեղեցիներով և պաշտամունքի այլ վայրերով, հուշարձաններով, տեսարժան վայրերով, գերեզմանատներով և արտեֆակտներով։

Բացի այդ, Եվրոպական Խորհրդարանը 2024 թվականի մարտի 12-ին ընդունել է ԵՄ-ի և Հայաստանի միջև ավելի սերտ կապերի, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության մասին բանաձևը, որն իր 19-րդ կետով  դատապարտում է հայկական բազմադարյա ներկայությունը փաստող բոլոր պատմամշակութային վայրերի ոչնչացման, վանդալիզմի և պղծման դեպքերը։

Գերեզմանոցների պղծումը նաև պատերազմական հանցագործություն է, համաձայն Հռոմի Ստատուտի 8-րդ հոդվածի 2-րդ մասի, որն ի մասնավորի նշում է, որ «Սույն Կանոնադրության նպատակների համար «պատերազմական հանցագործություններ» նշանակում է դիտավորությամբ կատարված հարձակումները կրոնական, կրթական, մշակութային, գիտական կամ բարեգործական նպատակների ծսռայոդ շենքերի, պատմական հուշարձանների, հոսպիտալների և այն վայրերի վրա, ուր կենտրոնացած են հիվանդներ ու վիրավորներ, պայմանով, որ նշված օբյեկտները ռազմական նպատակակետեր չեն.( 8 րդ հոդվածի 2-րդ կետի բ) մասի ix դրույթ):

Գերեզմանոցների պղծման գործողություններով Ադրբեջանը խախտում է 1954 թ. Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածը, որը նշում է, որ կողմերը պարտավորվում են հարգել ինչպես իրենց, այնպես էլ մյուս կողմի տարածքում գտնվող մշակութային արժեքները՝ արգելելով այդ արժեքների օգտագործումն այնպիսի նպատակներով, որոնք զինված ընդհարման դեպքում կարող են հանգեցնել դրանց ոչնչացմանը կամ վնասվելուն, ձեռնպահ մնալով դրանց դեմ ուղղված թշնամական ցանկացած գործողությունից»։

Նախորդ Լուրը

Թուրքիայում նախկինում դատվածների 45%-ը կրկին հանցագործություն է կատարում

Հաջորդ Lուրը

Պուտինն ու Փեզեշքիանը քննարկել են միջազգային և տարածաշրջանային հրատապ հարցեր

Այլ Լուրեր

Միջազգային

Թբիլիսին քննադատել է ԵՄ-ին՝ հարաբերությունները ձախողելու համար

22/06/2026
Միջազգային

Կրեմլ․ Զելենսկու հայտարարությունները Բելառուսի հասցեին՝ այդ երկրի ինքնիշխանության խախտում են

22/06/2026
Հայաստան

Գալյանը ԵՄ դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման ծրագրի առաջընթացը

22/06/2026
Հաջորդ Lուրը

Պուտինն ու Փեզեշքիանը քննարկել են միջազգային և տարածաշրջանային հրատապ հարցեր

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թբիլիսին քննադատել է ԵՄ-ին՝ հարաբերությունները ձախողելու համար

22/06/2026

Պակիստանը ջրային ճգնաժամի ֆոնին ռազմական գործողություններով է սպառնացել Հնդկաստանին

22/06/2026

CNN․ Իսրայելը քննարկում է Հարավային Լիբանանում զորքերի «խորհրդանշական» հետքաշման հավանականությունը

22/06/2026

Կրեմլ․ Զելենսկու հայտարարությունները Բելառուսի հասցեին՝ այդ երկրի ինքնիշխանության խախտում են

22/06/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)