21-05-2026 / 22:55
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Կոբախիձեն դժգոհել է Թրամփի լռությունից

2025/05/13 11:43
Վրաստան, Քաղաքականություն

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն բաց նամակով դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և փոխնախագահ Ջեյ Դի Վենսին։ Կոբախիձեն հայտնել է, որ որոշ ժամանակ առաջ նամակ է ուղարկել վերջիններիս վրաց-ամերիկյան հարաբերությունների վերաբերյալ, որոնց հաջորդել են նաև հանրային այլ հայտարարություններ, սակայն մինչ օրս որևէ արձագանք չկա ո՛չ նամակին, ո՛չ հայտարարություններին։

«Այս լռությունը զարմացնում է վրաց ժողովրդին և վրաց կառավարությանը մի քանի պատճառներով․ նախևառաջ, Վրաստանը տարիներ շարունակ եղել է Միացյալ Նահանգների ամենահուսալի գործընկերը մեր ամենաբարդ տարածաշրջանում, որը ռազմավարական նշանակություն ունի Միացյալ Նահանգների համար։ Վրաստանը աջակցում էր Միացյալ Նահանգներին ամենատաք կետերում, այդ թվում՝ Իրաքում և Աֆղանստանում, որտեղ Վրաստանն ուներ մեկ շնչի հաշվով ամենաբարձր զորքերի թիվը։ Միայն այս երկու առաքելություններին մասնակցելով՝ մեր փոքրիկ երկիրը խնայեց 2.5 միլիարդ դոլար, որը մի քանի անգամ ավելի է, քան ԱՄՆ բյուջեից Վրաստանին տրամադրված իրական օգնությունը (մենք իրական օգնության մեջ չենք ներառում ԱՄՆ բյուջեից 2008-11 թվականներին նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ռեժիմը փրկելու համար հատկացված միջոցները, այն բանից հետո, երբ Սաակաշվիլին Deep State-ի հրամանով պատերազմ սկսեց Ռուսաստանի հետ. մենք նաև իրական օգնության մեջ չենք ներառում ԱՄՆ դեսպանատան, USAID-ի, NED-ի, Սորոսի հիմնադրամի և այլ խողովակներով Վրաստանում արմատականություն և ատելություն հրահրելու, հեղափոխություններ կազմակերպելու, Վրաց ուղղափառ եկեղեցու կերպարը վարկաբեկելու, կրոնական ծայրահեղականությունը խրախուսելու, պետական ​​ինստիտուտները թուլացնելու, գենդերային և ԼԳԲՏ քարոզչություն իրականացնելու և այլ նմանատիպ նպատակներով հատկացված միջոցները)»,- գրված է բաց նամակում։

Նամակում նաև նշվում է, որ տարիներ շարունակ լինելով «ԱՄՆ-ի իսկական ռազմավարական գործընկերը, որը շարունակում է պատրաստակամ լինել ռազմավարական գործընկերությունը շարունակելու համար, զարմացած է ԱՄՆ նոր վարչակազմի լռությունից»։

«Միջազգային վարկանիշների համաձայն՝ Վրաստանը տարածաշրջանում առաջատար է ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների, լրատվամիջոցների ազատության, դատական ​​համակարգի անկախության, պետական ​​ինստիտուտների ուժի, կոռուպցիայի ցածր մակարդակի և այլ չափանիշների առումով։ Վրաստանի առաջատարությունը հաստատվում է նաև այն հաստատությունների կողմից, որոնց ձեր վարչակազմը հատկապես վստահում է։ Հաշվի առնելով այս ամենը՝ և այն փաստը, որ դուք ակտիվորեն երկխոսության և հաղորդակցության մեջ եք մի շարք նույնիսկ բացահայտ ոչ ժողովրդավարական և ավտորիտար պետությունների հետ, Վրաստանի վերաբերյալ ձեր լռությունը մեզ համար որևէ տրամաբանական բացատրություն չունի»,- գրված է բաց նամակում։

Կոբախիձեն նաև շեշտել է նաև, որ «վրաց ժողովուրդը սկզբում սպասում էր, որ Վրաստանը կդառնա առաջին երկրներից մեկը, որի նկատմամբ ԱՄՆ վարչակազմը կցուցաբերի հատուկ հետաքրքրություն»։ Վրաստանի վարչապետն անդրադարձել է նաև MEGOBARI ACT-ին՝ անվանելով այն թշնամական օրենք վրաց ժողովրդի և վրաց կառավարության նկատմամբ։

«Վրաստանի կառավարությունը համբերատար սպասում է այն պահին, որը պետք է ծառայի որպես վրաց-ամերիկյան հարաբերությունների վերագործարկման և մեր երկրների միջև ռազմավարական գործընկերության վերականգնման հիմք»,- նշված է բաց նամակում։

Նախորդ Լուրը

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի Պապ Լևոն XIV-ին

Հաջորդ Lուրը

UNICEF-ն Ադրբեջանում դադարեցնում է իր գործունեությունը

Այլ Լուրեր

Հայաստան

Եվրամիությանը չի հաջողվի պառակտում մտցնել Վրաստանի և Հայաստանի հարաբերություններում․ Կոբախիձե

21/05/2026
Միջազգային

Մակրոնը վերահաստատել է աջակցությունը Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին

21/05/2026
ԱՄՆ

Սպիտակ տունը հրապարակել է Մադուրոյի, Խամենեիի և Կաստրոյի լուսանկարը՝ «Թրամփի կողմից չեզոքացված Ամերիկայի թշնամիներ» գրառմամբ

21/05/2026
Հաջորդ Lուրը

UNICEF-ն Ադրբեջանում դադարեցնում է իր գործունեությունը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Եվրամիությանը չի հաջողվի պառակտում մտցնել Վրաստանի և Հայաստանի հարաբերություններում․ Կոբախիձե

21/05/2026

Մակրոնը վերահաստատել է աջակցությունը Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին

21/05/2026

Իսրայելը քննարկում է Ստամբուլում հյուպատոսությունը փակելու հարցը

21/05/2026

Ռուսաստանն ու Չինաստանն իրականացնում են ավելի քան 200 մլրդ դոլար արժողությամբ նախագծեր

21/05/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)