22-05-2026 / 08:46
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

«ԱՄՆ-Իսրայել-Ադրբեջան» ձևաչափը փակուղում է. խաղաղության պատուհան նաև Հարավային Կովկասում. Արմեն Պետրոսյան

2025/05/15 11:20
Կարևոր, Մերձավոր Արևելք, Տեսակետ

«‎Կարճաժամկետ, գուցե նաև միջնաժամկետ հեռանկարում Ալիևի տարածաշրջանային և Հայաստանի հետ կապված ծրագրերում բովանդակային կարևոր խնդիրներ են առաջացել, որը պայմանավորված է ԱՄՆ-Իսրայել իշխանությունների մակարդակում նկատվող խորքային տարաձայնություններով»։ Այս մասին գրել է փորձագետ, արևելագետ Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում:

«‎Բանն այն է, որ Ադրբեջանի և Իսրայելի կողմից այս տարեսկզբից ակտիվորեն առաջմղվող «ԱՄՆ-Իսրայել-Ադրբեջան» ռազմաքաղաքական համագործակցության ձևաչափը, որի կենտրոնական նպատակն Իրանի դեմ ռազմական տարբեր սցենարնրի դեպքում Ադրբեջանի կողմից որևէ ներգրավվածության ապահովումն էր, ներկայում արդենիսկ անթաքույց խնդիրների է բախվում տարածաշրջանի մասով ԱՄՆ-ի և Իսրայելի մոտեցումներում բովանդակային տարաձայնությունների առկայության պատճառով։ Եթե Իսրայելի ծայրահեղական և արկածախնդիր կառավարությունը հակված է Մերձավոր Արևելքում առկա խորքային խնդիրների լուծումը տեսնել ռազմական հարթությունում, ապա ամերիկյան վարչակազմն առաջնային պլան է մղել դիվանագիտությունը։ Եվ եթե ամիսներ առաջ Թել Ավիվի և Վաշինգտոնի միջև կար առնվազն որոշակի փոխըմբռնում, օրինակ, Գազայում ընթացող պատերազմի մասով, ապա ներկայում դա էլ աստիճանաբար չեզոքանում է Բ. Նեթանյահուի կառավարության անխոհեմ վարքագծի պատճառով։

Վերոնկարագրյալ իրավիճակը փաստում են առնվազն մի քանի ակնհայտ զարգացումներ. Նեթանյահուի Ադրբեջան երկարատև այցի չեղարկումը (այն ներկա պայմաններում իմաստ չունի), Դ. Թրամփի առաջին արտասահմանյան այցը Մերձավոր Արևելք, որում Իսրայելն ու նրա շահերը բացահայտ կերպով ստորադասվում են, ԱՄՆ-արաբական միապետություններ-Թուրքիա մոտեցումներում նկատելի ներդաշնակությունը, ԱՄՆ-«ՀԱՄԱՍ», ԱՄՆ-եմենական «Անսար Ալլահ» ուղիղ և առարկայական բանակցությունները, Թրամփ-Ալ-Շարաա հանդիպումը և այլն։ Թվարկվածները հստակ ազդակ են Իսրայելի համար, որ ԱՄՆ-ը չի կիսում Գազայում շարունակվող իսրայելական ագրեսիվ գործելաոճը, Սիրիայի, Իրանի հարցում մոտեցումները և այլն։ Իսկ Թել Ավիվի կողմից ագրեսիվ քաղաքականության շարունակականությունը միանշանակորեն ավելի է խորացնելու այս անջրպետը։

Գալով արդեն Հարավային Կովկասին, վերոնշյալ զարգացումներն ակնհայտ ցուցիչ են, որ ամերիկյան վարչակազմի համար անընդունելի են նաև այս տարածաշրջանում եղած խնդիրների ռազմական լուծումները. այդ մասին վերջին օրերին նաև հնչել են հստակ ուղերձներ ամերիկյան ոլորտային պաշտոնյաների կողմից։ Իսկ ստեղծված իրավիճակն առնվազն դանդաղեցնում է Ադրբեջանի բազմաշերտ ճնշման քաղաքականության իրականացումը Հայաստանի դեմ՝ էականորեն սահմանափակելով դրա կարևորագույն գործիքներից մեկի՝ ուժի կիրառման հնարավորությունը»,-նշել է Պետրոսյանը։

Նախորդ Լուրը

Իրանում նշել են բարձր հարստացված ուրանի պաշարները վերացնելու պայմանը

Հաջորդ Lուրը

Էրդողանն ընդունել է Անկարայում ԱՄՆ նորանշանակ դեսպանին

Այլ Լուրեր

Թուրքիա

Իսրայելը քննարկում է Ստամբուլում հյուպատոսությունը փակելու հարցը

21/05/2026
Կարևոր

Վատիկանի Սուրբ Պետրոս հրապարակում հնչել է «Կիլիկիա» շարականը (տեսանյութ)

21/05/2026
Թուրքիա

Երևանում տեղի է ունեցել սահմանային ջրերի օգտագործման հայ-թուրքական հանձնաժողովի նիստը

21/05/2026
Հաջորդ Lուրը

Էրդողանն ընդունել է Անկարայում ԱՄՆ նորանշանակ դեսպանին

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Եվրամիությանը չի հաջողվի պառակտում մտցնել Վրաստանի և Հայաստանի հարաբերություններում․ Կոբախիձե

21/05/2026

Մակրոնը վերահաստատել է աջակցությունը Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին

21/05/2026

Իսրայելը քննարկում է Ստամբուլում հյուպատոսությունը փակելու հարցը

21/05/2026

Ռուսաստանն ու Չինաստանն իրականացնում են ավելի քան 200 մլրդ դոլար արժողությամբ նախագծեր

21/05/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)