23-08-2026 / 11:42
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանահայ համայնքը պատրաստ է աջակցելու Հայաստան-Իրան բարեկամական հարաբերությունների ամրապնդման

2025/06/02 10:02
Իրան, Հայաստան, Հասարակություն

Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Սևան Դանիելյանին, «Ալիք» հաստատության ներկայացուցիչ Գարո Հովհաննիսյանին, Թեհրանի հայոց թեմի թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Հովհաննիսյանին և Թեհրանի հայոց թեմի պատգամավորական ժողովի ատենապետ Սուրիկ Աբնուսյանին:

Ինչպես հայտնում են դեսպանատնից, զրուցակիցները քննարկել են դեսպանության և համայնքի ազգային իշխանության միջև փոխգործակցության վերաբերյալ հարցեր։ Համայնքի ազգային իշխանության ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել իրանահայության հնարավորությունների և համայնքային իրավասությունների շրջանակում աջակցելու Հայաստան-Իրան բարեկամական հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը՝ այդ թվում մշակութային և հասարակական ոլորտներում հնարավոր համագործակցությանը։

Հանդիպման ընթացքում կողմերը ցավով անդրադարձ են կատարել Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցի առիթով Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցում կազմակերպված ոգեկոչման արարողության ընթացքում տեղի ունեցած անթույլատրելի միջադեպին և անընդունելի համարել այն:

ՀՀ դեսպանը և համայնքի ազգային իշխանության ներկայացուցիչներն ընդգծել են առավելագույն ջանքեր գործադրելու անհրաժեշտությունը՝ բացառելու նմանօրինակ ցանկացած փորձ, որոնք կարող են բացասաբար ազդել ՀՀ դեսպանության ու համայնքի միջև հարաբերություններին»:

Նախորդ Լուրը

Երկրաշարժ՝ Լոռու մարզում

Հաջորդ Lուրը

Ստամբուլում մեկնարկում է ռուս-ուկրաինական բանակցությունների հերթական փուլը

Այլ Լուրեր

Հասարակություն

Մոսկվան Թբիլիսիից ակնկալում է միջոցներ ձեռնարկել «ռուսատյացության» դրսևորումների դեմ

21/08/2026
Թուրքիա

Թուրքիայում բնակվող ՀՀ քաղաքացի երեխաներին հայկական դպրոցներում սովորելու հնարավորությունից զրկելը անընդունելի է. թուրք իրավապաշտպան

21/08/2026
Ադրբեջան

Ադրբեջանը «Արևմտյան Ադրբեջանի» թեզը տարածում է նաև եվրոպական հարթակներում

21/08/2026
Հաջորդ Lուրը

Ստամբուլում մեկնարկում է ռուս-ուկրաինական բանակցությունների հերթական փուլը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թուրքիայի իշխող կուսակցությունը հայտարարել է, որ «Առանց ահաբեկչության Թուրքիա» գործընթացը համաներում կամ ՔԲԿ-ի հետ բանակցություն չի ենթադրում

21/08/2026

Թուրքական ընկերության բեռնատար նավը Սև ծովում ԱԹՍ-ների հարձակման է ենթարկվել

21/08/2026

Մոսկվան Թբիլիսիից ակնկալում է միջոցներ ձեռնարկել «ռուսատյացության» դրսևորումների դեմ

21/08/2026

Թուրքիայում բնակվող ՀՀ քաղաքացի երեխաներին հայկական դպրոցներում սովորելու հնարավորությունից զրկելը անընդունելի է. թուրք իրավապաշտպան

21/08/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)