04-12-2025 / 16:13
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ՌԴ-ն և Ուկրաինան պայմանավորվել են փոխանակել վիրավոր ռազմագերիներին, սակայն հրադադարի ուղղությամբ առաջընթաց չի գրանցվել

2025/06/03 11:09
Թուրքիա, Քաղաքականություն

Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև 2022 թվականից ի վեր երկրորդ հանդիպումը տևել է գրեթե մեկ ժամ, սակայն հրադադարի հարցում առաջընթաց չի գրանցվել։ Փոխարենը՝ կողմերը պայմանավորվել են փոխանակել ավելի շատ ռազմագերիների՝ կենտրոնանալով ամենաերիտասարդների և ամենածանր վիրավորների վրա, ինչպես նաև վերադարձնել 12 000 զոհված զինվորների մարմինները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters-ը։ 

Գործակալությունը հիշեցնում է, որ Մոսկվան հայտարարել է, որ ձգտում է հասնել երկարաժամկետ կարգավորման, այլ ոչ թե պատերազմի դադարի, իսկ Կիևն ասում է, որ ՌԴ-ն շահագրգռված չէ խաղաղությամբ։ 

Ռուսական հուշագրում, որը հրապարակվել է երկրի պետական լրատվամիջոցների կողմից, ասվում է, որ պատերազմի կարգավորումը կպահանջի Ղրիմի, ինչպես նաև հակամարտության ընթացքում Ռուսաստանի վերահսկողության տակ անցած Ուկրաինայի չորս մարզերի միջազգային ճանաչում: Բացի այդ, ըստ հուշագրի՝ Ուկրաինան պետք է դուրս բերի իր ուժերը բոլոր այդ շրջաններից, մասնավորապես՝ Դոնեցկից և Լուգանսկից, Զապորոժիեի և Խերսոնի մարզերից։

Հուշագիրը նաև վերահաստատում է Մոսկվայի պահանջները, որ Ուկրաինան դառնա չեզոք երկիր՝ բացառելով ՆԱՏՕ-ին անդամակցելը, և որ Կիևը պաշտպանի ռուսախոսների իրավունքները, ռուսերենը դարձնի պաշտոնական լեզու և օրինական արգելք սահմանի նացիզմի հերոսացման համար: Ուկրաինան հերքում է նացիզմի հետ կապված մեղադրանքը՝ դա որակելով որպես անհեթեթ, ինչպես նաև հերքում է ռուսախոսների նկատմամբ խտրականությունը:

Հրադադարի երկրորդ տարբերակը «փաթեթային» բնույթ է կրում և Ուկրաինայից պահանջում է դադարեցնել ռազմական վերատեղակայումները, ինչպես նաև օտարերկրյա ռազմական օգնության, արբանյակային կապի և հետախուզական տվյալների ընդունումնը: Բացի այդ, Կիևը պետք է չեղարկի ռազմական դրությունը և 100 օրվա ընթացքում նախագահական և խորհրդարանական ընտրություններ անցկացնի։

Ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին ասել է, որ Մոսկվան նաև առաջարկել է «հատուկ հրադադար երկու-երեք օրով ռազմաճակատի որոշ հատվածներում», որպեսզի հնարավոր լինի հավաքել զոհված զինվորների մարմինները։

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը, որը գլխավորում էր ուկրաինական պատվիրակությունը, ասել է, որ Կիևը, որը կազմել է խաղաղության իր սեփական ճանապարհային քարտեզը, կուսումնասիրի ռուսական փաստաթուղթը:

Ուկրաինայի առաջարկած ճանապարհային քարտեզի համաձայն, որի կրկնօրինակը հայտնվել է Reuters-ի տրամադրության տակ, Կիևը ցանկանում է, որ որևէ խաղաղության համաձայնագրից հետո իր ռազմական հզորությունը չսահմանափակվի, չճանաչվի Ռուսաստանի ինքնիշխանությունը Ուկրաինայի այն տարածքների նկատմամբ, որոնք անցել են ՌԴ վերահսկողության տակ։ Բացի այդ, Կիևը պահանջում է փոխհատուցում:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում կայացած բանակցությունները որակել է որպես «հիանալի հանդիպում։ Նա հույս է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպում կազմակերպել Թուրքիայում։ Զելենսկին դրական է արձագանքել այս առաջարկին։ 

Նախորդ Լուրը

Թուրքիայում շարունակում են հերոսացնել Հայոց ցեղասպանության ոճրագործներին (Տեսանյութ)

Հաջորդ Lուրը

«Նոա»-ի որոշ ֆուտբոլիստներ հեռացել են ակումբից

Այլ Լուրեր

Թուրքիա

Արարատ Միրզոյանը շփումներ է ունեցել Թուրքիայի արտգործնախարարի հետ

04/12/2025
Քաղաքականություն

Պետդեպարտամենտը վերանվանել է ԱՄՆ Խաղաղության Ինստիտուտը Դոնալդ Թրամփի անունով

04/12/2025
Թուրքիա

Թուրքիայի ԱԳՆ. Ռուս-ուկրաինական բանակցությունները պետք է լինեն Թուրքիայում

04/12/2025
Հաջորդ Lուրը

«Նոա»-ի որոշ ֆուտբոլիստներ հեռացել են ակումբից

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Արարատ Միրզոյանը շփումներ է ունեցել Թուրքիայի արտգործնախարարի հետ

04/12/2025

Առողջապահական ապահովագրության մասին օրենքն ընդունվեց

04/12/2025

Պետդեպարտամենտը վերանվանել է ԱՄՆ Խաղաղության Ինստիտուտը Դոնալդ Թրամփի անունով

04/12/2025

Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանի համար հաստատել է մոտ 175 միլիոն ԱՄՆ դոլար վարկային միջոցների համաձայնագիր

04/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)