15-11-2025 / 03:58
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը կայցելի Հայաստան

2025/06/11 11:39
Ադրբեջան, Հայաստան, Քաղաքականություն
Swiss politician Alain Berset addresses a press conference after being elected as the new secretary general of the Council of Europe in Strasbourg, eastern France, on June 25, 2024. (Photo by SEBASTIEN BOZON / AFP)

Swiss politician Alain Berset addresses a press conference after being elected as the new secretary general of the Council of Europe in Strasbourg, eastern France, on June 25, 2024. (Photo by SEBASTIEN BOZON / AFP)

Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն հունիսի 11-12-ը կայցելի Հայաստան: Գլխավոր քարտուղարը հանդիպումներ կունենա Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հետ: Գլխավոր քարտուղարը նաև բաց դասախոսություն կանցկացնի Երևանի պետական ​​համալսարանում և կհանդիպի ուսանողների հետ:

Այցը տեղի է ունենում Հարավային Կովկասի համար կարևորագույն ժամանակահատվածում: Գլխավոր քարտուղարը կհաստատի Եվրոպայի խորհրդի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի արագ ստորագրման հարցում՝ ուղերձ, որը նա արդեն անձամբ փոխանցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին 2025թ․ մայիսին Տիրանայում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովիժամանակ, որտեղ նա նշել է. «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ բանակցությունները չափազանց կարևոր են: Մենք պետք է համատեղ աշխատենք՝ տարածաշրջանում կայունության ապահովման համար լավագույն հնարավոր որոշումները կայացնելու ուղղությամբ»:

Նույնքան կարևոր է Եվրոպայի խորհրդի աշխատանքը՝ աջակցելու Հայաստանի ընթացիկ ժողովրդավարական բարեփոխումներին: Իր Հայաստանի համար 2023-2026 թվականների գործողությունների ծրագրի միջոցով, որի սկզբնական բյուջեն կազմում է 19 միլիոն եվրո, և նոր՝ 2.8 միլիոն եվրո կազմող փախստականների հոսքին  արձագանքման փաթեթի միջոցով, Եվրոպայի խորհուրդը նպաստում է ինստիտուտների հզորացմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը և փախստականներին ընդունող համայնքների դիմադրողականության ամրապնդմանը։

Քանի որ 2026 թվականի գարնանը Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, քննարկումները նաև կընդգրկեն հարցեր, թե ինչպես Եվրոպայի խորհուրդը կարող է նպաստել տարածաշրջանի դերի ամրապնդմանը Եվրոպայում ժողովրդավարական անվտանգության շրջանակների ձևավորման մեջ։

Նախորդ Լուրը

Իսրայելը փորձում է ամբողջովին օկուպացնել Գազան, իսկ Պաղեստինի անկախության միջազգային ճանաչման հարց օրակարգում չկա. Արմեն Պետրոսյան

Հաջորդ Lուրը

Արցախի տարածքում մինչ օրս աղվաներեն որևէ տառ չի հայտնաբերվել․ Արցախը հայկական է եղել․ Համլետ Պետրոսյան

Այլ Լուրեր

Անվտանգություն

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ

14/11/2025
Ադրբեջան

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին

14/11/2025
Ադրբեջան

Ալիևը և Զելենսկին դատապարտել են Կիևում Ադրբեջանի դեսպանատանը հարվածը

14/11/2025
Հաջորդ Lուրը

Արցախի տարածքում մինչ օրս աղվաներեն որևէ տառ չի հայտնաբերվել․ Արցախը հայկական է եղել․ Համլետ Պետրոսյան

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ

14/11/2025

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին

14/11/2025

Ալիևը և Զելենսկին դատապարտել են Կիևում Ադրբեջանի դեսպանատանը հարվածը

14/11/2025

ՀՀ ԱԳ նախարարի հայտարարությունը` Վրաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպման արդյունքներով

14/11/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)