15-11-2025 / 04:27
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախի տարածքում մինչ օրս աղվաներեն որևէ տառ չի հայտնաբերվել․ Արցախը հայկական է եղել․ Համլետ Պետրոսյան

2025/06/11 11:57
Արցախ, Հայաստան, Հասարակություն

Արցախի տարածքում մինչ օրս աղվաներեն որևէ տառ չի հայտնաբերվել: Վաղքրիստոնեական մի շարք հուշարձաններ՝ ներառյալ նրանց վրայի արձանագրությունները, որոնք հստակ ժամանակագրություն ունեն, հնարավորություն են տալիս խոսելու այն մասին, որ Արցախը հայկական է եղել: Այս մասին ասում է ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ Համլետ Պետրոսյանը, որը, համագործակցելով միջազգային գիտական հանրույթի հետ, տարիներ շարունակ պեղումներ է կատարել Արցախում:

Համլետ Պետրոսյանի հեղինակած «Վաղքրիստոնեական հնագիտությունն ու հուշարձանները հայ-ադրբեջանական հակամարտության գոտում. Տիգրանակերտ, Ամարաս, Վաճառ» վերտառությամբ գիտական հոդվածը լույս է տեսել Գերմանիայի Քիլ համալսարանի՝ «Արցախի մշակութային ժառանգությունը. hայոց պատմությունը և դրա հետքերը Լեռնային Ղարաբաղում» վերտառությամբ ժողովածուում: Հետազոտողի նպատակն է եղել ցույց տալ, որ քրիստոնեական արշալույսին՝ 4-րդ դարի վերջից մինչև արաբական արշավանքները՝ 7-րդ դարի կեսերը, Արցախը հայաբնակ էր, հայախոս ու հայագիր: 

Գիրը՝ էթնիկության ցուցիչ. Արցախի հայկական ժառանգությունը

«Հոդվածում ներկայացրել եմ այն հուշարձանները, որոնք Աղվանից եկեղեցու ենթակայության տակ էին: Մոտավորապես 5-րդ դարի կեսերից Արցախը և Ուտիքը միացվել են Աղվանից թագավորությանը և Աղվանից եկեղեցու մաս կազմել: Ադրբեջանցիներն օգտվում են այն առիթից, որ եկեղեցին կոչվում է Աղվանական, կաթողիկոսը կոչվում է Աղվանից կաթողիկոս, և այդ պատճառով էլ ասում են, թե Արցախը հայության հետ որևէ առնչություն չունի: Մինչդեռ վաղքրիստոնեական մի շարք հուշարձաններ՝ ներառյալ նրանց վրայի արձանագրությունները, որոնք հստակ ժամանակագրություն ունեն, հնարավորություն են տալիս խոսելու այն մասին, որ Արցախը հայկական է եղել»,- ասաց Համլետ Պետրոսյանը՝ ընդգծելով, որ էթնիկության ավելի հստակ ցուցանիշ, քան գիրը, հազիվ թե գոյություն ունի. «Ճարտարապետական կառույցները երբեմն վիճարկելի են, բայց գիրը չես կարող վիճարկել»:

Համլետ Պետրոսյանն ընդգծեց, որ Արցախի վաղմիջնադարյան հայերեն արձանագրությունները թվագրվում են 5-9-րդ դարերով, այսինքն՝ հայերենի այբուբենի ստեղծումից ի վեր: 

Արցախում հայտնաբերված 5-6-րդ դարերի եկեղեցիների առանձնահատկությունները

2006-2020 թվականներին Արցախի մի շարք շրջաններում՝ մասնավորապես Տիգրանակերտում, Դադիվանքում, Վաճառում, կատարված պեղումների արդյունքները ներկայացված են Քիլ համալսարանի ժողովածուում:

Տիգրանակերտի պեղումների ժամանակ, որոնք կատարվել են վերոնշյալ ժամանակամիջոցում, երկու եկեղեցի է հայտնաբերվել: Ըստ ԵՊՀ հետազոտողի՝ դրանք դասական քրիստոնեական եկեղեցիներ են և ոչնչով չեն տարբերվում Հայաստանի մի շարք եկեղեցիներից: Եկեղեցական այդ կառույցներին կից կան որոշ առանձնահատկություններ, որոնք դրսևորվել են 5-6-րդ դարերում. «Տիգրանակերտի պեղումների արդյունքում հայտնաբերվել է մասունքարան, որն ունի միայն արևելյան մուտք: Քրիստոնեական կառույցները ոչ թե արևելյան, այլ արևմտյան մուտք պետք է ունենան: Միակ արևելյան մուտք ունեցողը համարվում է Տիրոջ գերեզմանը Գողգոթայում: Հետայդու պեղումներ են արվել Ամարասի վանքում: Այնտեղ Գրիգոր Լուսավորչի թոռան՝ Գրիգորիսի մասունքարանն է, որն ունի երեք մուտք՝ մեկը արևելքից: 

Պեղումները շարունակվեցին Վաճառում, որտեղ կա Սուրբ Ստեփանոսի վաղքրիստոնեական մասունքարանը: Տվյալ կառույցը ևս ունի արևելյան մուտք: Այս բոլոր կառույցների վրա հայտնաբերվել են միայն հայերեն արձանագրություններ»,- նշեց Համլետ Պետրոսյանը: Նա ընդգծեց, որ Աղվանքի թագավոր Վաչագան Բարեպաշտը աղվանական եկեղեցուն ինքնուրույն կարգավիճակ տալու ձգտումով 5-րդ դարի վերջին և 6-րդ դարի սկզբին փորձել է առանձնացնել Աղվանից եկեղեցին, որը միշտ հայ եկեղեցու գաղափարական-ծիսական ազդեցության տակ է եղել. «Այս նպատակով ստեղծել է «երուսաղեմյան» պատմություններ, այն է՝ քրիստոնեությունն առաջինը տարածել է ոչ թե Գրիգոր Լուսավորիչը, այլ Թադեոս առաքյալի աշակերտ Եղիշան, որն այդ նպատակով Աղվանք է եկել Երուսաղեմից: Սակայն այս վաղքրիստոնեական բոլոր պատմությունները հազիվ թե իրականության հետ մեծ կապ ունենան: Խնդիրն այն է, որ թագավորը փորձել է իր եկեղեցին ավելի ինքնուրույն դարձնել: Մինչդեռ մեկ դար անց հայ եկեղեցին նորից վերականգնել է իր դիրքերը»,- ասաց հետազոտողն ու հավելեց, որ վաղ քրիստոնեության տարբեր ժամանակահատվածներում կարելի է տեսնել՝ Աղվանից կոչված եկեղեցին, որի ամենաինտելեկտուալ համայնքը արցախուտիքյան հայ համայնքն էր, անընդհատ ձգտել է ինքնուրույնություն ձեռք բերել: Եվ այսօր Ադրբեջանը հաճախ է մատնացույց անում այդ հանգամանքները, թե հայ եկեղեցին բռնությամբ է իր ձեռքում  պահել Աղվանից եկեղեցին»:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում․

Նախորդ Լուրը

Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը կայցելի Հայաստան

Հաջորդ Lուրը

Թրամփը Նեթանյահուին. «Պատերազմն ինքն իրեն սպառում է, ավարտե՛ք այն»

Այլ Լուրեր

Անվտանգություն

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ

14/11/2025
Հայաստան

ՀՀ ԱԳ նախարարի հայտարարությունը` Վրաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպման արդյունքներով

14/11/2025
Հասարակություն

Հայաստանում տարեկան մեկ անձի հաշվարկով որքա՞ն սուրճ է սպառվում

14/11/2025
Հաջորդ Lուրը

Թրամփը Նեթանյահուին. «Պատերազմն ինքն իրեն սպառում է, ավարտե՛ք այն»

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ

14/11/2025

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին

14/11/2025

Ալիևը և Զելենսկին դատապարտել են Կիևում Ադրբեջանի դեսպանատանը հարվածը

14/11/2025

ՀՀ ԱԳ նախարարի հայտարարությունը` Վրաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպման արդյունքներով

14/11/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)