Իրանը Միացյալ Նահանգների հետ զինված հակամարտության դեպքում կհարձակվի Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բոլոր ռազմաբազաների վրա։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-մայոր Ազիզ Նասիրզադեն։
«Ամերիկյան կողմի որոշ ներկայացուցիչներ սպառնում են, որ եթե բանակցություններն արդյունք չտան, ապա գործը կհասնի բախման։ Հուսով եմ, որ բանակցությունները հաջող կլինեն, բայց եթե մեզ զինված հակամարտություն պարտադրվի, թշնամու կորուստները անպայման ավելի մեծ կլինեն, և այս դեպքում Միացյալ Նահանգները ստիպված կլինի լքել տարածաշրջանը։ Բոլոր ամերիկյան բազաները մեր հասանելիության սահմաններում են, և մենք չենք վարանի հարվածել դրանց այն երկրների տարածքում, որտեղ դրանք գտնվում են»,-ասել է նա Իրանի պետական հեռուստառադիոընկերության եթերում։








