20-01-2026 / 09:07
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Մեծ տարածաշրջանում իրավիճակը տեսանելիորեն շիկանում է. արևելագետ

2025/06/12 11:28
Իրան, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Արևելագետ Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ընթացիկ շաբաթվա ավարտին նախանշված ԱՄՆ-Իրան բանակցությունների հերթական շրջափուլին:

«‎Մեծ տարածաշրջանում իրավիճակն այս պահին առնվազն քաղաքական և քարոզչական հարթություններում տեսանելիորեն շիկանում է։ Ընթացիկ շաբաթվա ավարտին նախանշված ԱՄՆ-Իրան բանակցությունների հերթական շրջափուլին ընդառաջ՝ կողմերը կիրառում են քաղաքական, քարոզչական, հոգեբանական ճնշման լայն գործիքակազմ։

Վերջին օրերի ընթացքում ԱՄՆ-ից ամենաբարձր՝ նախագահի մակարդակով հայտարարվում է թերահավատություն հնարավոր գործարքի հաջողման հարցում։ Պաշտպանական ոլորտի պատասխանատուները քննարկում են խնդրի լուծման հնարավոր ռազմական սցենարներ, ամերիկյան մեդիայում պարբերաբար հրապարակվող տարաբնույթ «ներքին» տեղեկություններն ավելի են մեծացնում լարվածությունը։

Բնականաբար իրանական կողմն էլ պատասխանում է համարժեք՝ նախագահ, ԱԳն, ՊՆ և այլ մակարդակներով՝ հռետորոբանության հարթությունում առաջ մղելով սեփական պաշտոնական դիրքորոշումն «ուրանը սահմանափակ հարստացնելու» իրավունքի վերաբերյալ, քարոզչական տեսնկյունից՝ ի ցույց դնելով նոր հեռահար զինատեսակների փորձարկման բովանդակություն, սեփական անվտանգությունն ապահովելու և թշնամիներին թիրախավորելու հին և նոր հնարավորությունները։ Ի դեպ, Իսրայելի միջուկային կարողություններն առնչվող գաղտնի տեղեկատվության ստացման վերաբերյալ վերջին հրապարակումներն էլ հստակ ուղերձ են հրեական պետությանն առ այն, որ ի պատասխան Իրանի դեմ թիրախային գործողությունների՝ Թեհրանն ընդունակ է համարժեք պատասխանելու։

Ներկա իրավիճակային գնահատականի համատեքստում, իհարկե, այս պահին մեծ պատերազմի սցենարը շարունակում է զիջել դիվանագիտության հնարավորություններին, և ներկայում հենց դիվանագիտական հարթությունում դիրքերի ամրապնդման նպատակով կողմերը փորձում են կիրառել ողջ օժանդակ զինանոցը, ռազմաքաղաքական մանևրները։
Բայցևայնպես, հերթական անգամ հիշեցման կարգով՝ շատ մեծ է հավանականությունը, որ Իրանի դեմ ռազմական սցենարի կիրառման դեպքում Հարավային Կովկասն Ադրբեջանի ձեռամբ(որը տևական ժամանակ պատրաստվում է տարածաշրջանային պատերազմին) ևս ներքաշվելու է հնարավոր ռազմական գործողությունների մեջ»։

Նախորդ Լուրը

Վրաստանը նպատակ ունի անդամակցել ԵՄ-ին և վերագործարկել հարաբերությունները Բրյուսելի հետ. Կոբախիձե

Հաջորդ Lուրը

Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ

Այլ Լուրեր

Մերձավոր Արևելք

Սիրիայում վերջին զարգացումները և դրանց նշանակությունը սիրիահայ համայնքի համար

20/01/2026
Իրան

Իրանում վերականգնվում է ինտերնետ կապը

19/01/2026
Ադրբեջան

Վրաստանին ձեռնտու չէ Իրանի տապալումը. Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ

19/01/2026
Հաջորդ Lուրը

Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Սիրիայում վերջին զարգացումները և դրանց նշանակությունը սիրիահայ համայնքի համար

20/01/2026

Նիկոլ Փաշինյանը կպարգևատրվի «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակով

19/01/2026

Ռուսական հեղուկ գազը շատ շուտով Ադրբեջանի տարածքով կմտնի Հայաստան. Նախարարի խոսնակ

19/01/2026

Իրանում վերականգնվում է ինտերնետ կապը

19/01/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)