Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Ճանապարհային դեպարտամենտը:
«Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 12-ին ժամը 14.00-18.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ: Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում ենք չանհանգստանալ»,- նշված է հաղորդագրության մեջ:








