08-06-2026 / 07:35
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է Իրանի ԶՈՒ ԳՇ պետը

2025/06/13 09:29
Կարևոր, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Tasnim-ի հաղորդմամբ․ «Հունիսի 13-ի վաղ առավոտյան Թեհրանում և Իրանի մի շարք այլ քաղաքներում լսվել են պայթյունների հզոր ձայներ։ Տեսանյութերն ու լուսանկարները վկայում են, որ հարվածներ են հասցվել Թեհրանի հյուսիսային, արևմտյան և կենտրոնական հատվածներում։

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ սկսվել է կանխարգելիչ գործողություն Թեհրանի դեմ։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հարձակումը որակել է աննախադեպ և հայտնել, որ նպատակ է եղել հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին։ Նա հավելել է, որ Իսրայելը մտել է իր պատմության որոշիչ փուլ և կոչ է արել բնակչությանը ցուցաբերել համագործակցություն առաջիկա օրերին։

Պայթյունների ձայներ արձանագրվել են ոչ միայն Թեհրանում, այլև Քերմանշահում և Լորեստանում։ Թեհրանի Իմամ Խոմեյնի օդանավակայանում չվերթները ժամանակավորապես դադարեցվել են՝ անվտանգության նկատառումներից ելնելով։

Հարձակման հետևանքով զոհվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար գեներալ Հոսեյն Սալամին, Խաթամ ալ-Անբիայի կենտրոնական շտաբի հրամանատար գեներալ Ռաշիդն ու նրա որդին։ Բացի դրանից, զոհվել են նաև միջուկային հայտնի գիտնականներ Մոհամմադմեհդի Թեհրանչին և Ֆարիդուն Աբասին։

Իրանի զինված ուժերի խոսնակ գեներալ Շեքարչին հայտարարել է, որ ԶՈՒ-ը գտնվում են 100% պատրաստության մեջ և կարձագանքեն Իսրայելի հարձակմանը խիստ և ցավոտ կերպով։ ԶՈՒ գլխավոր շտաբը, ԻՀՊԿ-ն և ԱԳՆ-ն հանդես են եկել հայտարարություններով՝ նախազգուշացնելով Իսրայելին ծանր հետևանքների մասին։ Արտաքին գործերի նախարարությունը նշել է, որ ԱՄՆ-ը՝ որպես Իսրայելի հիմնական հովանավոր, պատասխանատու է հարձակման բոլոր հետևանքների համար։

Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Ալի Խամենեին ուղերձով դիմել է ժողովրդին՝ հայտարարելով, որ սիոնիստական ռեժիմը կստանա իր հանցագործության արժանի պատիժը։ Նա վստահեցրել է, որ նահատակված հրամանատարների ու գիտնականների գործը անմիջապես շարունակվելու է։

Իրանի ՆԳ նախարարությունը կոչ է արել ժողովրդին պահպանել հանգստություն և տեղեկություններ ստանալ միայն պաշտոնական աղբյուրներից՝ խուճապից խուսափելու համար»։

Նախորդ Լուրը

Իրանի ԱԳՆ․ «Իսրայելը թիրախավորել է նաև բնակելի տարածքներ»

Հաջորդ Lուրը

ԱՄՆ-ն ներգրավված չէ Իրանի դեմ Իսրայելի հարձակմանը. պետքարտուղար Ռուբիո

Այլ Լուրեր

Հայաստան

Ժամը 14։00-ի դրությամբ՝ ընտրություններին մասնակցել է 847. 226 ընտրող՝ 33.84 %. ԿԸՀ

07/06/2026
Ադրբեջան

CNN-ի բացառիկ բացահայտումը․ Իսրայելը Իրանի դեմ պատերազմի ընթացքում գաղտնի զորք է տեղակայել Ադրբեջանում

05/06/2026
Միջազգային

Զելենսկին Պուտինին առաջարկել է հանդիպել՝ պատերազմի ավարտի շուրջ համաձայնության գալու համար

05/06/2026
Հաջորդ Lուրը

ԱՄՆ-ն ներգրավված չէ Իրանի դեմ Իսրայելի հարձակմանը. պետքարտուղար Ռուբիո

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

«Դասական Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանը 3-րդ տեղում է

07/06/2026

Ընտրատեղամասերում ռումբերի մասին զանգերը և հաղորդագրությունները կեղծ են

07/06/2026

Ժամը 14։00-ի դրությամբ՝ ընտրություններին մասնակցել է 847. 226 ընտրող՝ 33.84 %. ԿԸՀ

07/06/2026

Շուրջ 180 օտարերկրյա ԶԼՄ ներկայացուցիչ հետևում է Հայաստանի ԱԺ ընտրություններին

07/06/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)