08-06-2026 / 07:35
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄՆ-ն ներգրավված չէ Իրանի դեմ Իսրայելի հարձակմանը. պետքարտուղար Ռուբիո

2025/06/13 09:44
Իրան, Կարևոր, Քաղաքականություն

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Իսրայելը «միակողմանի գործողություններ է ձեռնարկել Իրանի դեմ», և նախազգուշացրել է, որ Իրանն, ի պատասխան այդ հարվածների, չթիրախավորի ամերիկյան ուժերը։ Ռուբիոյի խոսքով՝ Իսրայելն ԱՄՆ-ին ասել է, որ իր համոզմամբ՝ հարվածներն անհրաժեշտ են ինքնապաշտպանության համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։ 

«Այսօր Իսրայելը միակողմանի գործողություններ ձեռնարկեց Իրանի դեմ։ Մենք ներգրավված չենք Իրանի դեմ հարվածներին, և մեր գերակա խնդիրն է տարածաշրջանում ամերիկյան ուժերի պաշտպանությունը։ Իսրայելը մեզ տեղեկացրել է, որ կարծում է, որ այս գործողությունն անհրաժեշտ էր իր ինքնապաշտպանության համար։ Նախագահ Թրամփը և վարչակազմը ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ քայլերը՝ մեր ուժերը պաշտպանելու համար, և սերտ կապի մեջ են մեր տարածաշրջանային գործընկերների հետ։ Թույլ տվեք հստակեցնել՝ Իրանը չպետք է թիրախավորի ԱՄՆ շահերը կամ անձնակազմը», – հայտարարել է Մարկո Ռուբիոն։

Իսրայելը վաղ առավոտյան հարվածներ է հասցրել Իրանին։ Մայրաքաղաք Թեհրանում պայթյուններ են լսվել։ Հարվածներ են հասցվել քաղաքի բնակելի շենքերին։ Պայթյուններ են լսվել նաև Իրանի հյուսիսային Սպանահի նահանգում։ Հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին, ինչպես նաև այլ հրամանատարներ և միջուկային ոլորտի գիտնականներ։ Իրանը խոստացել է կոշտ պատասխան տալ այս հարվածներին։

Նախորդ Լուրը

Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է Իրանի ԶՈՒ ԳՇ պետը

Հաջորդ Lուրը

Ի՞նչ թիրախների է հարվածել Իսրայելն Իրանում

Այլ Լուրեր

Հայաստան

Ժամը 14։00-ի դրությամբ՝ ընտրություններին մասնակցել է 847. 226 ընտրող՝ 33.84 %. ԿԸՀ

07/06/2026
Ադրբեջան

CNN-ի բացառիկ բացահայտումը․ Իսրայելը Իրանի դեմ պատերազմի ընթացքում գաղտնի զորք է տեղակայել Ադրբեջանում

05/06/2026
Միջազգային

Զելենսկին Պուտինին առաջարկել է հանդիպել՝ պատերազմի ավարտի շուրջ համաձայնության գալու համար

05/06/2026
Հաջորդ Lուրը

Ի՞նչ թիրախների է հարվածել Իսրայելն Իրանում

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

«Դասական Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանը 3-րդ տեղում է

07/06/2026

Ընտրատեղամասերում ռումբերի մասին զանգերը և հաղորդագրությունները կեղծ են

07/06/2026

Ժամը 14։00-ի դրությամբ՝ ընտրություններին մասնակցել է 847. 226 ընտրող՝ 33.84 %. ԿԸՀ

07/06/2026

Շուրջ 180 օտարերկրյա ԶԼՄ ներկայացուցիչ հետևում է Հայաստանի ԱԺ ընտրություններին

07/06/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)