Իրանի խոշորագույն միջուկային օբյեկտներից մեկի՝ Արաքում գտնվող ծանր ջրի ռեակտորի շրջակայքը ենթարկվել է Իսրայելի հարձակմանը։
Այս մասին հայտնել է Mehr գործակալությունը։
Ըստ իր տեղեկությունների՝ ռադիոակտիվ աղտոտման վտանգ չկա, սարքավորումները նախապես հանվել են։
Գործարանը բացվել է 2006 թվականին, այն գտնվում է Թեհրանից 190 կմ հարավ-արևմուտք։








