06-04-2026 / 05:45
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄՆ-ն դատապարտել է Կարմիր ծովում հութիների հարձակումները բեռնատար նավերի վրա

2025/07/09 11:32
Քաղաքականություն

Միացյալ Նահանգները դատապարտել է Կարմիր ծովում եմենցի հութիների հարձակումները Magic Seas և Eternity C բեռնատար նավերի վրա, որոնց հետևանքով զոհվել է 3 նավաստի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Պետքարտուղարության մամուլի ծառայությունը։

«Այս հարձակումները ցույց են տալիս այն պահպանվող  սպառնալիքը, որ Իրանի կողմից աջակցվող հութի ապստամբները ներկայացնում են նավարկության ազատության և տարածաշրջանային տնտեսական ու ծովային անվտանգության համար», – նշված է հաղորդագրության մեջ: 

Պետքարտուղարությունը հավելել է՝ Միացյալ Նահանգները «կշարունակի ձեռնարկել անհրաժեշտ միջոցները՝ հութիների ահաբեկչական հարձակումներից նավագնացության ազատության և առևտրային նավերի պաշտպանության համար»:

Հուլիսի 8-ին Հունաստանի ERT-news հեռուստաալիքը հաղորդել է, որ երեք մարդ է զոհվել, երկուսը՝ վիրավորել Կարմիր ծովում Լիբերիայի դրոշի ներքո նավարկող հունական Eternity C բեռնատար նավի վրա հութիների հարձակման հետևանքով: Դա երկու օրվա ընթացքում երկրորդ հարձակումն է: Հուլիսի 6-ին Լիբերիայի դրոշի ներքո նավարկող և Չինաստանից մետաղ և պարարտանյութեր տեղափոխող հունական Magic Seas բեռնատար նավը հարձակման է ենթարկվել Հոդեյդայից հարավ-արևմուտք: Հարձակման պատասխանատվությունն ստանձնել են «Անսար Ալլահ» խռովարար շարժման հութիները:

Ըստ Reuters գործակալության՝ ծովային անվտանգության բնագավառում մասնագիտացած բրիտանական Ambrey ընկերությունը հաստատել է, որ հութիների կողմից հարձակման ենթարկված Magic Seas բեռնատար նավը խորտակվել է Կարմիր ծովում: 

2023 թվականի աշնանը Գազայի հատվածում հակամարտության սրումից հետո հութիները զգուշացրել են, որ հարվածներ կհասցնեն Իսրայելի տարածքին և նրա հետ կապված նավերին թույլ չեն տա  անցնել Կարմիր ծովի և Բաբ էլ Մանդեբի նեղուցի ջրերով, մինչև   պաղեստինյան անկլավում ռազմական գործողությունները չդադարեցվեն: Այս ընթացքում իրականացվել է մոտ հարյուր հարձակում:

Նախորդ Լուրը

Մեծ Բրիտանիան դադարեցրել է Eurofighter Typhoon կործանիչների արտադրությունը, որոնք Թուրքիան պատրաստվում էր գնել

Հաջորդ Lուրը

ԱՄՆ-ը հույս ունի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կկնքվի. Ռուբիո

Այլ Լուրեր

Իրան

Ռուբինյանն ու Իրանի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ

03/04/2026
Իրան

Արաղչին և Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

03/04/2026
Միջազգային

Աֆղանստանի և Պակիստանի սահմանին վերսկսվել են բախnւմները

03/04/2026
Հաջորդ Lուրը

ԱՄՆ-ը հույս ունի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կկնքվի. Ռուբիո

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Պետությունն ամբողջությամբ կսուբսիդավորի բազմազավակ ընտանիքների բնակարանների ձեռքբերումը և տան կառուցումը

03/04/2026

Ադրբեջանն ու Թուրքիան Կարսում զորավարժություն կանցկացնեն

03/04/2026

ՌԴ-ն դատապարտել է Թեհրանի Սուրբ Նիկողայոս ռուսական տաճարին հասցված ավիահարվածը

03/04/2026

Ընթացիկ տարվա մարտին ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 4.5%

03/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)