02-04-2026 / 09:35
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման ներկա հավասարումը

2025/07/23 13:53
Ադրբեջան, Հայաստան, Տեսակետ, Քաղաքականություն


Փորձագետ Արմեն Պետրոսյանն ուշագրավ դիտարկում է արել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի և կապուղիների ապաշրջափակման խնդրի վերաբերյալ։

Ստորև ներկայացնում ենք փորձագետի դիտարկումը։

«‎Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի և հատկապես կապուղիների ապաշրջափակման խնդրի՝ աշխարհաքաղաքական մակարդակի բարձրանալը երկու հիմնական կողմ ունի՝ դրական և բացասական։

Ըստ այդմ.
Դրական է այն, որ խնդրի նման մասշատաբայնությունը և տարաբնույթ բանակցային օրակարգերի առկայությունը գրեթե ամբողջովին զրոյացնում են ռազմական լուծումների հնարավորությունները։ Այս պահի դրությամբ ռազմական սցենարի հավանականությունը կարող է պայմանավորված լինել հատկապես տարածաշրջանային պատերազմի հավանականությամբ։

Բացասական կողմն այն է, որ հատկապես Սյունիքով Ադրբեջան-Նախիջևան կապուղին միջանցքային ձևաչափով ստանալու հարցն անձամբ Ալիևի համար վերածվել է հերթական «կյանքի նպատակի»։ Հետևաբար, այս հարցում Ադրբեջանի խաղամոլ նախագահը պատրաստ է հնարավոր ամենաբարձր խաղադրույքներին՝ իր նպատակին հասնելու համար։
Ըստ էության, ներկայում հենց այս սցենարի ականատեսն ենք, երբ պաշտոնական Բաքուն բոլոր հնարավոր ուղղություններով ակտիվացրել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» թեման՝ չխնայելով որևէ ռեսուրս։

Նման պայմաններում՝ համեմված աշխարհաքաղաքական և տարածաշրջանային շարունակվող անորոշությամբ, Հայաստանի համար իրավիճակը բավականաչափ բարդ է։ Այսինքն՝ Ալիևը շարժվելու է ծայրահեղ երկընտրանքների տրամաբանությամբ՝ կա՛մ ճանապարհ միջանցքային տրամաբանությամբ, կա՛մ շրջափակման շարունակում՝ ընդ որում դրա համար նաև զգալի գին վճարելով հատկապես Թուրքիային և այլ հետաքրքրված խաղացողներին։

Այս իրավիճակում Հայաստանի համար չափազանց կարևոր է ավելորդ շտապողականությունից խուսափելը, խնդրի նկատմամբ առավելագույն կառուցողական դիրքորոշում դրսևորելու շարունակականությունը, բայց նաև ՀՀ ազգային շահերին հակասող որևէ լուծման բացառումը։ Սա ենթադրում է հիմնախնդրի հանգուցալուծման ձգձգում, բայց նման սցենարն այս պահին ամենակօպտիմալն է, քանի որ Ադրբեջանի վարքագծի փոփոխություն հնարավոր կլինի կանխատեսել բացառապես աշխարհաքաղաքական նոր ստատուս-քվոյի ֆիքսմանը զուգահեռ»‎։

Նախորդ Լուրը

Գերմանիան հաստատել է 40 միավոր «Eurofighter» կործանիչների արտահանումը Թուրքիա

Հաջորդ Lուրը

Ադրբեջանի ԱԳ նախարարն ու Իսրայելի դեսպանը քննարկել են երկու երկրի միջև համագործակցությունը և տարածաշրջանային իրավիճակը

Այլ Լուրեր

Ժամանց

ՌԴ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին «հիբրիդային սպառնալիքների» դեմ պայքարում․ Զախարովա

01/04/2026
Կարևոր

Հայաստանն ընդգրկվել է ամենավատ օդի որակ ունեցող երկրների ցանկում

01/04/2026
Թուրքիա

Տեղի են ունեցել Թուրքիա-Վրաստան քաղաքական խորհրդակցություններ

01/04/2026
Հաջորդ Lուրը

Ադրբեջանի ԱԳ նախարարն ու Իսրայելի դեսպանը քննարկել են երկու երկրի միջև համագործակցությունը և տարածաշրջանային իրավիճակը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ՌԴ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին «հիբրիդային սպառնալիքների» դեմ պայքարում․ Զախարովա

01/04/2026

Ոսկու արժեքը 16%-ով նվազել է մարտին, այն վերջին 17 տարվա ընթացքում թանկարժեք մետաղների գների առումով ամենավատ ամիսն է

01/04/2026

Հրթիռային հարվածների հետևանքով վնասվել է Թեհրանի Սուրբ Նիկողայոս ուղղափառ տաճարը

01/04/2026

Հայաստանն ընդգրկվել է ամենավատ օդի որակ ունեցող երկրների ցանկում

01/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)