04-12-2025 / 02:56
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ալիևների ընտանիքը շուրջ 600 միլիոն դոլարով գնել է Թուրքիայի Mandarin Oriental Bodrum լյուքս դասի հանգստավայրը

2025/07/29 14:49
Ադրբեջան, Թուրքիա, Քաղաքականություն

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի  ընտանիքը, ըստ լուրերի, ձեռք է բերել Թուրքիայի Բոդրում քաղաքում գտնվող Mandarin Oriental Bodrum հինգ աստղանի հանգստավայրի 50% բաժնեմասը՝ Pasha Holding-ի միջոցով կատարված 500 միլիոն եվրոյի (585.82 միլիոն դոլար) ներդրման միջոցով, գրում է Turkiye Today-ը։ Գործարքը, որն իրականացվել է թուրքական անշարժ գույքի Astas Holding-ի հետ համագործակցությամբ, իրականացրել է Pasha Holding-ը, որի խոշորագույն բաժնետերերն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դուստրերն են՝ Լեյլա և Արզու Ալիևաները, ինչը բարձրակարգ հանգստավայրային ներդրումն ուղղակիորեն կապում է երկրի իշխող ընտանիքի հետ։ Mandarin Oriental Bodrum-ը, որը գտնվում է Թուրքիայի հարավ-արևմուտքում գտնվող Բոդրում ափամերձ քաղաքում, բացվել է 2014 թվականի հուլիսին՝ Astas Holding-ի 650 միլիոն եվրոյի ներդրման շնորհիվ։ 

132 սենյակով և գերլյուքս մասնավոր վիլլաներով հանգստավայրը ստացել է ավելի քան 140 միջազգային մրցանակ՝ դառնալով Եվրոպայի լավագույն լյուքս ուղղություններից մեկը։ Թուրքական sozcu լրատվական կայքի փոխանցմամբ՝ Pasha Holding-ը հանգստավայրի ձեռքբերումն ավարտել է 2023 թվականին՝ Astas Holding-ի նախագահ Վեդաթ Աշչիի հետ համատեղ ձեռնարկության պայմանագիր կնքելուց հետո։ Բոդրումի հանգստավայրը ներառում է բացառիկ վիլլաներ, որոնց արժեքը տատանվում է 8 միլիոնից մինչև 15 միլիոն եվրոյի սահմաններում, որոնցից յուրաքանչյուրն ունի անձնական լողավազաններ և բարձրակարգ հարմարություններ։ Հոնկոնգում գործող Mandarin Oriental Hotel Group-ի կողմից կառավարվող նախագիծը ներառում է նաև բնակելի միավորներ՝ Mandarin Oriental ապրանքանիշի ներքո։ Astas Holding-ը նախագծի շինարարությունը սկսել է 2011 թվականին՝ 2010 թվականին հողատարածքը ձեռք բերելուց հետո։ 

Ընկերությունը հիմնադրվել է Գերմանիայում Վեդաթ Ասքիի կողմից՝ միջազգային առևտուրը խթանելու համար, և այդ ժամանակվանից ի վեր դարձել է Թուրքիայի զբոսաշրջության և անշարժ գույքի ոլորտներում խոշոր ներդրող։ Գործընկերությունից հետո Astas-ի նախագահ Վեդաթ Ասչին ասել է, որ Pasha Holding-ի հետ համագործակցությունը երկարաժամկետ արժեք կհաղորդի ինչպես Բոդրումին, այնպես էլ Թուրքիային։ Նա ընդգծել է, որ նախագիծը մեծ դեր է խաղացել Բոդրումի համաշխարհային շքեղ հանգստավայրերի շարքում ճանաչելիության բարձրացման գործում և վստահություն է հայտնել, որ համատեղ ձեռնարկությունն օգուտ կբերի ամբողջ զբոսաշրջային ոլորտին։

Pasha Holding-ն Ադրբեջանի խոշորագույն բիզնես խմբերից մեկն է, որը զգալի գործունեություն է ծավալում բանկային, անշարժ գույքի և զբոսաշրջության ոլորտներում։ Pasha Holding-ն Ադրբեջանի առաջին տիկին, փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի հոր՝ Արիֆ Փաշաևի սեփականությունն է, այստեղ բաժնեմասեր ունեն նաև նախագահ Ալիևի դուստրերը՝ Լեյլա և Արզու Ալիևաները։ Հոլդինգին է պատկանում նաև Բաքվի «Աբշերոն» հյուրանոցը, այն վերահսկում է Ադրբեջանի բանկային հատվածի մոտ 33%-ը։ Իր ֆինանսական թևի՝ Pasha Bank-ի միջոցով խումբն ընդլայնվել է հարևան Վրաստանում և 2013 թվականին մուտք գործել թուրքական շուկա։ 2021 թվականի դեկտեմբերի դրությամբ՝ Pasha Holding-ի ընդհանուր ակտիվները կազմել են 15,5 միլիարդ ադրբեջանական մանաթ, որը համարժեք է շուրջ 9,5 միլիարդ դոլարի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Factor.am

Նախորդ Լուրը

Իրանցի փորձագետը Երևանի ու Թեհրանի միջև հարաբերությունների առավել խորացման կարիք է տեսնում

Հաջորդ Lուրը

Եթե Իրանն ուժեղացնի հարևանների հետ հարաբերությունները, պատժամիջոցներն անարդյունավետ կդառնան. Փեզեշքիան

Այլ Լուրեր

Ադրբեջան

Թուրքիայում տեղի են ունեցել Թուրքիայի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Պակիստանի զորքերի մասնակցությամբ համատեղ զորավարժություններ

03/12/2025
Քաղաքականություն

Պուտինը Ուկրաինայում պատերազմը դադարեցնելուն ուղղված ԱՄՆ-ի որոշ առաջարկներ ընդունել է, որոշները՝ մերժել

03/12/2025
Թուրքիա

Թուրքիան կարող է առաջիկա 6 ամիսների ընթացքում բացել Հայաստանի հետ իր ցամաքային սահմանը․ Bloomberg

03/12/2025
Հաջորդ Lուրը

Եթե Իրանն ուժեղացնի հարևանների հետ հարաբերությունները, պատժամիջոցներն անարդյունավետ կդառնան. Փեզեշքիան

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թուրքիայում տեղի են ունեցել Թուրքիայի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Պակիստանի զորքերի մասնակցությամբ համատեղ զորավարժություններ

03/12/2025

Վրաստանը պատրաստ կլինի անդամակցել ԵՄ-ին մինչև 2030 թվականը. Վրաստանի նախագահ

03/12/2025

Պուտինը Ուկրաինայում պատերազմը դադարեցնելուն ուղղված ԱՄՆ-ի որոշ առաջարկներ ընդունել է, որոշները՝ մերժել

03/12/2025

Հայաստանում Պակիստանի դեսպանություն կբացվի

03/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)