05-12-2025 / 00:22
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ի՞նչ օբյեկտիվորեն ակնկալել վաշինգտոնյան հնարավոր հանդիպումից

2025/08/05 21:26
Ադրբեջան, Հայաստան, Տեսակետ, Քաղաքականություն

ԱՄՆ-ի Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների՝ Սպիտակ տանը հնարավոր հանդիպման հետ կապված ամենաիրատեսական ակնկալիքները գնահատելու համար անհրաժեշտ է գտնել հետևյալ օբյեկտիվ հարցի պատասխանը, գրում է փորձագետ Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում։

Քանի որ դեռևս ս․թ․ մարտին փոխհամաձայնեցված խաղաղության համաձայնագրի ստորագրումն արհեստականորեն ձգձգող միակ դերակատարն Ադրբեջանն է, որը ձգտում է պայմանական խաղաղությունը/դրա բացակայությունը վաճառել հնարավոր ամենաթանկ գնով և հնարավոր բոլոր ուղղություներով՝ Հայաստան, Արևմուտք, Թուրքիա, Ռուսաստան և այլն, ապա ինչո՞վ կամ ինչպե՞ս են ԱՄՆ-ի և Հայաստանի իշխանությունները «վարձահատույց լինելու» քննարկվող համաձայնագրի ստորագրման համար։

Հարկ է հերթական անգամ ընդգծել, որ խաղաղության համաձայնագիրը չափազանց բարձր գին ունի նաև Ադրբեջանի ներկայիս քաղաքականության և անձամբ Իլհամ Ալիևի ներքին քաղաքականության համար։ Հետևաբար միամտություն է ակնկալելը, որ բավականաչափ հաջողված և արևելյան մոլի առևտրականի ոճով գործող Ադրբեջանի միապետը, որը բացահայտորեն ձգտում է Հայաստանից քամել առավելագույնը, իսկ մյուս ուղղություններով ստանալ հնարավորինս հաղթաթղթեր, այդքան հեշտությամբ կհրաժարվի այդ կարևոր գործիքից։

Վերոնշյալի համատեքստում, դժվար է կանխատեսել, որ Վաշինգտոնում, թե մեկ այլ վայրում խաղաղության համաձայնագրի ստորագրման հավանականությունը մեծ է, քանի դեռ չի լուծվել Հայաստան-Ադրբեջան գործընթացում եղած առանցքային խնդիրը՝ տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցն Ադրբեջանի առավելագույն ակնկալիքների տիրույթում։ Իսկ ներկա աշխարհաքաղաքական և տարածաշրջանային իրողությունները Բաքվին առայժմ հնարավորություն են տալիս չշտապելու, մանևրելու։

Ուստի, ի՞նչ կարելի է օբյեկտիվորեն ակնկալել Սպիտակ տանը կայանալիք հնարավոր հանդիպումից, որևէ միջանկյալ փաստաթուղթ, որպես օրինակ՝ Եռակողմ հայտարարություն խաղաղությանը հավատարիմ մնալու և հնարավորինս շուտ եղած խոչընդոտները լուծելու, խաղաղության համաձայնագիրը ստորագրելու վերաբերյալ։

  1. Ի՞նչ կտա դա ԱՄՆ-ին․ Դոնալդ Թրամփի խաղաղության հաղթարշավի ցանկում և դեպի «Նոբելյան մրցանակ» ճանապարհին ևս մի «հաղթահարված կոնֆլիկտ» թվարկելու հնարավրոություն։
  2. Ի՞նչ կտա Հայաստանին։ Ադրբեջանի հետ պայմանական խաղաղության կառավարելիության մակարդակը ևս մեկ քայլով բարձրացնելու և ԱՄՆ-ի ներգրավվածություն/միջամտություն ապահովելու ուղիղ, բայց ոչ մեծ հնարավորություն։
  3. Ի՞նչ կտա Ադրբեջանին։ Այս հարցի պատասխաններն առավելագույնս կանխատեսման հարթությունում են։ Չի բացառվում՝ ԵԱՀԿ ՄԽ լուծարման վերաբերյալ գործընթացի մեկնարկ, Աբրահամյան համաձայնագրերին միանալու կամ Ադրբեջան-ԱՄՆ, Ադրբեջան-ԱՄՆ-Իսրայել նոր ձևաչափի ստեղծման հնարավորրություն, ԱԶԱՏՈՒԹՅԱՆ Աջակցության ակտի 907-րդ հոդվածի չեղարկում և այլն։

Նախորդ Լուրը

Կայացել է հանդիպում Վրաստանի ու Ադրբեջանի վարչապետերի միջև

Հաջորդ Lուրը

Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում եռակողմ հանդիպում կունենա Դոնալդ Թրամփի և Իլհամ Ալիևի հետ

Այլ Լուրեր

Քաղաքականություն

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025
Հայաստան

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025
Հայաստան

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025
Հաջորդ Lուրը

Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում եռակողմ հանդիպում կունենա Դոնալդ Թրամփի և Իլհամ Ալիևի հետ

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025

Հայաստանն ու Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)