16-08-2026 / 14:22
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Վաշինգտոնում տեղի ունեցածն աշխարհաքաղաքական և տարածաշրջանային ոսպնյակից

2025/08/11 13:40
Տեսակետ, Քաղաքականություն

Հայաստան-Ադրբեջան կարգավորման նոր՝ «Վաշինգտոնյան ձևաչափի» հետ կապված արտաքին արձագանքները ևս տարաբնույթ են՝ անթաքույց ողջունողներից, նոր իրողությունների զորու դիրքավորվողներից, մինչև նոր ձևաչափի զարգացումը խոչընդոտել ցանկացող/պատրաստվողներ։

Մինչդեռ, «Վաշինգտոնյան ձևաչափը» հնարավոր եղավ, քանի որ․

  1. 2020 թ․ չկանխվեց Ադրբեջան-Արցախ-Հայաստան պատերազմը, կամ առնվազն չկանգնեցվեց այլ դիրքային մակարդակում։
    Ընդ որում, սա վերաբերում է ինչպես բուն պատերազմի մասնակիցներին, այնպես էլ շահագրգիռ արտաքին խաղացողների կարողություններին։
  2. 2022 թ․ Ռուսաստանը որոշեց պատերազմել Ուկրաինայի դեմ և հակամարտել Արևմուտքի հետ՝ ստորադասելով այլ կենսական տարածաշրջաններում իր ազդեցության պահպանման կարևորությունը։

Արևմուտքը՝ հատկապես ԵՄ-ն, ներքաշվեց Ռուսաստանին հյուծելու դիմակայության մեջ՝ իր ռեսուրսների առյուծի բաժինն ուղղելով Ուկրաինա։

  1. 2023 թ․ տեղի ունեցավ Արցախի հայաթափումը, և որևէ պատասխանատու և շահագրգիռ դերակատար չկանխեց դա։
  2. 2023 թ․-ից սկսվեց և ցայժմ շարունակվում է Գազայի պատերազմը, և որևէ խաղացող հետևողական չէ՝ կանգնեցնելու մերօրյա ամենասարսափելի հումանիտար աղետը։
  3. 2024 թ․ տեղի ունեցավ պատերազմը Լիբանանում և իշխանափոխությունը Սիրիայում, և նշված երկրներում ազդեցություն ունեցող դերակատարները չկարողացան, անգամ չփորձեցին պահպանել իրենց դիրքերը։
  4. 2025 թ․ տեղի ունեցավ Իսրայել-Իրան պատերազմը հայտնի արդյունքներով։
  5. 2025 թ․-ից Սպիտակ տանն իշխանությունն ստանձնեց Դոնալդ Թրամփի գլխավորած թիմը՝ անձնային և թիմային առաջնահերթություններով։

Հետևաբար, տարբեր մայրաքաղաքներից Հարավային Կովկաս հասնող մտահոգություններն ընդամենը անհույս հևոցներ են, ոչ ավելին։
Աշխարհի փոփոխման ընթացքը, ձևավորվելիք աշխարհի նոր կարգը ճշգրտորեն չկանխատեսող, չգնահատող դերակատարներն իրենք են որոշել իրենց առաջնահերթությունները, դրանք ապահովելու մեթոդները՝ գուցե նաև գերագնահատելով սեփական և թերագնահատելով հակառակորդների/մրցակիցների հնարավորությունները։ Եվ դրանից ան դին մեղավորներ փնտրելն ընդամենը ․․․ սրտի մխիթարանք է։

Հ․Գ․ Միևնույն ժամանակ, անընդունելի է նաև Հայաստանից տարբեր հարթություններում հնչող «հաթաթաները՝ թե բա տեսա՞ք՝ ինչ եղավ ա՛յ Պողոս-Պետրոս, ձեզ ոնց ֆուկ արեցինք»․․․ նմանատիպ պատկերավոր ձևակերպումների ներքո։

Ավելին, այն ինչ արվում, արվելու է Հայաստանի համար, տարածաշրջանի ինքնավարության ամրապնդման համար, պետք է ձևակերպվի բացառապես «հանուն», այլ ոչ երբեք «ընդդեմ» նպատակների ներքո։

Նախորդ Լուրը

Տեղի է ունեցել Փաշինյանի և Փեզեշքիանի հեռախոսազրույցը

Հաջորդ Lուրը

 «Փաշինյան. հերոս թե՞ դավաճան». թուրք լրագրողի հոդվածը ՀՀ վարչապետի մասին

Այլ Լուրեր

Միջազգային

Զելենսկին չի կարողանում ԱՄՆ-ում Ուկրաինայի նոր դեսպան գտնել. Politico

14/08/2026
Անվտանգություն

Լավրովը բացառել է Ուկրաինայի հակամարտության «սառեցումը»

14/08/2026
ԱՄՆ

ԱՄՆ-ն USS George Washington ավիակիրն ուղարկում է Մերձավոր Արևելք

14/08/2026
Հաջորդ Lուրը

 «Փաշինյան. հերոս թե՞ դավաճան». թուրք լրագրողի հոդվածը ՀՀ վարչապետի մասին

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Վրաստանում Սամցխե-Ջավախեթիի նոր նահանգապետ է նշանակվել

14/08/2026

Զելենսկին չի կարողանում ԱՄՆ-ում Ուկրաինայի նոր դեսպան գտնել. Politico

14/08/2026

Վրաստանը երկարաձգել է դեպի Հայաստան և Ադրբեջան տանող նոր մայրուղիների կառուցման մրցույթի վերջնաժամկետը

14/08/2026

Լավրովը բացառել է Ուկրաինայի հակամարտության «սառեցումը»

14/08/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)