26-10-2025 / 14:01
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

 «Փաշինյան. հերոս թե՞ դավաճան». թուրք լրագրողի հոդվածը ՀՀ վարչապետի մասին

2025/08/11 16:51
Տեսակետ

Թուրքական ընդդիմադիր «T24» կայքում հրապարակվել է թուրք լրագրող Էրայ Օզերի՝ «Փաշինյան. Հերոս թե՞ դավաճան» վերնագրով հոդվածը, որում հեղինակը վերլուծել է ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործունեությունը որպես ՀՀ ղեկավար։

Հոդվածը ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Հաղթահարել 5 հեղաշրջման փորձ։ Երկրի ամենամեծ թշնամու հետ պատերազմից դուրս գալ՝ պարտությամբ, բայց պահպանել աթոռը և դասեր քաղել։ Հանդես գալ ազգային ինքնության պատմությունը վերաշարադրելու նախաձեռնությամբ։ Առճակատվել սփյուռքի և եկեղեցու հետ։ Հայտարարել անկախություն Ռուսաստանից։ Կովկասում պայմանագիր կնքել ԱՄՆ-ի և Ադրբեջանի հետ։ Թուրքիայի հետ զարգացնել երբեևէ եղած ամենասերտ հարաբերությունները… Այս ամենը յոթ տարվա մեջ հասցրած Հայաստանի վարչապետ Փաշինյանը փորձում է իր երկիրը հիմքից ցնցելով՝ վերակառուցել։

Լրագրության մեջ երբեմն քեզ հաջողակ ես զգում, որ մի թեմայի մասին դեռ չես գրել։

Այսօրվա թեմայիս դեպքում էլ այդպես եղավ։

Փաշինյանի Թուրքիայի այցից հետո որոշել էի նրա մասին հոդված գրել։

Ուսումնասիրություններ էի արել, «Ակոս»-ից Եթվարթ (Դանձիկյան) աբիին(եղբայր) էի զանգահարել։ Մի քանի հարցեր տալուց հետո բավական լավ տեղեկացված էի Հայաստանում Փաշինյան–եկեղեցի հակամարտության և հեղաշրջման փորձի մանրամասներին։

Բայց այդ պահին ինչ-որ ներքին ձայնով հրաժարվեցի գրել։ Լավ էլ արեցի, քանի որ թեման հիմա է օրակարգում, և հավանաբար շատ ավելի շատ մարդկանց հետաքրքրություն կգրավի։

Միակ խնդիրն այն է, որ մի քանի հոդվածանոց (իսկ գուցե 4–5 մասից բաղկացած) շարքի նյութը մեկ տեքստում ներկայացնելը դժվար է լինելու։

Փորձենք, տեսնենք։

Սկսենք մի քիչ ճանաչելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Փաշինյանը նախկին լրագրող է՝ հայտնի ընդդիմադիր հայացքներով։ Կոռուպցիայի դեմ պայքարի, երկրի հայացքը դուրս ուղղելու կողմնակից լինելու համար երբեմն իշխանության կողմից հետապնդվել է, անգամ բանտարկվել։

Նրա քաղաքական ուղին ձևավորվում է 2000-ականների սկզբին՝ «Լեռնային Ղարաբաղի կլանի» դեմ պայքարի շրջանակում։

«Ղարաբաղյան կլան» արտահայտությունը հայաստանյան քաղաքական լեզվում վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և նրանց շրջապատին, որոնք Ղարաբաղյան պատերազմի ժամանակ ակտիվ դեր են խաղացել և ունեն արմատներ Ղարաբաղում։

Փաշինյանը իշխանության ճանապարհը սկսում է հենց այս կլանի «նոր պատերազմներ, նոր տարածքներ» գծին հակառակ կանգնած զանգվածերի խոսնակը դառնալով։

Այդ ժամանակ երեք ընդդիմադիր կուսակցությունների, այդ թվում իր ղեկավարած կուսակցության, միավորմամբ ստեղծվում է «Ելք դաշինքը», որը վարչապետ Սերժ Սարգսյանի դեմ կազմակերպված փողոցային բողոքի ցույցերով է առանձնանում ։

Ելք դաշինքն ու Երևանում հավաքված տասնյակ հազարավոր մարդիկ, իրենց հակառուսական դիրքորոշման պատճառով, մեղադրվում են «Արևմուտքի աջակցությամբ նոր թավշյա հեղափոխություն» նախաձեռնելու մեջ։ Փաշինյանը, որպես դաշինքի ամենակարկառուն դեմք, անվանվում է «Սորոսի մարդ»։

Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս, և «թավշյա հեղափոխությունը» հաջողությամբ է պսակվում։

Ելք դաշինքի փլուզումից հետո կայացած ընտրություններում Փաշինյանը ջախջախիչ հաղթանակ է տանում, բայց իրական պայքարը սկսվում է հենց այդ պահից։

Պարզվում է նա այնքան էլ «Սորոսի մարդ» չէր ինպես բոլորը հույս ունեին կամ գուցե չի կարողանում լինել։

Պատճառները մի քանիսն են։

Նախ՝ թեև իշխանության է եկել, բայց ներսում էլ, դրսում էլ ուժեղ դիրքեր չունի։

Ներսում պետական ապարատին տիրապետող «Ղարաբաղյան կլանն» է, դրսում՝ Ռուսաստանը, որը սպասում է Փաշինյանի սխալին՝ հարձակվելու համար։

Ուստի նա պահպանում է հավասարակշռված քաղաքական գիծ։

Մինչև 2020 թ.՝ Երկրորդ Ղարաբաղյան պատերազմը, որն ավարտվում է ծանր պարտությամբ։

Թուրքիայի աջակցությամբ ադրբեջանական բանակի ձեռքում պարտված Հայաստանը 2023-ին, երբ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը ստիպված է լինում լքել տարածքը, տանում է լիակատար պարտություն։

Այս պարտությունից հետո Փաշինյանը դառնում է իրական պրագմատիկ քաղաքական գործիչ։

Նա տեսնում է, որ պատերազմում Արևմուտքը, բացի «վայ, ինչ ցավալի է» ասելուց, այլ բան չի արել։

Նա հասկանում է, որ Ռուսաստանը «կողմնակալ չլինելու» պատրվակով իրականում սպասում էր իր տապալմանը՝ թեկուզ հեղաշրջմամբ։

Ու գնում է մեծ քաղաքական շրջադարձի։

Շատ մեծ…

Նա ամբողջությամբ հրաժարվում է «նոր պատերազմներ, նոր տարածքներ» գծից։

Բացի այդ, սկսում է վերաիմաստավորել «Հայոց ցեղասպանության» վրա կառուցված ազգային ինքնությունը։

Այս տարվա փետրվարին հայտարարում է «Իրական Հայաստան» անունով մանիֆեստ։

Այնտեղ բաժանում է «Իրական Հայաստան» և «Պատմական Հայաստան» հասկացությունները և ասում, որ եկել է ազգային ինքնությունը «Իրական Հայաստանի» շուրջ կառուցելու ժամանակը։

«Պատմական Հայաստան» հասկացության տակ, որը վերաբերում է Թուրքիայի և Ադրբեջանի տարածքներում գտնվող հողերին որպես հայերի նախահայրենիքի, նա բաց տեքստով ասում է, որ այն չի համապատասխանում ներկա իրողություններին և նեղացնում է Հայաստանի քաղաքական մանևրի հնարավորությունները։

Նա նաև պաշտպանում է Ռուսաստանի ազդեցությունից դուրս գալու և տնտեսապես խորհրդային արժեքներից հրաժարվելու գաղափարը։

Ցյուրիխում ունեցած ելույթում 1915 թվականը «Ցեղասպանություն» բառի փոխարեն անվանում է «Մեծ Եղեռն»։

Նույն ելույթում ընդգծում է պատմությունն ու ներկան տարանջատելու անհրաժեշտությունը և հարց է տալիս. «Ինչպե՞ս է լինում, որ մինչև 1939 թվականը «Հայոց ցեղասպանության» օրակարգ գոյություն չուներ, իսկ 1950-ին հանկարծ հայտնվեց»։

Այս ամենը կարդալուց հետո հարց է առաջանում՝ Փաշինյանը այս ուժը որտեղի՞ց է վերցնում։

Ինչպե՞ս է լինում, որ Ղարաբաղը կորցրած ղեկավարը կարողանում է մնալ իշխանության։

Կարծիքները տարբեր են։

Առաջին՝ Ղարաբաղյան պատերազմը ցույց տվեց, որ Հայաստանը ռազմական առումով ոչ մեկին չի կարող մարտահրավեր նետել, իսկ «բարեկամները» չեն շտապում օգնելու։ Սա Փաշինյանի համար առավելություն է, քանի որ պատերազմի կողմնակից ընդդիմության խոսքը այդպես էլ չիրականացավ։

Երկրորդ՝ պարտությունից հետո Ադրբեջանի և Թուրքիայի հետ Փաշինյանի «չսպասված» մեղմ գիծը, ըստ որոշների, նրան ապահովագրում է։

Որոշ ռուսամետ վերլուծաբաններ նույնիսկ պնդում են, թե նրան պաշտպանում են Թուրքիայի հատուկ ծառայությունները։

Թեև ապացույց չկա, փաստ է, որ Ռուսաստանին (և վերջին զարգացումներից հետո նաև Իրանին) դեմ դուրս եկած Փաշինյանը վերջին չորս տարում հաջողությամբ խուսափել է հինգ հեղաշրջման փորձերից։

Այս տարվա «Իրական Հայաստան» նախաձեռնությունը վերջին կաթիլն է դառնում, և բացահայտորեն նրա դեմ են դուրս գալիս սփյուռքն ու եկեղեցին։

Մասնավորապես՝ Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ սկսվում է կոշտ հակամարտություն։

Միմյանց մեղադրանքները վերածվում են վիրավորանքների։

Եկեղեցու մի եպիսկոպոս Փաշինյանին մեղադրում է թլպատված լինելու մեջ (այսինքն՝ մահմեդական լինելու), Փաշինյանն էլ պատասխանում է. «Շատ եք ուզում՝ ցույց կտամ, որ թլպատված չեմ»։

Նրա Թուրքիա այցի ժամանակ Ստամբուլի հայոց պատրիարքարանն էլ է բողոքում և նույնիսկ փակվում է պատրիարքարանի դուռը՝ նրան ներս չթողնելու համար։

Վերջին՝ հունիսին բացահայտված հեղաշրջման փորձին, ըստ մեղադրանքների, աջակցել է նաև Հայոց եկեղեցին։ Ձերբակալվում են օլիգարխներ, նախկին քաղաքական գործիչներ ու հոգևորականներ։

Այս ամենի ֆոնին Փաշինյանը չի դադարեցնում արագ քայլերը և համաձայնության է գալիս Ադրբեջանի և ԱՄՆ-ի հետ՝ Սյունիքի մարզով անցնող այն ճանապարհի հարցում, որն Ադրբեջանը կոչում է «Զանգեզուրի միջանցք»։

Կարևորն այն է, որ պայմանավորվածությամբ այս ճանապարհի շահագործումը փոխանցվելու է ամերիկացիներին, ինչի արդյունքում ռուսական ազդեցության տակ գտնվող Կովկասում ամրապնդվելու է ԱՄՆ-ի ներկայությունը։

Իրանն էլ է անհանգստացած՝ իր հյուսիսային կապը Հայաստանի հետ կարող է կտրվել ԱՄՆ-ի ցանկության դեպքում։

Միաժամանակ, Ռուսաստանին բարկացնելով, Փաշինյանը մեկ ամիս առաջ պաշտոնապես դիմել է Շանհայի համագործակցության կազմակերպությանը՝ անդամակցության համար, թեև ամիսներ առաջ բացահայտ վիճաբանել էր Լուկաշենկոյի հետ։

Նա շարունակում է իր «հավասարակշռված և հավասարակշռող» արտաքին քաղաքական գիծը։

Հաջորդ քայլը, հավանաբար, Թուրքիայի հետ սահմանների բացումն է։

Եկեք ամփոփենք, ինչ կա Փաշինյանի «կենսագրականում» վերջին յոթ տարում.

  • Հինգ հեղաշրջման փորձի կանխում
  • Պարտությամբ ավարտված պատերազմից հետո աթոռի պահպանում և դասերի քաղում
  • Ազգային ինքնության վերաշարադրում
  • Սփյուռքի և եկեղեցու դեմ պայքար
  • Օլիգարխների և հոգևորականների ձերբակալություն
  • Անկախության հռչակում Ռուսաստանից
  • ԱՄՆ և Ադրբեջանի հետ պայմանագիր Կովկասում
  • Թուրքիայի հետ աննախադեպ սերտ հարաբերություններ

Փոքր քայլեր չեն։

Ինչպես էլ լինի, Փաշինյանը յոթ տարի շարունակ փորձում է հիմքից վերակառուցել երկիրը և առայժմ կարողացել է պահել գործընթացի ղեկը։

Բայց պատմությունը դեռ չի ավարտվել։

Այս պատմությունից կամ ազգային հերոս կծնվի… կամ դավաճան…

Կտեսնենք։»

Նախորդ Լուրը

Վաշինգտոնում տեղի ունեցածն աշխարհաքաղաքական և տարածաշրջանային ոսպնյակից

Հաջորդ Lուրը

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը

Այլ Լուրեր

Թուրքիա

Ադրբեջանը ևս ձգտում է «անկախացման»

28/08/2025
Մերձավոր Արևելք

Իսրայելը և Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը

28/08/2025
Ադրբեջան

«Թրամփ․ մեկ քարով երեք թռչուն». թուրքական կայքը՝ Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերի մասին

18/08/2025
Հաջորդ Lուրը

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ԱՄՆ փոխնախագահ. Ինչ հիանալի օրհնություն էր այցելել Քրիստոսի նահատակության և հարության վայրը

24/10/2025

Tesla-ն նախատեսում է ստեղծել 1 մլն Optimus մարդանման ռոբոտներից բաղկացած բանակ

24/10/2025

Մոնակոյի Աստվածամոր տաճարում նշվել է ՀՀ անկախության 34-րդ տարեդարձը

24/10/2025

Հայաստանում ցմահ դատապարտված սիրիացի վարձկաններն արտահանձնման ենթակա չեն. Արդարադատության նախարարություն

24/10/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)