Երուսաղեմի հայ համայքի ներկայացուցիչները խաղաղ նստացույց են իրականացրել հայկական թաղամասում՝ ընդդեմ Հայոց պատրիարքարանի և «Քսանա Գարդենս» ՍՊԸ-ի միջև երկրորդ համաձայնագրի կնքման։
«Մեր հողերը վաճառքի համար չեն
Ոչ․ Ոչ մեկը․ Ոչ մի դյույմ
Միացե՛ք մեզ»,-ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Երուսաղեմի մի շարք հայկական կազմակերպություններ հայտնել են, որ առանց հայ համայնքի համաձայնության՝ ընթացքի մեջ է երկրորդ համաձայնագրի կնքումը Հայոց պատրիարքարանի և «Քսանա Գարդենս» ՍՊԸ-ի միջև։ Այսպես կոչված «նոր գործարքը» նույնիսկ ավելի վտանգավոր է, քան առաջին անօրինական պայմանագիրը։ Այն բանակցվել է գաղտնիության պայմաններում: Գործարքի նպատակն է պատմական հայկական հողերը՝ «Կովերի պարտեզը» ՝ 98 տարով հանձնել «Xana Gardens Ltd» (Քսանա Գարդենս ՍՊԸ)-ին։







