Օգոստոսի 27-ին, կայացան ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի պատասխան հանդիպումները, որոնց արդյունքում որոշվեցին լիգայի փուլի բոլոր մասնակից թիմերը։
Վերջին չորս թիմերը, որոնք նվաճեցին խմբային փուլի ուղեգիր, դարձան ադրբեջանական «Քարաբաղը», բելգիական «Բրյուգեն», պորտուգալական «Բենֆիկան» և դանիական «Կոպենհագենը»։
Չեմպիոնների լիգայի խաղերի արդյունքները․
«Քարաբաղ» – «Ֆերենցվարոշ»՝ 2:3 (առաջին խաղ՝ 3:1)
«Բրյուգե» – «Ռեյնջերս»՝ 6:0 (առաջին խաղ՝ 3:1)
«Բենֆիկա» – «Ֆեներբահչե»՝ 1:0 (առաջին խաղ՝ 0:0)
«Կոպենհագեն» – «Բազել»՝ 2:0 (առաջին խաղ՝ 1:1)
Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ «Ֆեներբահչե»-ի պարտությունից հետո թուրքական ակումբի ղեկավարությունը որոշում է կայացրել հեռացնել ակումբի պորտուգալացի հայտնի մարզիչ Ժոզո Մոուրինյոյին:
«Մեր ճանապարհները Ժոզե Մոուրինյոյի հետ, ով 2024-2025 մրցաշրջանից ի վեր պրոֆեսիոնալ ֆուտբոլային թիմի գլխավոր մարզիչն է, բաժանվել են։ Մենք շնորհակալություն ենք հայտնում նրան իր կատարած աշխատանքի համար և մաղթում ենք հաջողություններ հետագա կարիերայում», – ասվում է թուրքական ակումբի հայտարարության մեջ:
Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի լիգայի փուլի մասնակից թիմերի ցանկը.
- Անգլիա՝ «Լիվերպուլ», «Արսենալ», «Մանչեսթեր Սիթի», «Չելսի», «Տոտենհեմ Հոթսփըր», «Նյուքասլ Յունայթեդ»
- Իտալիա՝ «Նապոլի», «Ինտեր», «Ատալանտա», «Յուվենտուս»
- Իսպանիա՝ «Բարսելոնա», «Ռեալ», «Ատլետիկո», «Ատլետիկ», «Վիլյառեալ»
- Գերմանիա՝ «Բավարիա», «Բայեր», «Այնթրախտ Ֆրանկֆուրտ», «Բորուսիա Դորտմունդ»
- Ֆրանսիա՝ ՊՍԺ, «Մարսել», «Մոնակո»
- Նիդերլանդներ՝ ՊՍՎ, «Այաքս»
- Պորտուգալիա՝ «Սպորտինգ», «Բենֆիկա»
- Բելգիա՝ «Յունիոն», «Բրյուգե»
- Թուրքիա՝ «Գալաթասարայ»
- Չեխիա՝ «Սլավիա»
- Հունաստան՝ «Օլիմպիակոս»
- Ղազախստան՝ «Կայրաթ»
- Նորվեգիա՝ «Բուդյո-Գլիմտ»
- Կիպրոս՝ «Պաֆոս»
- Ադրբեջան՝ «Քարաբաղ»
- Դանիա՝ «Կոպենհագեն»







