01-06-2026 / 23:06
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Բակո Սահակյան. «Ադրբեջանը չի հրաժարվել ուժային տարբերակից»

2020/04/30 16:44
Ադրբեջան, Արցախ, Քաղաքականություն

Արցախի առջև ծառացած կարևորագույն խնդիրը ժողովրդի անվտանգության ապահովումն է, նրա ազատ ու անկախ ապրելու իրավունքի պաշտպանությունը, ինչի հիմնական գրավականը հզոր ու մարտունակ բանակ ունենալն է: Այդ մասին Արցախի Ազգային ժողովի լիագումար նիստում ասել է նախագահ Բակո Սահակյանը՝ հավելելով, որ Ադրբեջանը չի հրաժարվել հակամարտության կարգավորման ուժային տարբերակից։

«Ադրբեջանը շարունակում է իրականացնել ռազմատենչ ու հայատյաց քաղաքականություն բոլոր հարթություններում՝ ռազմաքաղաքական, դիվանագիտական, տնտեսական, տեղեկատվական և այլ ուղղություններով: Դրան դիմակայելու լավագույն միջոցը մեր Զինված ուժերի շարունակական ու հետևողական զարգացումն է, ՊԲ մարտունակության բարձրացումը», – ասել է Սահակյանն՝ անդրադառնալով պաշտպանության, անվտանգության և բանակաշինության ոլորտներում 2019-ին կատարված աշխատանքին, տեղեկացնում է Արցախպրեսը։

Նշվել է, որ 2019-ին արցախյան պատերազմում զոհված զինծառայողների և առաջին խմբի հաշմանդամների ընտանիքների բնակարանների բարելավման ծրագրով՝ 21 ընտանիք ապահովվել է բնակարանով, 83 ընտանիքի բնակարանները վերանորոգվել են: Բնակարանով ապահովվել է նաև ՊԲ զինծառայողների և զինվորական թոշակառուների 53 ընտանիք, 6 ընտանիք ստացել է բնակարանի ձեռքբերման դիմաց փոխհատուցում:

Սահակյանը նշել է, որ կառավարությունը մշակել է նախկին զինծառայողների ընտանիքներին բնակարան ձեռքբերելու կամ բնակելի տուն կառուցելու համար անհատույց, պետական, ֆինանսական աջակցության տրամադրման կարգը։ Համաձայն կարգի՝ շրջկենտրոններում և գյուղական բնակավայրերում հաշվառված շահառուներին բնակարան գնելու կամ բնակելի տուն կառուցելու համար կտրամադրվեն բնակարանի գնման, կառուցման հավաստագրեր՝ հասանելիք բնակտարածքի յուրաքանչյուր քառակուսի մետրի դիմաց Շուշի քաղաքում 160,000 դրամի, իսկ մնացած բնակավայրերում՝ 100,000 դրամի չափով:

Ապրիլի 29-ի՝ ժամը 15:00-ի և 17:25-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան (Մարտունի) հատվածում տեղակայված հայկական առաջապահ դիրքերի ուղղությամբ հակառակորդը կիրառել է 60 մմ-ոց ականանետեր: Սա 2019-ի հունիսից ի վեր ադրբեջանական զինուժի կողմից հայկական դիրքերի ուղղությամբ ականանետային զինատեսակի կիրառման առաջին դեպքն է:

Նախորդ Լուրը

Իրանում Covid-19-ի հաստատված դեպքերի թիվը հասել է 94․640-ի

Հաջորդ Lուրը

Իրանցի պաշտոնյա․«Սպառնալիքի դեպքում Իրանը կհրթիռակոծի տարածաշրջանի ամերիկյան ռազմակայանները»

Այլ Լուրեր

Իրան

Փեզեշքիանը հայտարարել է, որ կշարունակի իր գործունեությունը առավելագույն ուժով

01/06/2026
Ադրբեջան

Ալիևը շնորհակալություն է հայտնել Թրամփին 907-րդ բանաձևի կասեցումը երկարաձգելու համար

01/06/2026
ԱՄՆ

ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն ու Իսրայելի հարձակումները Լիբանանի վրա հետաձգում են դիվանագիտական գործընթացը․ Իրանի ԱԳՆ

01/06/2026
Հաջորդ Lուրը

Իրանցի պաշտոնյա․«Սպառնալիքի դեպքում Իրանը կհրթիռակոծի տարածաշրջանի ամերիկյան ռազմակայանները»

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Փեզեշքիանը հայտարարել է, որ կշարունակի իր գործունեությունը առավելագույն ուժով

01/06/2026

Ալիևը շնորհակալություն է հայտնել Թրամփին 907-րդ բանաձևի կասեցումը երկարաձգելու համար

01/06/2026

ՆԱՏՕ-ն կոչ է անում մեծացնել պաշտպանական ծախսերը և աջակցությունը Ուկրաինային

01/06/2026

ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն ու Իսրայելի հարձակումները Լիբանանի վրա հետաձգում են դիվանագիտական գործընթացը․ Իրանի ԱԳՆ

01/06/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)