03-04-2026 / 16:39
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Սեպտեմբերի 7-ին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի

2025/09/02 15:08
Կարևոր, Հասարակություն

Սեպտեմբերի 7-ին Վանա լճում գտնվող Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում կմատուցվի հերթական՝ 13-րդ պատարագը։ Կազմակերպիչների հաղորդմամբ՝ նախապատրաստական աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են։ Արարողությանը ներկա են լինելու բարձրաստիճան հայ հոգևորականներ, ինչպես նաև մեծ թվով ուխտավորներ և զբոսաշրջիկներ։ Այս մասին հայտնում է «Ermenihaber.am»-ը։

Պատարագը նախատեսված է սկսել ժամը 11:00-ին և ավարտել 14:00-ին։ Նշենք, որ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագների մատուցումը սկսվել է 95 տարվա դադարից հետո՝ 2010 թվականից։ Արարողությունները իրականացվում են բացառապես Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության հատուկ թույլտվությամբ։

Սուրբ Խաչ եկեղեցին կառուցվել է 915–921 թվականներին՝ Վասպուրականի թագավոր Գագիկ Արծրունու հրամանով։ 1113–1895 թթ․ այստեղ գործել է Աղթամարի առանձին կաթողիկոսարանը։ Դրա վերացումից հետո եկեղեցուն պատկանող վանքերն ու եկեղեցիները անցել էին Պոլսի հայոց պատրիարքարանին։ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հետո կղզին ու եկեղեցին լքվել են։ Տասնամյակներ շարունակ անխնամ վիճակում մնալուց հետո՝ 2005-ին Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը նախաձեռնել էր վանքի վերականգնումը։ Երկու տարի տևած աշխատանքների համար ծախսվել է շուրջ 4 միլիոն լիրա։ 2007 թվականին եկեղեցին բացվել էր այցելուների համար որպես թանգարան։ 2010-ից սկսած՝ ամեն տարի սեպտեմբերին Խաչվերաց տոնին հաջորդող կիրակի օրը Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվում է պատարագ։

Նախորդ Լուրը

 Ստեփանակերտում հողին է հավասարեցվում Արցախի ԱԳՆ-ի շենքը (լուսանկարներ)

Հաջորդ Lուրը

Էրդողան. Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության ճանապարհին հասել են վերջին կետին

Այլ Լուրեր

Կարևոր

Պետությունն ամբողջությամբ կսուբսիդավորի բազմազավակ ընտանիքների բնակարանների ձեռքբերումը և տան կառուցումը

03/04/2026
Հայաստան

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառու կդառնան նաև օնլայն տաքսու վարորդները

02/04/2026
Անվտանգություն

Թրամփը սպառնում է Իրանին վերադարձնել «քարի դար»

02/04/2026
Հաջորդ Lուրը

Էրդողան. Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության ճանապարհին հասել են վերջին կետին

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Պետությունն ամբողջությամբ կսուբսիդավորի բազմազավակ ընտանիքների բնակարանների ձեռքբերումը և տան կառուցումը

03/04/2026

Ադրբեջանն ու Թուրքիան Կարսում զորավարժություն կանցկացնեն

03/04/2026

ՌԴ-ն դատապարտել է Թեհրանի Սուրբ Նիկողայոս ռուսական տաճարին հասցված ավիահարվածը

03/04/2026

Ընթացիկ տարվա մարտին ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 4.5%

03/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)