23-05-2026 / 01:24
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Գիշերը սպանվել է Փարաքար համայքնի ղեկավարը. Փաշինյանը դատապարտել է կատարվածը

2025/09/24 09:00
Անվտանգություն, Կարևոր, Հայաստան, Հասարակություն

Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։

ՆԳՆ-ի փոխանցմամբ, նախնական տվյալներով կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։

ՆԳՆ ոստիկանության ծառայողները ձեռնարկում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատապարտել է Մերձավանում տեղի ունեցած զինված հարձակումը և հայտարարել է, որ իրավապահները պարտավոր են շուտափույթ բացահայտել հանցագործության մեջ ներգրավված բոլոր անձանց։ 

«Խստորեն դատապարտում եմ Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում տեղի ունեցած լկտի զինված հարձակումը, որի հետեւանքով սպանվել է համայնքի ղեկավար Վ․ Գրիգորյանը եւ նրա ընկերը։ Եւս մեկ վիրավորված անձ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։

Ցավակցում եմ սպանվածների հարազատներին եւ Փարաքարի սիրելի ժողովրդին։ Վիրավորում ստացած անձին մաղթում եմ շուտափույթ ապաքինում։ 

ՀՀ իրավապահները պարտավոր են շուտափույթ բացահայտել հանցագործության մեջ ներգրավված բոլոր անձանց։ 

Նաեւ մանրամասն վերլուծության պետք է ենթարկվի հարցը, թե կանխարգելիչ ինչպիսի՞ գործողություններ պետք է կատարվեին Փարաքարում բռնությունների շարք թույլ չտալու համար, ովքեր պիտի կատարեին այդ գործողությունները եւ ինչու չեն կատարել։ 

Այս վերլուծությունից կարվեն անհրաժեշտ հետեւություններ»,- «Ֆեյսբուքում» գրել է նա։

Նախորդ Լուրը

«Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացն ընթանում է իր հունով»․ Էրդողան

Հաջորդ Lուրը

ՄԱԿ-ում հանդիպել են Իրանի և «եվրաեռյակի» ԱԳ նախարարները

Այլ Լուրեր

Անվտանգություն

Արևմուտքը քննարկում է Ռուսաստանի վրա հարձակման սցենարը․ Լավրով

22/05/2026
Հայաստան

Նեպալում բացվել է ՀՀ պատվավոր հյուպատոսություն

22/05/2026
ԱՄՆ

ՀՀ դեսպանը և ԱՄՆ կոնգրեսականը քննարկել են ընթացիկ համագործակցության խորացման հնարավորությունները

22/05/2026
Հաջորդ Lուրը

ՄԱԿ-ում հանդիպել են Իրանի և «եվրաեռյակի» ԱԳ նախարարները

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Իսրայելցի նախարար. Եթե Թուրքիան ընտրի մեզ հետ պատերազմելու ուղին, շատ ծանր գին կվճարի

22/05/2026

Արևմուտքը քննարկում է Ռուսաստանի վրա հարձակման սցենարը․ Լավրով

22/05/2026

Դոնալդ Թրամփը հայտարարել է Լեհաստան 5000 ամերիկացի զինվորական ուղարկելու մասին

22/05/2026

Մերցն առաջարկել է Ուկրաինային շնորհել ԵՄ «ասոցացված անդամի» կարգավիճակ

22/05/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)