03-04-2026 / 03:08
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Պեսկովը հայտարարել է, որ Պուտինի և Թրամփի հարաբերությունները թույլ են տալիս նրանց քննարկել զգայուն հարցեր

2025/09/24 15:22
Քաղաքականություն

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև հարաբերությունների մակարդակը թույլ է տալիս նրանց քննարկել զգայուն հարցեր, այդ թվում՝ Ուկրաինայի վերաբերյալ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ РБК ռադիոյին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Երկու նախագահների միջև հարաբերությունները թույլ են տալիս նրանց քննարկել բավականին զգայուն թեմաներ, այդ թվում՝ ուկրաինական կարգավորման թեման, և միմյանց փոխանցել հիմնական ուղերձներ, որոնք հնարավորություն են տալիս հասկանալ երկրների դիրքորոշումները և համապատասխան դիրքորոշումների պատճառները», – ասել է նա։ 

Նա նաև նշել է, որ Թրամփը չի կարող չնկատել Ռուսաստանի պատրաստակամությունը խաղաղ կարգավորման համար։ 

«Մինչ այժմ մենք տեսնում ենք, որ Թրամփը շարունակում է ցուցաբերել քաղաքական կամք և մասնակցել կարգավորման գործընթացին։ Մենք ողջունում ենք դա, և նախագահ Պուտինը անձամբ բարձր է գնահատում դա», – հավելել է Պեսկովը։

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի հետ երկկողմ հարաբերություններում առկա բարդ հարցերը լուծելու համար խորհրդակցություններին, Պեսկովն ասել է, որ դրանք դանդաղ են ընթանում և մինչ օրս գրեթե ոչ մի արդյունք չեն տվել։

«Այս ուղին դանդաղ է ընթանում՝ գրեթե զրոյական արդյունքներով, չնայած որոշակի կենսունակություն դեռ կա, և շարունակվում են քննարկումները բանակցությունների հաջորդ փուլի անցկացման ժամանակի մասին»,- ասել է Պեսկովը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերություններն այնքան բարդ են, որ անհապաղ առաջընթաց չպետք է սպասել։

«Ցավոք, ամերիկյան կողմը շարունակում է բոլոր բանակցությունները և ցանկացած համագործակցային գործընթաց կենտրոնացնել բացառապես ուկրաինական կարգավորման վրա», – հավելել է Պեսկովը։ 

Նախորդ Լուրը

Էրդողանը Գուտերեշի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր

Հաջորդ Lուրը

Չինաստանում կազմակերպվել է ՀՀ անկախության 34-ամյակին նվիրված միջոցառում

Այլ Լուրեր

Ադրբեջան

Թուրքիայի փոխնախագահը հանդիպել է Ալիևի հետ

02/04/2026
Անվտանգություն

Թրամփը սպառնում է Իրանին վերադարձնել «քարի դար»

02/04/2026
Թուրքիա

Տեղի են ունեցել Թուրքիա-Վրաստան քաղաքական խորհրդակցություններ

01/04/2026
Հաջորդ Lուրը

Չինաստանում կազմակերպվել է ՀՀ անկախության 34-ամյակին նվիրված միջոցառում

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Փետրվարի 28-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում Իրանից Հայաստանի տարածքով տեղափոխվել են 60 երկրների քաղաքացիներ․ ԱԳՆ

02/04/2026

Վերաբացվել է «Նաիրի» կինոթատրոնը. «Այն ոչ մի միջազգային կինոթատրոնի չի զիջում» (Ֆոտո)

02/04/2026

Ղարաբաղի շուրջ իրավիճակը մնում է զգայուն. Պուտին

02/04/2026

Ռուսաստանի հետ խնդիր չունենք ու չենք ուզում որևէ կերպ վնաս հասցնել Ռուսաստանի շահերին. Նիկոլ Փաշինյան

02/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)