02-04-2026 / 18:08
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀ կայցելի Բելգիայի թագուհին

2025/09/24 16:03
Հայաստան, Հասարակություն

Բելգիայի Թագուհի Մաթիլդան հոկտեմբերի 13-15-ը աշխատանքային այցով կլինի Հայաստանում՝ որպես ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների պաշտպան։Այդ մասին հաղորդագրություն է տարածել Բելգիայի թագավորական պալատի մամուլի ծառայությունը:

Ըստ հաղորդագրության՝ այցը դառնալու է հնարավորություն՝ ընդգծելու «Կայուն զարգացման 2030 օրակարգ»-ի կարևորությունը, ինչպես նաև Հայաստանում տարբեր ոլորտներում գործող նախաձեռնությունների շուրջ ուղիղ երկխոսություն ծավալելու համար։ Դրանց թվում են նորարարությունը, սոցիալական ներառումը, առողջապահությունը, կրթությունն ու շրջակա միջավայրի պահպանումը։

«Այս այցը հնարավորություն կընձեռի ընդգծել Կայուն զարգացման 2030 օրակարգի կարևորությունը և ուղիղ երկխոսություն հաստատելու հայ հասարակության բազմաթիվ դերակատարների հետ, որոնք ներգրավված են նորարարության, սոցիալական ներառման, առողջապահության, կրթության և շրջակա միջավայրի պահպանության ոլորտներում»,-ասված է մամուլի հաղորդագրության մեջ։ Թագուհին նախատեսում է հանդիպել Երևանի պետական համալսարանի ուսանողների հետ՝ զրուցելու նրանց տեսակետների մասին, որոնք առնչվում են կայուն զարգացման նախաձեռնություններին։ Այցի շրջանակում Մաթիլդան այցելելու է նաև «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն։

Թագուհու ծրագրի առանցքում են լինելու բնապահպանական հարցերը։ Նա այցելելու է Գեղարքունի մարզ, մասնավորապես Սևանա լճի տարածք՝ կապված 2026 թվականին Կենսաբազմազանության COP-17 համաժողովը հյուրընկալելու Հայաստանի պատրաստակամության հետ։

Թագուհին ծանոթանալու է «My Forest Armenia» կազմակերպության կողմից իրականացվող անտառապատման նախաձեռնությանը, որը նպատակ ունի կանխել անապատացման գործընթացը և մեղմել կլիմայի փոփոխության վնասակար ազդեցությունները։ Թագուհին Հայաստան այցելության ընթացքում անդրադառնալու է նաև փախստականների սոցիալ-տնտեսական ներառման հարցերին։

Նախատեսված են նաև բարձր մակարդակի հանդիպումներ Հայաստանի ղեկավարության հետ՝ նպատակ ունենալով քննարկել Կայուն զարգացման նպատակների իրագործման ընթացքը, երկրի առաջնահերթությունները և առկա մարտահրավերները՝ 2030 թվականի տեսլականի համատեքստում։

Նախորդ Լուրը

Սրբուհի Գալյանի գլխավորությամբ մեկնարկել է սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

Հաջորդ Lուրը

Ֆրանսիայի Ազգային ժողովը քննարկել է տեղահանված արցախցիների իրավունքների պաշտպանության հարցը

Այլ Լուրեր

Ժամանց

Վերաբացվել է «Նաիրի» կինոթատրոնը. «Այն ոչ մի միջազգային կինոթատրոնի չի զիջում» (Ֆոտո)

02/04/2026
Արցախ

Ղարաբաղի շուրջ իրավիճակը մնում է զգայուն. Պուտին

02/04/2026
Հայաստան

Ռուսաստանի հետ խնդիր չունենք ու չենք ուզում որևէ կերպ վնաս հասցնել Ռուսաստանի շահերին. Նիկոլ Փաշինյան

02/04/2026
Հաջորդ Lուրը

Ֆրանսիայի Ազգային ժողովը քննարկել է տեղահանված արցախցիների իրավունքների պաշտպանության հարցը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Փետրվարի 28-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում Իրանից Հայաստանի տարածքով տեղափոխվել են 60 երկրների քաղաքացիներ․ ԱԳՆ

02/04/2026

Վերաբացվել է «Նաիրի» կինոթատրոնը. «Այն ոչ մի միջազգային կինոթատրոնի չի զիջում» (Ֆոտո)

02/04/2026

Ղարաբաղի շուրջ իրավիճակը մնում է զգայուն. Պուտին

02/04/2026

Ռուսաստանի հետ խնդիր չունենք ու չենք ուզում որևէ կերպ վնաս հասցնել Ռուսաստանի շահերին. Նիկոլ Փաշինյան

02/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)