04-12-2025 / 06:44
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ֆրանսիայի Ազգային ժողովը քննարկել է տեղահանված արցախցիների իրավունքների պաշտպանության հարցը

2025/09/24 16:15
Արցախ, Հասարակություն

Ֆրանսիայի Ազգային ժողովում սեպտեմբերի 18-ին կայացած խորհրդաժողովում բարձրացվել է բռնի տեղահանված արցախցիների իրավունքների պաշտպանության հարցը՝ արցախահայության հայրենազրկումից երկու տարի անց։ «Արցախ միությունը» հայտնում է, որ նախաձեռնողը եղել է պատգամավոր և Ֆրանսիա–Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ Էմանուել Մանդոնը։

«Միջոցառմանը մասնակցել են ֆրանսիայի, Շվեյցարիայի, Բելգիայի և Եվրախորհրդարանի պատգամավորներ, դիվանագետներ, փորձագետներ, համալսարանականներ, մտավորականներ, լրագրողներ, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների բարձր ներկայացուցիչներ, որոնք վերահաստատեցին իրենց պատրաստակամությունը գործնական աջակցություն ցուցաբերելու Արցախի բռնի տեղահանված ժողովրդի վերադարձի իրավունքին»,–նշվում է հաղորդագրության մեջ։

Խորհրդաժողովի մեկնարկային հատվածում քննարկվել են Հարավային Կովկասում ընթացող աշխարհաքաղաքական փոփոխությունները և դրանց ազդեցությունը արցախահայության վրա։ Ըստ մասնակիցների՝ բռնի տեղահանության համար պատասխանատվության բացակայությունը վտանգի տակ է դրել միջազգային իրավակարգը։ Այս համատեքստում ընդգծվել է, որ ինչպես ֆրանսիացի, այնպես էլ եվրոպացի պատգամավորները պարտավորվել են թույլ չտալ արցախահայության նկատմամբ իրականացված էթնիկ զտման մոռացության մատնումը և շարունակելու են ճնշում գործադրել իրենց կառավարությունների վրա՝ միջազգային իրավունքը հարգելու ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու համար։

Խորհրդաժողովի երկրորդ հատվածում ուշադրության կենտրոնում է գտնվել խորհրդարանական դիվանագիտության դերը։ Շեշտադրվել է, որ անհրաժեշտ է ամրապնդել կապերը եվրոպական խորհրդարանների և Արցախի Հանրապետության խորհրդարանի միջև՝ վերադառնալու իրավունքն արտաքին քաղաքական օրակարգում պահելու և միաժամանակ հայ ռազմագերիների ու քաղաքական բանտարկյալների անհապաղ ազատ արձակումը պահանջելու համար։ Առանձին անդրադարձ է կատարվել Ֆրանսիա–Արցախ բարեկամության շրջանակի նախաձեռնությանը։ Այն հանդես է եկել նախաձեռնությամբ՝ ֆրանսիացի օրենսդիրների ստորագրություններ հավաքագրելու նպատակով՝ ի պաշտպանություն Արցախի բռնի տեղահանված բնակչության վերադարձի իրավունքի, ինչպես նաև Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման պահանջով։

Միջոցառումն ամփոփել է Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, ով իր երախտագիտությունն է հայտնել մասնակիցներին՝ հորդորելով շարունակել Արցախի արդար պայքարը. «Քաղաքականությունն այն հզոր ուժն է, որ ունակ է վճռական գործողությամբ փոխել իրականությունը, ուստի առաջարկում եմ, որ համարձակվենք պայքարել բռնության նկատմամբ արդարության հաղթանակն ապահովելու համար։

Նախորդ Լուրը

ՀՀ կայցելի Բելգիայի թագուհին

Հաջորդ Lուրը

Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինի հետ միասին Մոսկվայում կմասնակցի Գլոբալ ատոմային ֆորումին

Այլ Լուրեր

Հասարակություն

Թբիլիսիում ցուցահանդես է բացվել, նվիրված` Ֆրունզիկ Մկրտչյանին և Սոփիկո Ճիաուրելիին (Ֆոտո)

03/12/2025
Հասարակություն

«Ոսկե ծիրան»-ը միջազգային կինոփառատոներում ներկայացնում է Փարաջանովի ֆիլմերը

02/12/2025
Հասարակություն

Յանա Եգորյանը՝ սուսերամարտի Ռուսաստանի չեմպիոն

02/12/2025
Հաջորդ Lուրը

Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինի հետ միասին Մոսկվայում կմասնակցի Գլոբալ ատոմային ֆորումին

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թուրքիայում տեղի են ունեցել Թուրքիայի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Պակիստանի զորքերի մասնակցությամբ համատեղ զորավարժություններ

03/12/2025

Վրաստանը պատրաստ կլինի անդամակցել ԵՄ-ին մինչև 2030 թվականը. Վրաստանի նախագահ

03/12/2025

Պուտինը Ուկրաինայում պատերազմը դադարեցնելուն ուղղված ԱՄՆ-ի որոշ առաջարկներ ընդունել է, որոշները՝ մերժել

03/12/2025

Հայաստանում Պակիստանի դեսպանություն կբացվի

03/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)