Նեապոլ-Երևան թռիչքի դիմավորմամբ Հայաստանում պաշտոնապես բացվեց «Wizz Air» ավիաընկերության բազան:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Wizz Air»-ի 2 նոր գերհագեցած ինքնաթիռ կկայանեն ընկերության հայաստանյան բազայում:
«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի տնօրեն Մարսելո Վենդեն ողջունելով և շնորհավորելով բոլորին այս կարևոր իրադարձության կապակցությամբ, նշեց, որ «Wizz Air»-ը աշխարհի ամենապահանջված ավիաընկերություններից մեկն է, և մեծ ձեռքբերում է, որ այն ընտրել է Երևանի օդանավակայանը՝ որպես իր բազավորման օդանավակայան։
«Այսօր ժամանել է առաջին օդանավը, որին կհաջորդի երկրորդը։ Սա նոր հնարավորություններ կտա Հայաստանի բնակիչներին՝ ավելի շատ ճամփորդել և՛ բիզնեսի, և՛ հանգստի համար։ Եվ մենք կունենանք նոր ուղղություններ, կավելանան նաև թռիչքների հաճախականությունները։ Իհարկե, սա կնպաստի նաև զբոսաշրջության ներհոսքին»,-ասաց նա:
Մարսելո Վենդեն ընդգծեց, որ պատմության մեջ առաջին անգամ Եվրոպական միությունից ունեցել են չվերթ դեպի Գյումրի: «Կարևոր է նշել, որ Գյումրիում մենք ունենք բարձրակարգ սպասարկում։ Եվ հուսով ենք, որ շուտով կկարողանանք սկսել «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման աշխատանքները, որպեսզի ավելի շատ չվերթներ կարողանանք սպասարկել»,- նշեց «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի տնօրենը:
«Wizz Air Hungary»-ի գործադիր տնօրեն Ռոլանդ Թիշները, ողջունելով ներկաներին, նշեց՝ հինգ ամիս առաջ հայտարարվեց, որ Երևանում կունենան նոր բազա և երկու օդանավ։
«Այսօր առաջին ինքնաթիռն արդեն այստեղ է և սկսել է գործել, երկրորդը կգա հոկտեմբերի 26-ին։ Ավիաընկերությունը գործում է 50 երկրում՝ 200 ուղղությամբ, ունի շուրջ 9 300 աշխատակից։ Ավիաընկերությունն ամեն նոր բազա բացելու հետ ներգրավում է նաև տեղացի մասնագետների։ 2025 թվականին «Wizz Air»-ը տեղափոխել է 72 միլիոն ուղևոր, ունի 34 բազա 16 երկրներում։ Երևանը դարձել է դրանցից մեկը։
Հայաստանում գործունեությունը սկսվել ենք 2020 թվականին։ Այդ ժամանակից տեղափոխվել է շուրջ 2.6 միլիոն ուղևոր, ստեղծվել է ավելի քան 2 000 աշխատատեղ։ Նոր երթուղիների շնորհիվ կավելանա ևս շուրջ 100 ուղղակի աշխատատեղ, ինչպես նաև՝ բազմաթիվ անուղղակի աշխատատեղեր»,- ասաց նա:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում․








