02-10-2026 / 16:40
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Եվրոպական որոշ երկրներ պատրաստ են վերանայել հարաբերությունները Վրաստանի հետ․ Կոբախիձե

2025/10/03 14:42
Վրաստան, Քաղաքականություն

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում մի շարք բարձրաստիճան առաջնորդներ պատրաստակամություն են հայտնել վերանայել հարաբերությունները և քննարկում սկսել Վրաստանի՝ Եվրամիությանը անդամակցելու ձգտումներին վերաբերող բոլոր հարցերի շուրջ։

«Մենք հնարավորություն ունեցանք անմիջականորեն խոսել ավելի քան 30 առաջնորդների հետ, և մենք բոլոր այդ առաջնորդների հետ խոսեցինք մեր ազգային շահերի, Վրաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների վերանայման անհրաժեշտության և հեռանկարների մասին։ Մենք հանդիպումներ ունեցանք Եվրոպայի խորհրդի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարների հետ։ Մենք պատրաստ ենք հրապարակային, բաց, թափանցիկ քննարկումների։ Սա բացարձակապես անհրաժեշտ է Վրաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների վերականգնման համար։

Հարաբերությունների վերաբեռնումը մեր բարձրացրած հիմնական հարցերից մեկն էր, չնայած նրանց կողմից նույնպես նախաձեռնություններ եղան վերանայել հարաբերությունները և քննարկում սկսել Վրաստանի՝ Եվրամիությանը անդամակցելու ձգտումներին վերաբերող բոլոր թեմաների շուրջ. լավ է, որ մենք դրական ազդակներ ենք տեսել այս ամենում»,-ասել է Վրաստանի վարչապետը։

Կոբախիձեն նշել է, որ Վրաստանի՝ Եվրամիությանը ինտեգրումը Վրաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունն է։

«Իհարկե, սա չի կարող տեղի ունենալ առանց առողջ քննարկման։ Մենք հաստատում ենք մեր պատրաստակամությունը կրկին առողջ քննարկում սկսելու Եվրոպական Միության կառույցների հետ բոլոր թեմաների շուրջ»,- հայտարարել է Վրաստանի կառավարության ղեկավարը։

Նախորդ Լուրը

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման խոչընդոտներ չկան. Խանդանյան

Հաջորդ Lուրը

Իտալիայում, ի աջակցություն Պաղեստինի, գործադուլ է

Այլ Լուրեր

Անվտանգություն

Եգիպտոսն ու Եթովպիան նոր լարվածության ֆոնին փոխադարձաբար արտաքսել են դիվանագետների

02/10/2026
Միջազգային

Վրաստանում փակվում է Կոնրադ Ադենաուերի հիմնադրամի գրասենյակը

02/10/2026
Անվտանգություն

Հարավային Կորեան Ուկրաինայից բացատրություն է պահանջել՝ հյուսիսկորեացի ռազմագերիների հարցով

02/10/2026
Հաջորդ Lուրը

Իտալիայում, ի աջակցություն Պաղեստինի, գործադուլ է

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թուրքիայում ադրբեջանցի վարորդը բեռնատարով վթարի է ենթարկվել

02/10/2026

TRIPP-ը հասել է գործնական իրականացման փուլ․ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան

02/10/2026

Սյունիք մտած ադրբեջանցի զինծառայողին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

02/10/2026

Եգիպտոսն ու Եթովպիան նոր լարվածության ֆոնին փոխադարձաբար արտաքսել են դիվանագետների

02/10/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)