04-04-2026 / 20:54
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Վրաստանում ցուցարարները գրոհել են նախագահի նստավայրի վրա (Տեսանյութ)

2025/10/06 11:31
Անվտանգություն, Վրաստան

Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին զուգահեռ բողոքի գործողություն անցկացնող ցուցարարները հոկտեմբերի 4-ին գրոհել են երկրի նախագահի նստավայրի վրա։ Ուժայինները ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ են կիրառել։ Այդ մասին հայտնում է «NewsGeorgia»-ն։

Հաղորդվում է, որ հանրահավաքի կազմակերպիչներից մեկի՝ «Միացյալ ազգային շարժման» քաղաքական խորհրդի նախագահ, նախկին գլխավոր դատախազ Մուրթազ Զոդելավայի կոչով մի խումբ ցուցարարներ, հիմնականում տղամարդիկ, շարժվել են դեպի Վրաստանի նախագահի նստավայր։ Մի քանի տասնյակ բողոքողներ կոտրել են ցանկապատը, ներխուժել բակ և հարձակվել պահակախմբի ներկայացուցիչների վրա, սակայն հատուկ նշանակության ջոկատը և հարյուրավոր պարեկներ նրանց դուրս են մղել տարածքից։ Ցուցարարների մեջ եղել են զրահաբաճկոններով տղամարդիկ։

Թբիլիսիում տեղի ունեցած ակցիաների ընթացքում վիրшվորվել է 6 ցուցարար և 21 ոստիկան։

Ցույցը ցրելուց առաջ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշվել է, որ բողոքի գործողությունը դուրս է եկել օրենքի սահմաններից, ուստի ոստիկանությունը ստիպված է համապատասխան միջոցներ ձեռնարկել։ Ցուցարարներին բարձրախոսով կոչ է արվել ցրել բողոքի ցույցը։ Նշվում, որ վերջիններս դրան պատասխանել են քարեր նետելով։

Ըստ լրատվամիջոցի՝ ցուցարարների և ուժայինների միջև պարբերաբար տեղի են ունենում բախումներ։ Ազատության հրապարակից Ատոնելի փողոց են հասել հարյուրավոր այլ մարդիկ, որոնք պահանջում են նախագահական պալատի բանալիները։ Ցույցի կազմակերպիչներից Պատա Բուրչուլաձեն հայտարարել է, որ գործող կառավարությունը լեգիտիմ չէ և կոչ է արել սկսել «իշխանության խաղաղ փոխանցման» գործընթաց։

Նա պահանջել է ձերբակալել և դատել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին, խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլիին, Պետական ​​անվտանգության ծառայության (ՊԱԾ) ղեկավար Մամուկա Մդինարաձեին, խորհրդարանի փոխխոսնակ Թեա Ցուլուկիանիին, «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիին և Պետական ​​պահպանության հատուկ ծառայության ղեկավար Անզոր Չուբինիձեին։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին Վրաստանում անցկացվել են Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ որից հետո սկսվել են բողոքի ակցիաներ։ 64 քաղաքներում և շրջաններում քվեարկողներն ընտրել են քաղաքապետերի և տեղական խորհուրդների անդամների (սակրեբուլոներ)։ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 12 կուսակցություն։

Նախորդ Լուրը

Հայաստանի հավաքականի կազմը Հունգարիայի և Իռլանդիայի դեմ

Հաջորդ Lուրը

Արարատ Միրզոյանը շնորհավորել է ֆրանսիացի գործընկերջը

Այլ Լուրեր

Ադրբեջան

Ադրբեջանն ու Թուրքիան Կարսում զորավարժություն կանցկացնեն

03/04/2026
Անվտանգություն

Թեհրան․ «Պատերազմը կշարունակվի մինչև թշնամու անխուսափելի ու մշտական նվաստացումը»

02/04/2026
Անվտանգություն

Թրամփը սպառնում է Իրանին վերադարձնել «քարի դար»

02/04/2026
Հաջորդ Lուրը

Արարատ Միրզոյանը շնորհավորել է ֆրանսիացի գործընկերջը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Պետությունն ամբողջությամբ կսուբսիդավորի բազմազավակ ընտանիքների բնակարանների ձեռքբերումը և տան կառուցումը

03/04/2026

Ադրբեջանն ու Թուրքիան Կարսում զորավարժություն կանցկացնեն

03/04/2026

ՌԴ-ն դատապարտել է Թեհրանի Սուրբ Նիկողայոս ռուսական տաճարին հասցված ավիահարվածը

03/04/2026

Ընթացիկ տարվա մարտին ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 4.5%

03/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)