04-12-2025 / 02:31
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Գազայում պատերազմի դադարեցման հավանականության ամենաէական գործոնը՝ Թրամփի ներգրրավվածությունը

2025/10/06 22:03
Կարևոր, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Վերջին օրերին ամբողջ աշխարհում, նաև Հայաստանում ակտիվորեն քննարկվում է 2023 թ. հոկտեմբերից շարունակվող ՀԱՄԱՍ-Իսրայել պատերազմը դադարեցնելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագիրը, որի շուրջ գործնական բանակցությունները մեկնարկում են այսօր՝ հոկտեմբերի 6-ին, Եգիպտոսում։

Իսրայելա-պաղեստինյան հակամարտության վերջին շրջափուլի մեկնարկից ի վեր ամենօրյա պարբերականությամբ հետևելով դրա դինամիկային՝ հիշեցնեմ, որ անցած 2 տարիների ընթացքում հակամարտ կողմերի միջև ձեռք է բերվել հրադադարի 2 ծանրակշիռ պայմանավորվածություն, որոնք հետագայում խախտվել են ՈՉ ԹԵ ՀԱՄԱՍ-Ի, այլ Իսրայելի կողմից տվյալ պահին հնարավոր խնդիրների լուծման, տվյալ դեպքում՝ որոշակի թվով գերիների վերադարձից հետո։

Առաջին համաձայնությունը դեռևս 2023 թ. նոյեմբերի 24-30-ին էր՝ Կատարի միջնորդությամբ։ Դրա արդյունքում ՀԱՄԱՍ-ն ազատեց մոտ 250 գերիներից 105-ին՝ 240 պաղեստինցու դիմաց, Գազայի հատված մուտք գործեց որոշակի ծավալի մարդասիրական աջակցություն։

Այնուհետև, չնայած տևական դիվանագիտական ջանքերին, այնուամենայնիվ, հրադարարի հաջորդ համաձայնությունը ձեռք բերվեց միայն 2025 թ. հունվարի 19-ին՝ Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ-ի նախագահի պաշտոնն ստանձնելուց 1 օր առաջ։ Եվ դրան մեծապես նպաստեցին հենց ԱՄՆ նորընտիր նախագահի կոչերը՝ անմիջապես դադարեցնելու պատերազմը։ Մինչդեռ այս հրադադարը ևս չհանգեցրեց պատերազմի դադարեցման։

Գերիների և նրանց մարմինների փոխանակման մի քանի փուլերից, հումանիտար օգնության մի քանի խմբաքանակի մատակարարումներից հետո՝ մարտի 18-ին, Իսրայելը կրկին սկսեց ռազմական գործողությունները։ Եվ պատերազմը շարունակելու առանցքային հիմնավորումը պաղեստինյան խմբավորման կողմից պահվող 48 գերիների( որոնցից մոտ 20-ը, ենթադրվում է, որ ողջ են) վերադարձն էր։

Այսպիսով, ո՞րն է բովանդակային տարբերությունը նախորդ երկու հրադադարների և վերջինի միջև. միանշանակ, Դոնալդ Թրամփի ներգրավվածությունը։ Այլ բովանդակային տարբերություն չկա, քանի որ Իսրայելը դեռևս չի լուծել պատերազմի սկզբից իր առջև դրված առավելագույն խնդիրը՝ Գազայի ամբողջական օկուպացիան և ՀԱՄԱՍ-ի չեզոքացումը տարածաշրջանից։ Չի փոխվել նաև աշխարհաքաղաքական բարենպաստ իրվիճակը, որի արդյունքում անցած տարիներին Իսրայելը մի քանի մակարդակով բարելավեց սեփական անվտանգային միջավայրը։
Նեթանյահուի գլխավորած ծայրահեղական կառավարության համար, թերևս, որոշակի կաշկանդվածություն կարող են առաջացնել ներիսրայելական որոշ իրողություններ, մասնավորապես՝ պատերազմից հասարակության շրջանում աճող դժգոհությունները, գերիների հարազատների ճնշումները, 2026 թ. տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունները։

Հետևաբար, վերոնշյալ գործոնների առկայությունը, այնուամենայնիվ, դեռևս բավականաչափ նսեմացնում է Թրամփի ծրագրի իրագործման հետ կապված վստահությունը։

Արմեն Պետրոսյան

Նախորդ Լուրը

ՀՀ ԱԳՆ-ում նոր վարչություն է ստեղծվել

Հաջորդ Lուրը

Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Բայրամովի հետ

Այլ Լուրեր

Քաղաքականություն

Պուտինը Ուկրաինայում պատերազմը դադարեցնելուն ուղղված ԱՄՆ-ի որոշ առաջարկներ ընդունել է, որոշները՝ մերժել

03/12/2025
Թուրքիա

Թուրքիան կարող է առաջիկա 6 ամիսների ընթացքում բացել Հայաստանի հետ իր ցամաքային սահմանը․ Bloomberg

03/12/2025
Քաղաքականություն

Արարատ Միրզոյանն ու Մարթա Կոսը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության նոր ռազմավարական օրակարգի հաստատումը

03/12/2025
Հաջորդ Lուրը

Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Բայրամովի հետ

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թուրքիայում տեղի են ունեցել Թուրքիայի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Պակիստանի զորքերի մասնակցությամբ համատեղ զորավարժություններ

03/12/2025

Վրաստանը պատրաստ կլինի անդամակցել ԵՄ-ին մինչև 2030 թվականը. Վրաստանի նախագահ

03/12/2025

Պուտինը Ուկրաինայում պատերազմը դադարեցնելուն ուղղված ԱՄՆ-ի որոշ առաջարկներ ընդունել է, որոշները՝ մերժել

03/12/2025

Հայաստանում Պակիստանի դեսպանություն կբացվի

03/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)