04-02-2026 / 01:30
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Վանի լքված հայկական եկեղեցին՝ Թուրքիայի մեջլիսի օրակարգում (Լուսանկար)

2025/10/13 11:00
Թուրքիա, Հասարակություն

Ընդդիմադիր «Ժողովուրդների հավասարության և ժողովրդավարության» (DEM) կուսակցության պատգամավոր տկն Գյուլջան Քաչմազը Վանի հայկական Վարագ Սուրբ Խաչ եկեղեցու հարցով դիմել է Թուրքիայի խորհրդարան (մեջլիս)։ Պատգամավորը ահազանգում է, որ եկեղեցու գմբեթը փլուզված է, իսկ պատերի որմնանկարներն ու արձանագրությունները՝ վնասված։ Այդ մասին հայտնում է «Ermenihaber.am»-ը։

Պատգամավորը մասնավորապես նշել է, որ Վանը ծառայել է բազմաթիվ քաղաքակրթությունների մայրաքաղաք՝ Ուրարտուից մինչև մեր օրեր։ Դամբարանները, եկեղեցիներն ու բազմաթիվ պատմական կառույցները քաղաքի մշակությաին ժառանգության մասն են կազմում ու կարևոր են նաև հավատքի ու մշակութային զբոսաշրջության տեսանկյունից։ Ըստ պատգամավորի՝ անհրաժեշտ է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ, որպեսզի դրանք չքանդվեն։

«Տեղյա՞կ եք Վանի նահանգի Իփեքյոլու շրջանում գտնվող հայկական Վարագ Սուրբ Խաչ եկեղեցու կրած վնասների մասին: Ինչո՞ւ չի կանխվում վանքի հետագա փլուզումը: Կա՞ն արդյոք որևէ կարգադրություն հայկական եկեղեցու պահպանության մասով։ Եթե այո, ապա այդ դեպքում ինչո՞ւ չեն ձեռնարկվում անհրաժեշտ միջոցները»,- հարցադրում է արել պատգամավոր Քաչմազը՝ ակնկալելով պատասխան ստանալ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյից։

Նշենք, որ հայկական Վարագ Սուրբ Խաչ եկեղեցին կառուցվել է 8-րդ դարում։ Տեղացիների շրջանում հայտնի է «Yedi kilise» (Յոթ եկեղեցի) անվամբ։

Նախորդ Լուրը

ՀՀ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ում է

Հաջորդ Lուրը

Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահը

Այլ Լուրեր

Թուրքիա

ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնյաների հանդիպումը կարող է լինել Անկարայում

03/02/2026
Ադրբեջան

Արցախում վանդալիզմի է ենթարկվել հերթական հայկական եկեղեցին (լուսանկարներ)

03/02/2026
Թուրքիա

Թուրքիայում կարծում են, որ Իգդիրը կարող է դառնալ միջազգային լոգիստիկ կենտրոն

02/02/2026
Հաջորդ Lուրը
KYIV, UKRAINE - JANUARY 8: Minister of Foreign Affairs Of Finland Elina Valtonen talks during the meeting on January 8, 2025 in Kyiv, Ukraine. Finland assumed the chairmanship of the Organization for Security and Co-operation in Europe (OSCE) on Wednesday, January 1. The country will focus on upholding OSCE principles and supporting Ukraine. Minister of Foreign Affairs of Finland Elina Valtonen became the Acting Head of the OSCE. (Photo by Eduard Kryzhanivskyi/Ministry of Foreign Affairs of Ukraine/Global Images Ukraine via Getty Images)

Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանի դպրոցների ավելի քան 80%-ում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ․ ԿԳՄՍ

03/02/2026

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև

03/02/2026

Հնդկաստանը պատրաստ է զարգացել ՀՀ հետ ռազմական համագործակցությունը նոր ուղղություններով

03/02/2026

Tesla-ն ԱՄՆ-ում սկսել է Model Y ամենագնացի նոր տարբերակի վաճառքը (Ֆոտո)

03/02/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)