03-02-2026 / 17:50
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ո՞վ է ներկայացնելու Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2025»-ում

2025/10/22 14:21
Հայաստան, Հասարակություն

Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2025» երգի միջազգային մրցույթում կներկայացնի 12-ամյա Ալբերտ Արմենակյանը: Այդ մասին հայտնում է Հանրային հեռուստաընկերությունը:

Հայաստանի այս տարվա պատվիրակն ընտրվել է Հանրային հեռուստաընկերության նախապես հայտարարած մրցույթի արդյունքում, որին 80-ից ավելի հայտ էր ստացվել: Տեղի և միջազգային առաջատար մասնագետներից բաղկացած փորձագիտական խմբի որոշմամբ լավագույնն է ճանաչվել 12-ամյա Ալբերտը, որն էլ կներկայացնի Հայաստանը դեկտեմբերի 13-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2025» երգի միջազգային մրցույթում։

Ժյուրիի կազմում են եղել Եվրատեսիլի հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանը, Հանրային  հեռուստաընկերության կրեատիվ պրոդյուսեր Աննա Թադևոսյանը, երգիչ Արամ MP3-ն, երգչուհի Ժակոն, ռեժիսոր Արթուր Մանուկյանը, երգահան Լիլիթ Նավասարդյանը և երգահան, երաժշտական պրոդյուսեր Նիկ Էգիբյանը: Հաշվի է առնվել նաև միջազգային մասնագետներից բաղկացած ֆոկուս խմբի կարծիքը։

Ալբերտը երգի աշխարհում իր առաջին քայլերը կատարել է 6 տարեկանում։ 2018թ.-ից նա հետևում է Մանկական Եվրատեսիլին՝ որպես հավատարիմ երկրպագու, իսկ վերջին երեք տարիներին, մասնակցելով հայաստանյան նախընտրական փուլերին, փորձել է իրականություն դարձնել իր երազանքը։

«Անչափ ուրախ եմ, որ ներկայացնելու եմ Հայաստանը Մանկական Եվրատեսիլում։ Երազանքներն իսկապես իրականանալու հատկություն ունեն, երբ անսահման հավատում ես դրանց։ Մանկական Եվրատեսիլի մեծ բեմում երգելն ու աշխարհին մեր երկիրը ներկայացնելը եղել է իմ ամենամեծ երազանքը, որն այսօր արդեն իրականություն է։ Սա նաև մեծ պատիվ է և միևնույն ժամանակ մեծ պատասխանատվություն, որին ես պատրաստ եմ։ Խոստանում եմ, որ կանեմ ամեն բան՝ մեր երկիրը լավագույնս ներկայացնելու համար» – նշում է Ալբերտը։

Ալբերտը սովորում է Երևանի Հայրապետ Հայրապետյանի անվան համար 78 հիմնական դպրոցում, հաճախում է Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի դաշնամուրի բաժին և Զարուհի Բաբայանի երգի ստուդիայի վոկալի բաժին։ Մասնակցել է մի շարք հեղինակավոր երաժշտական նախագծերի և մրցույթների ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ Այս տարի մասնակցել է ֆրանսիական մանկական «Ձայնը» (The Voice Kids) նախագծին, որտեղ նշանավոր ֆրանսահայ երգիչ Պատրիկ Ֆիորիի թիմի կազմում հասել է եզրափակիչ փուլ։

«Հայաստանը Մանկական Եվրատեսիլի ամենահաջողակ և ամենասպասված երկրներից մեկն է։ Յուրաքանչյուր տարի, երկրպագուներն անհամբերությամբ սպասում են, թե ի՞նչ է ներկայացնելու աշխարհին Հայաստանն այս անգամ։ Պիտի խոստովանեմ, որ ժյուրիի առջև իսկապես շատ բարդ առաջադրանք էր դրված՝ ընտրել լավագույնին 80-ից ավել տաղանդավոր երեխաների շարքից, բայց անչափ ուրախ եմ, որ թե’ հայաստանյան, թե’ միջազգային մասնագետներն ընտրեցին հենց Ալբերտին։ Այս տարի, Հայաստանն իսկապես նորովի է ներկայանալու մրցույթին՝ նոր ձևաչափով, նոր ասելիքով և մեծ երազանքով» – նշում է Եվրատեսիլի հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանը։

Հայաստանյան պատվիրակի մրցութային երգը և տեսահոլովակը կհրապարակվեն շուտով: «Մանկական Եվրատեսիլ 2025» երգի միջազգային մրցույթն այս տարի անցկացվելու է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում` դեկտեմբերի 13-ին։

Նախորդ Լուրը

«Սահմանափակումների վերացումը կվերականգնի վստահությունը». Ասադով

Հաջորդ Lուրը

Մահացել է Աիդա Ազնավուր-Կառվարենցը

Այլ Լուրեր

Անվտանգություն

Հնդկաստանը պատրաստ է զարգացել ՀՀ հետ ռազմական համագործակցությունը նոր ուղղություններով

03/02/2026
Իրան

Իրանից Հայաստան երկու չվերթ է չեղարկվել

03/02/2026
Հայաստան

Խուդաթյան․ ՌԴ–ի հետ բանակցում ենք երկաթգծի Իջևանի և Ախուրիկի հատվածների կառուցման շուրջ

03/02/2026
Հաջորդ Lուրը

Մահացել է Աիդա Ազնավուր-Կառվարենցը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև

03/02/2026

Հնդկաստանը պատրաստ է զարգացել ՀՀ հետ ռազմական համագործակցությունը նոր ուղղություններով

03/02/2026

Tesla-ն ԱՄՆ-ում սկսել է Model Y ամենագնացի նոր տարբերակի վաճառքը (Ֆոտո)

03/02/2026

Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի ԱՄԷ-ի ազգային ընտրանու հետ

03/02/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)